ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչից է զգուշանում Էրդողանը

Էրդողանը հայտարարում է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի դեմ էր։ Նա մեղադրում է երիտթուրքական կառավարությանը եւ փորձում է «վերադարձնել» նախկին օսմանյան որոշ տարածքներ, ինչպես իր ընկեր Պուտինը։

Թուրքիայի իշխող կուսակցությունն առաջարկում է նախագահական ընտրությունները մեկ ամիս առաջ տալ եւ անցկացնել 2023-ի մայիսին եւ ոչ նախապես հայտարարված հունիսի 18-ին։ Պաշտոնապես դա պատճառաբանվում է ամառային սեզոնով պայմանավորված՝ ընտրություններին ցածր մասնակցության մտահոգությամբ։ Սակայն արժե դիտարկել մի շարք այլ հանգամանքներ։

1923 թվականի հուլիսի 24-ին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որով ճանաչվեց ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում փլուզվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Օսմանյան։ Չնայած Վիլսոնի արբիտրաժին, Բրիտանիան և Ֆրանսիան իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը և տնօրինեցին փլուզված կայսրությունների տարածքների վերաձեւումը։

Թեև Երկրորդ աշխարհամարտից և սառը պատերազմից հետո քարտեզը կրկին փոխվեց, տարածաշրջանի սահմանները դեռևս կառուցված են 1920-ականների սկզբի պայմանագրերի հիման վրա: Լրացել ու լրանում է այդ՝ Կարսի եւ Լոզանի պայմանագրերի իրավական առավելագույն 100-ամյա ժամկետը, ինչով պայմանավորված էր մասնավորապես Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական համատեղ արշավը, ինչպես նաեւ Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Միջերկրականում։

Էրդողանը հայտարարում է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի դեմ էր։ Նա մեղադրում է երիտթուրքական կառավարությանը եւ փորձում է «վերադարձնել» նախկին օսմանյան որոշ տարածքներ, ինչպես իր ընկեր Պուտինը։ Էրդողանը աշխատում է Պուտինի հետ սերտ համագործակցությամբ: Առաջին համատեղ «հատուկ օպերացիան» իրականացվեց Սիրիայում, հաջորդը՝ Հայաստանի դեմ Արցախում։ Թուրքիան ներկայում պահանջներ է առաջադրում Հունաստանին, մասնավորապես կղզիների հարցով։

Թուրքիան շարունակում է մնալ ավազե սահմաններին․ Մոսկվայի աջակցությամբ Անկարան փորձում է «օրինականացնել» եւ ընդլայնել 1921 թ․Կարսի պայմանագիրը՝ Երեւանի ստորագրությամբ եւ սահմանազատման ու հաղորդակցությունների բացման անվան տակ Բաքվի հետ ցամաքային արտատարածքային կապով, Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության օրինականացմամբ։ Զուր չէ, որ ԱԳ նախարար Չավուշօղլուն առաջարկել է Հայաստանի հետ էլ սահմանազատման հանձնաժողով ստեղծել, «Ադրբեջանի նմանությամբ»։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: