ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը վերջին շանսն էր․ Ռուսաստանը մերժեց երկու պատճառով

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ հանուն ԼՂ հարցի կարգավորման։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում հայտարարեց, որ Մինսկի խումբը ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ դադարեցրել է գործունեությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

 

Վստահ եմ, որ ամերիկյան դիվանագետները ծանոթ են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը՝ առ այն, թե Մինսկի խումբ գոյություն չունի։ Դա մոտ 2 տարի, հատկապես 2021 թվականին ասում էին և Պուտինը, և Լավրովը։ Եվ մեծ հաշվով դա ճիշտ է, Մինսկի խումբը գոյություն չունի առնվազն նոյեմբերի 9-ից, երբ Ռուսաստանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը և դրանով պաշտոնապես դուրս եկավ Մինսկի խմբի պայմանավորվածություններից, ՄԱԿ-ի կողմից ԵԱՀԿ-ին տրված այդ գործառույթից, որը տրված էր գերտերություններին՝ չեզոք ու անկողմնակալ լուծելու Արցախի հարցը։ Ռուսաստանը միջամտեց մի կողմի օգտին՝ զինելով, խրախուսելով Բաքվին։ Ես ամիսներ առաջ կարծիք էի հայտնել, որ, այո, Մինսկի խումբը չկա, բայց Մինսկի գործընթացը գոյություն ունի։ Հետո այդ գործընթացը դարձավ բրյուսելյան գործընթաց, և մենք տեսանք, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միանշանակ աջակցեցին Արցախում հայ բնակչության ինքնորոշման իրավունքին։ Նրանք բազմիցս հայտարարել են, որ դա է իրենց մոտեցումը։ Կողմերից մեկը հայտարարում է, որ հարցը փակված է, բայց պարզվեց, որ միջազգային դիվանագիտությունը չհամաձայնեց Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի այդ դիրքորոշմանը։ Նրանք պնդում են, որ խնդիրը լուծված չէ և այն պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ուստի, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն փաստորեն ստիպեց Ռուսաստանին այդպիսի հայտարարություն անել։ Ես կարծում եմ, որ դա արվում է, որպեսզի հայկական հասարակության մեջ վերջին պատրանքները հօդս ցնդեն։ Ամերիկացիներն ստիպեցին ռուսներին խոսել անկեղծ, իրենք փաստորեն ասացին՝ Արցախը կարող է փրկվել, առաջարկեցին վերադառնալ սեղանի շուրջ։ Ընդ որում, Արցախը վերջին տեղն է, որտեղ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավասարը հավասարի պես խոսում են ռուսական կողմի հետ, Ուկրաինայի հարցով նման երկխոսություն այլևս չկա։ Ուստի, դա առաջարկ էր ոչ միայն Արցախի վերաբերյալ, դա առաջարկ էր մնալ քաղաքակրթական դաշտում։ Բայց Ռուսաստանը մերժեց երկու պատճառով, առաջինը, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ արցախյան ուղղության վրա ունի իր վերջին հույսի ճանապարհը՝ Արցախ-Սյունիք-Նախիջևան-Թուրքիա, որի իրականացմանը խոչընդոտում է հենց Արևմուտքը՝ 2021 թվականից սկսած։ Երկրորդ, պուտինյան Ռուսաստանը հրաժարվեց որևէ քաղաքական երկխոսությունից, մերժեց այդ վերջին շանսը։ Իրենք գնում են առճակատման, գնում են մինչև վերջ, մինչև սեփական վերջ։ Արցախն իրենց համար կարող էր մի փոքրիկ պատուհան լինել, իրենք հրաժարվեցին դրանից, որովհետև իրենց երկաթե վարագույրի գաղափարի մեջ դա չի տեղավորվում։

Ի՞նչ եզրակացություն եք անում այս իրադարձություններից։

Երկու կարևոր եզրակացություն ենք անում․ նախ ԱՄՆ-ն և Եվրամիությունը շարունակելու են աջակցել արցախահայությանը՝ ինքնորոշման իրավունքի հարցում։ Երկրորդ՝ նրանք բացահայտեցին, որ Ռուսաստանն ադրբեջանա-թուրքական դաշինքում է և իր վերջնական նպատակն է Հայաստանի, Արցախի, Նախիջևանի հայաթափումը հասցնել մինչև վերջ։ Այն, ինչ 100 տարի առաջ սկսվեց ռուս-թուրքական համատեղ զավթումով, իրենք դեռ հույս ունեն ավարտին հասցնել։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: