ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը. «Էլեգանտը» ռեկորդի հավակնող 193 մետրանոց տոլմա էր պատրաստել

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի ունեցավ «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը միջոցառման ժամանակ նշեց, որ փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: «Ուդուլի» տոլմայի  համայահայկական 11–րդ փառատոնի բացարձակ հաղթող անվանակարգում մրցանակակիր դարձավ «Գառնի տուն» ռեստորանը:  Սա փառատոնի գլխավոր մրցանակն էր: Տաղավարում ներկայացրել էր 7 տեսակի տոլմա՝ հորթի մսով, սնկով, պասուց տոլմա, Մշո տոլմա, սարի տոլմա, ամառային, դեղձով ու չրով տոլմա:

 

Հաղթող թիմը ուտեստները մատուցել էր հին հայկական արքունական մոտիվներով: «Արքունական տներում այն ժամանակ տոլման մատուցվել է կավե տարբեր ափսեների մեջ՝ խմորով կնքված: Տոլման խոհանոցից մտել է սեղան՝ կնքված վիճակում, բացվել է տեղում՝ համտեսելու ժամանակ»,- ներկայացրեց ռեստորանի սեփականատեր Հմայակ Բաբայանը:

Թիմերը պայքարեցին «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Միմյանց դեմ մրցում էին ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ եւ անհատներ Գյումրուց, Ծաղկաձորից, Գավառից: Մասնակիցները ներկայացրին ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմերը պատրաստեցին տոլմայի մոտ 70 տեսակ:  Այս տարվա փառատոնին մասնակից թիմեր էլ կային, որոնք պատրաստեցին քաղցրավենիք, գաթա, փախլավա եւ այլն:

Այսպես, «Լավագույն մտահաղացում» անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց «Մաչանենց տունը», երկրորդ տեղը՝ Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը, առաջինում՝ «Էլեգանտ» ռեստորանային հյուրանոցային համալիրը: «Էլեգանտը» 193 մետրանոց տոլմա էր պատրաստել, որի թիմը ստացավ շնորհակալագիր եւ հավաստագիր, Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ գրանցվեց «Դյուցազնագրքում» եւ հնարավոր է նաեւ գրանցվի «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ երրորդ տեղ՝  «Գենացվալե» պանդոկը, երկրորդ՝ «Գարեջուր օնլայն» ընկերությունը, առաջին՝ Երեւանի թիվ 6 արեստագործական պետական ուսումնարանը:

«Լավագույն տեսք» անվանակարգում երրորդ տեղում էր Սեւանի «Ծաղկունք» հյուրատունը, երկրորդ տեղին արժանանացավ  «Հատիս» խոհարարական թիմը, առաջին տեղի մրցանակը ստացավ «Քամանչա» ռեստորանը: Լավագույն տաղավարի համար մրցանակ ստացավ «Մեգերյան կարպետ-ի ռեստորանը, թեեւ մրցույթին չէր մասնակցել:

2011թ.-ից իրականացվող համահայկական փառատոնը նպատակ ունի նաեւ զբոսաշրջության ոլորտը զարգացնել, օտարերկրացիներին ծանոթացնել հայկական մշակույթի առանձնահատկություններին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց՝ այս իմաստով փառատոնն իր առաքելությունը շատ հաջող իրականացնում է:

«Երբ նոր էինք սկսում փառատոնների գործընթացները, ասում էինք, որ գալու է մի օր, որ տարբեր երկրների զբոսաշրջիկները ընտրությունն են կատարելու՝ գնան Բրազիլիայի դիմականահանդեսին, թե՞ գան Հայաստան մասնակցելու, ենթադրենք, տոլմայի կամ գինու փառատոնին: Հիմա մենք շատ մոտ ենք դրան: Գնալով փառատոնը ավելի հայտնի եւ գրավիչ է դառնում, ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս: Հատկապես այս տարվա փառատոները կարեւոր առաքելություն ունեն: Կորոնավիրուսից հետո, երբ համաշխարհային շուկան վերաձեւավորվում է, զբոսաշրջությունը կարեւորող աշխարհի զարգացած երկրները պիտի գրավեն նոր վերաձեւավորվող շուկան, իսկ մեզ համար այս հանգամանքը կրկնակի կարեւոր է, որովհետեւ պատերազմ տեսանք եւ խնդիր ունենք համաշխարհային շուկան դեպի մեր կողմը բերելու»,- հավելեց նա:  

Լիանա Սարգսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: