ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Իրանը հասկանում է՝ Հայաստանը կառուցողական դեր կխաղա իրենց արևմտյան երկրների հետ մերձեցնելու համար»․ Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը Թեհրան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում, որտեղ հանդիպում է ունեցել Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի և ԻԻՀ Նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումը մի շարք իրանցի պաշտոնատարների հետ։

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ-ի այցն Իրան համընկնում է նաև Թուքրմենստանի նախագահ Սարդար Բերդիմոհամմադովի  և նախօրեին Պակիստանի արտգործնախարար Բլաուլ Բհուտո Զարդարիի այցն Իրան։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ Իրանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է Թեհրանի և Աշխաբադի միջև համագործակցության ինը փաստաթուղթ։ Արդեն Պակիստանի արտգործնախարար Բլաուլ Բհուտո Զարդարիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կարևորելով երկու երկրների համագործակցությունն էներգետիկայի և տարանցման ոլորտներում և տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելու անհրաժեշտությունը , ասել է, որ էներգետիկ և տրանսպորտային ու  նոր երթուղիների կառուցման և անվտանգության հետ կապված  հարցերի շուրջ քննարկումները պետք է վերածվեն  որոշումների և համագործակցության փաստաթղթերի։

«Այս համատեքստում նաև տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԻԻՀ Խորհրդարանի Նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հանդիպումը։  Իսլամական խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հատուկ կարևորությամբ իր հայաստանցի գործընկերոջն ասել է, որ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային եւ ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տեւական խաղաղության հաստատումը»,-ասաց Շահմուրադյանը։

Շահմուրադյանն ընդգծեց, որ Իրանի խորհրդարանի նախագահի շեշտադրումները Հայաստանի հետ տնտեսական, երթուղային, և հատկապես Հյուսիս-Հարավ ճանապարհի ենթակառուծվացքնեի ստեղծման ու գործարկման կապակցությամբ վկայում է, որ Իրանը լրջորեն միտված է իր տարածաշրջանային մյուս հարևան երկրների հետ իրականացնել «Մետաքս» մեծ ճանապարհի այն հատվածը որն Իրանի հարավային «Չաբահար» ստրատեգիական նշանակություն ունեցող նավահանգիստը և Հարավային փարս նավթա-գազային դաշտը Պարսից ծոցում միացնել դեպի երկրի հյուսիս արևմտյան և հյուսիսային հարևանների Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան և Կասպիական ծովի ավազանի մերձափնյա երկրների և մյուս ճյուղը միացնել Սև ծովի մերձափնյա եվրոպական երկրներ նավահանգիստներին ու գազային ու նավթային տերմինալներին․ «Այս հսկայական նավթագազային և ապրանքափոխանակաման ու ավտոխանապարհային և ռեյլսային երթուղիների նախագծի իրականացման մի մասն անկասկած անցնում է Հայաստանի տարածքով, որն այժմ Իրանի իշխանությունների տեսակետից ստացել է հաղորդակցության Եվրոպայի ու ԵԱՏՄ- երկրների հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու ու մաքսային հարցերը կարգավորելու նպատակակետային նշանակություն ունեցող երկիր»։

 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախգահ  Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին երկու երկրների խորհրդարանական փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ և կառուցողական Իրան-Հայաստան հարաբերությունների մակարդակի բարելավման գործում և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բարձր աշխարհաքաղաքական կարողություն, որը հիմք է ստեղծում տարածաշրջանային  երկրներ հարաբերությունների մերձեցմանն ու  ամրապնդմանը և տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղության ու բարգավաճման ուղղված ջանքերին՝ Հնդկական օվկիանոսից մինչև Պարսից ծոց և Սև ծովից մինչև Եվրոպա․ «Իրանի նախագահը նշելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը, հավելել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանի երկրների վրա կենտրոնացված խաղաղության և կայունության ապահովման ցանկացած նախագիծ, փոխգործակցության և երկխոսության սկզբունքների հիման վրա։Ալեն Սիմոնյանի հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահի նման շեշտադրումները կարելի է գնահատել այն հիմնական մոտեցման և քաղաքականության համատեքստում, որ ԻԻՀ որդեգրել է հարևան երկրների հետ իր տնտեսական, էներգետիկ և հաղորդակցության հարաբերություններն ընդլայնելու և քաղաքական հարաբերություններն փոխադարձ տնտեսական շահերի վրա կառուցելու ուղղությամբ։ Նկատի առնելով որ, որ մինչ այժմ Իրան-Հայաստան հարաբերությունները հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում միշտ ենթակա են եղել Իրան-Ռուսաստան և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բնութագրիչներով և Ռուսաստանը միշտ փորձել է միջնորդի դերում հանդես գալ Իրան-Հայաստան տնտեսական և էներգետիկ հարաբերությունների ընդլայնման դաշտում՝ հաճախ խանգարելով այդ հարաբերությունների նորմալ զարգացումը, սակայն այժմ երբ Ռուսաստանն ինքնակամ ներքաշված է ռուս-ուկրիանական անհեռանկար, ավերիչ և Ռուսաստանի և Ուկրիանայի տնտեսությունը քայքայող ապարդյուն և երկարաձգվող պատերազմի մեջ, այժմ բացառիկ առիթ է ստեղծվել Ռուսաստանի հարավային կարևոր երկրների այդ թվում Իրանի և Հայաստանի նման երկրների  համար, ավելի անկախ տնտեսական քաղաքականություն վարել և հարաբերություն մշակել միմյանց հետ՝ տարբեր ոլորտներում համագործակցությոններն ընդլայնելու համար»։

Ըստ Սահակ Շահմուրադյանի՝ չնայած Իրանի իշխանությունների շրջանակում  նախկին Խորհրդային միությունից անկախացած հանրապետությունները դեռ դիտվում են  որպես Ռուսաստանի Դաշնության ազդեցության և ռազմավարական շահերի պահպանման գոտում, և սա դարձել է սխալ պրակտիկա իրանական դիվանագիտական և քաղաքական փորձագիտական շրջաններում, այդ երկրներին դիտել Ռուսաստանի անմիջական քաղաքականության մեղմ ասած գործակատարներ․ «Սակայն Հայաստանում, Վրաստանում, Թուրքմենստանում և վերջերս Ուկրիանայում տեղի ունեցած զարգացումները մի փոքր իրանցիներին սթափեցրել են, որ Կովկասյան և Միջին Ասիայի տարածաշրջանների որոշ երկրներ աստիճանաբար փորձում են դուրս գալ ՌԴ ճնշիչ ազդեցության գոտուց և հնարավորիս անկախ քաղաքականթույն վարելով, տարբեր ոլորտներում նոր հարաբերություններ  մշակել  հարևան ու Եվրոպական երկրների հետ։ Թեև կարծրատիպային մոտեցումը դեռ շարունակվում է թ՛ե Հայաստանի և թե՛ Իրանի որոշ քաղաքական ու տնտեսական դիվանագիտության շրջանակներում, սակայն Ալեն Սիմոնյանի այցն Իրան և նրա ունեցած հանդիպումներն Իրանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ կարող է մասամբ օգնել նոր հիմունքների ու մոտեցումների հիման վրա մեկնարկել Իրան-Հայաստան, տնտեսական, էներգետիկ, քաղաքական, երթուղային, մաքսային, մշակութային և ամենակարևորն Հյուսիս-Հարավ ստրատեգիական ճանապարհի կառուցման նախագիծը, որն այս պահին և ապագայում անկասկած բխում է երկու երկրների համատեղ տնտեսաքաղաքական շահերից և կարող է նշանակալից դերակատարությոն ունենալ տարածաշրջանային կայունության և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ անկասկած է, որ իսլամական աշխարհում որոշակի թշնամիներով շրջապատված Իրանը, շատ լավ գիտակցում է, որ Մերձավոր Արևելքի անկայուն և քաոսային աշխարհաքաղաքական և անվտանգային սպառնալիքներով լի տարածաշրջանում Հայաստանի հետ 40-45 քիլոմետրանց երկայքով սահմանը հանդիսանում է Իրանի կապը քրիստոնյա աշխարհի հետ և Հայաստանը, որպես քրիստոնեական և արևմտյան արժեքները կրող միակ խաղաղասեր ու բարեկամ երկիրն է այս տարածաշրջանում, որ կարող է կառուցողական դեր խաղալ Իրանին միացնելու և մերձեցնելու Արևմտյան երկրների հետ, որոնցից ոմանք էլ այքան հաշտ ու համերաշխ մոտեցում չունեն Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ․ «Սակայն նունյքան մեծ է պատասխանատվությունը նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների և ժողովրդի համար, որ կարողանան օգտագործել առկա պայմանները, ներքին և արտաքին կապերն ու տնտեսաքաղաքական պոտենցիալն՝ Իրանի հետ բազմաոլորտ ու բազմաշերտ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, այնպես որ հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ոչ միայն կարևոր այլ հեռանկարային և ռազմավարական նշանակությոն ունի թե Թեհրանի և թե Հայաստանի համար»։

Շահմուրադյանի դիտարկմամբ՝ մնում է Հայստանը կարողանա անկախ Ռուսաստանի ազդեցությունից միջազգային ֆինանսական կենտրոններից վարկային ներդրումներ ապահովել իր երկրի տնտեսական և հաղորդակցական ու էներգետիկ ենթակառուծվածքները բարելավելու ու օրենսդրական դաշտը բարեփոխեու համար,  մյուս կողմից  հաղթահարելով ներքին անկայուն քաղաքական իրավիճակը բարեկամական ու առողջ տնտեսական հարաբերություններ մշակել բոլոր հարևան երկրների այդ թվում բարեկամական Իրանի հետ։․ «Այս համատեքստում շատ կարևոր է Հայաստանի իշխանությունները հատուկ կարևորությամբ և ուշադրությամբ վերաբերվեն նաև իրանահայ համայնքի գործարարական, գիտական, մշակութային և արդյունաբերական շրջանակի նորուժը օգտագործելու և այն ուղղորդելու երկու երկրի բարեկամական, տնտեսական  և մշակութային հարուստ հարաբերություններն ընդլայնելման նպատակին։ Չնայած իրանահայ փոքր համայնքում առկա որոշ անկարևոր խմբակցության ներկայացուցիչներ անգիտակցաբար կամ թերևս ինչ որ կենտրոններից հատուկ հանձնարարականով փորձում են նախ ճեղք առաջացնել համայնքային կյանքում, իսկ այնուհետև  սեպ խրել Իրանի և Հայաստանի պետական բարեկամական հարաբերություննրում, որն ըստ ամենայնի այնքան էլ կարևոր չէ, սակայն կարծում եմ ԻԻՀ հրավերով ՀՀ ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցն Իրան և նրա շահավետ և խիստ կառուցողական հանդիպումներն Իրանի պետական բարձրաստիխան պաշտոնյաների՝ ի թիվս նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի հետ նոր սկիզբ հաղորդեց փոխընբռնման և փոխհասկացողության հիման վրա երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և հետագա փոխաշահավետ համագործակցությունների ոլորտում քայլել դեպի առաջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան 

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: