ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան. «հնգանկյան» ճակատագիրը

Արարատ Միրզոյանի բուլղարական այցը թերևս ներառում է հենց Պարսից ծոց-Սև ծով օրակարգի տրանսֆորմացիային առնչվող հարցեր, որոնք իրենց հերթին բնականաբար առարկայորեն առնչվում են կովկասյան ռեգիոնի նոր ճարտարապետությանը: Սրանով հանդերձ, պետք է նկատել նաև մեկ այլ հանգամանք: Բուլղարիան Հայաստանի համար մշտապես եղել է ռազմատեխնիկական մատակարար երկրների շարքում և այդ իմաստով իհարկե Արարատ Միրզոյանի այցը, թերևս դիտարկելի է նաև այդ օրակարգի շրջանակում, ինչն, ի դեպ, կարող է նաև որոշակիորեն կապակցված լինել այն լայն օրակարգին, որ ընդգրկում է ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետության խնդիրը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի և արտգործնախարարի հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Բուլղարիայի վարչապետը հայտարարել է ընթացիկ շաբաթ Բաքու այցելելու մասին, որտեղ նա կքննարկի գազամատակարարման հետ կապված հարցեր: Բուլղարիան փորձում է գտնել ռուսական գազի այլընտրանք, քանի որ Մոսկվան ինչպես հայտնի է դադարեցրել է գազամատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով: Կա՞ որևէ կապակցվածություն Հայաստանի արտգործնախարարի Բուլղարիա այցի, և Բուլղարիայի վարչապետի Բաքու կատարելիք այցի միջև: Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք Երևանը փորձում է Բուլղարիան դիտարկել Ադրբեջանի հետ հաղորդակցության ևս մի հարթակ, այդ հարթակների բազմազանությունը իր հերթին դիտարկելով իր շուրջ անվտանգության իրադրության կառավարելիության լծակ:

 

Միևնույն ժամանակ, Բուլղարիայի պարագայում կա Հայաստանի համար կարևոր մի օրակարգ, որն ըստ ամենայնի ենթակա է աշխարհաքաղաքական ներկայիս վերափոխումներին և դրանց բերումով թերևս առաջացել է այդ օրակարգը «խնամելու» և նոր իրողություններին «ադապտացնելու» անհրաժեշտություն: Դեռևս նախորդ տարի մարտին քննարկվեց Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան հնգակողմ ձևաչափով Պարսից ծոց-Սև ծով օրակարգի վերաբերյալ հուշագրի հարցը, որի վերաբերյալ տեղի ունեցան մի քանի թե առցանց, թե վիզուալ աշխատանքային շփումներ և հանդիպումներ: Ազդարարվեց հուշագրի կամ հռչակագրի ստորագրում, ինչը սակայն կարծես թե դեռ սպասում է իրականություն դառնալուն: Միևնույն ժամանակ, ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացները, միջազգային ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական իրադրությունը, որ առկա կոնստրուկցիաների և տրամաբանության առումով գրեթե ամեն օր ապամոնտաժվում է ուկրաինական պատերազմի բերումով և գտնվում նոր ճարտարապետության բավականին անորոշ հեռանկարի առաջ, իր ազդեցությունն է թողնում Պարսից ծոց-Սև ծով օրակարգի աշխարհաքաղաքական տրամաբանության վրա: Իսկ այդ առումով աշխարհը ավելի ու ավելի նկատելի է բաժանվում՝ «մինչև ուկրաինական պատերազմ», «և դրանից հետո ժամանակահատվածների»:

 

Արարատ Միրզոյանի բուլղարական այցը թերևս ներառում է հենց Պարսից  ծոց-Սև ծով օրակարգի տրանսֆորմացիային առնչվող հարցեր, որոնք իրենց հերթին բնականաբար առարկայորեն առնչվում են կովկասյան ռեգիոնի նոր ճարտարապետությանը: Սրանով հանդերձ, պետք է նկատել նաև մեկ այլ հանգամանք: Բուլղարիան Հայաստանի համար մշտապես եղել է ռազմատեխնիկական մատակարար երկրների շարքում և այդ իմաստով իհարկե Արարատ Միրզոյանի այցը, թերևս դիտարկելի է նաև այդ օրակարգի շրջանակում, ինչն, ի դեպ, կարող է նաև որոշակիորեն կապակցված լինել այն լայն օրակարգին, որ ընդգրկում է ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետության խնդիրը:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: