ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չավուշօղլուի հայ հյուրերը Լավրովից հետո

Անկարա՞ն է Հայ Առաքելական եկեղեցու որևէ օժանդակություն ակնկալում Վատիկանի հետ հարաբերությունների առնչությամբ, կամ փորձում ձևավորել Վատիկանի որոշակի վերաբերմունք։

Հայաստանում զգալի ուշադրության արժանացավ փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը անմիջապես հաջորդեց Թուրքիա կատարած նրա այցին, որտեղ այդ երկրի արտգործնախարար Չավուշօղլուի հետ Լավրովը քննարկել էր Ուկրաինային, Սիրիային, Հարավային Կովկասին և Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածության այլ ռեգիոնների վերաբերող հարցեր: Այդ քննարկումներից ինչը, և ինչ տեսքով ու բովանդակությամբ է Լավրովը տեղափոխել Երևան, որտեղ բացի Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից ՌԴ արտգործնախարարը մասնակցելու է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին, թերևս առավել նկատելի կարող է դառնալ ժամանակի ընթացքում: Այդ ամենին զուգահեռ, Հայաստանում նվազ ուշադրության է արժանացել այն, թե ինչ է արել Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն: Լավրովը նրա հետ հանդիպումից անմիջապես հետո իրականացնում է այցը Հայաստան, մինչդեռ Չավուշօղլուի աշխատանքային ժամանակացույցը Լավրով-Քալանթարյանի հետ հանդիպումից հետո շարունակել է առնչվել հայկական թեմաներին: Իսկ դա հետաքրքիր է: ՌԴ արտգործնախարարին ընդունելուց հետո, Չավուշօղլուն թվիթերյան հաղորդագրություն է տարածել այլ հանդիպման մասին: Իսկ խոսքը Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին ընդունելու մասին է։ Իհարկե որևէ կերպ չենք կարող պնդել կամ անգամ եզրակացնել, որ ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուի այդ հանդիպումը ուղիղ շարունակություն է: Ի վերջո, ծովափնյա հյուրանոցատեր Թուրքիայի արտգործնախարարը Լավրովից հետո ոչ թե արձակուրդ էր գնալու, այլ շարունակելու էր աշխատել: Այդուհանդերձ, հայ բարձրաստիճան հոգևորականների հետ նրա հանդիպումը իրապես ուշագրավ է, հատկապես Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ: Անկարա՞ն է Հայ Առաքելական եկեղեցու որևէ օժանդակություն ակնկալում Վատիկանի հետ հարաբերությունների առնչությամբ, կամ փորձում ձևավորել Վատիկանի որոշակի վերաբերմունք, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին փորձում է Վատիկանի հանգամանքը ներգրավելով որոշակի հարցեր պարզաբանել և լուծումներ փնտրել Թուրքիայի հետ, կապված այնտեղ հայկական կրոնական ժառանգության հետ: Թե օրակարգում կարող էր լինել շատ ավելի «առօրեական» քաղաքական հարց, մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ, հաշվի առնելով դրա շուրջ ձևավորվող բավականին բազմաշերտ հանգույցը: Մասնավորապես, բացի այն, որ այդ գործընթացի հանդեպ իր հետաքրքրության մասին հայտարարել է Մոսկվան, անկասկած ձգտելով պահել այն իր համար կառավարելիության դաշտում, ակնառու է նաև Եվրոպայի որոշակի նախաձեռնողականությունն այդ հարցում: ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Կլաարը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել էր թե վարչապետի ու արտգործնախարարի, ու թե հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնացի հետ: Իսկ Երևան այցից հետո Տոյվո Կլաարը մի քանի օր անց այցելել է Թուրքիա և հանդիպումներ ունեցել տեղի պաշտոնական շրջանակների հետ: Հատվում կամ «խաչվում» են Չավուշօղլուի և հայ բարձրաստիճան հոգևորականների հանդիպման որևէ կետում Տոյվո Կլաարի և Լավրովի այցերը: Այդ հարցին պատասխանելը իհարկե դժվար է, թեև անկասկած է, որ կան այդպիսի հատման կամ «խաչումի» մի շարք նախադրյալներ: Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: