ԻԻՀ նախագահ Ռայիսին կարևորել է Իրան-Ռուսաստան համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Համագործակցության և համակարգման ամրապնդումը արդյունավետ միջոց է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և անկախ պետությունների դեմ տնտեսական միակողմանիությանը հակազդելու համար»:
Ռայսին նաև ընդգծել է ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու կարևորությունը և Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու այդ հարցում դիվանագիտական լուծում գտնելու հարցում, հավելելով.«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրանքների արդյունքում են ձևավորել այս հակամարտությունները, հետևաբար, պետք է ջանքեր գործադրվեն հակազդելու ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմանը աշխարհի ցանկացած մասում, ներառյալ Արևմտյան Ասիայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:
Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է Թեհրան-Մոսկվա համագործակցության չափերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, և ընդգծել իր երկրի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը ԻԻՀ-ի հետ համագործակցության մակարդակը ռազմավարական մակարդակի հասցնելու հարցում։
Անդրադառնալով ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությանը, ՌԴ ԱԳ նախարարը Ռուսաստանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում Իրանի դերի ընդլայնմանը։
parstoday.com