Միջազգային հանրությունը բարձր է գնահատում ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի գործունեությունը
parstoday.com- Ըստ Իրանի ուսանողների լրատվական գործակալության ISNA, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ռադիոհաղորդման ժամանակ իր հարցազրույցում անդրադառնալով ռազմածովային ուժերի ներկայությանը ավելի քան 2200 կմ. տարածությամբ Կարմիր ծովում, հավելեց. «Միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի միջոցով Իրանին ներկայացված տեքստում, որը շուտով հասանելի կլինի լրատվամիջոցներին, Իրանի ռազմածովային նավատորմի աշխատանքը միջազգային ջրերում բացահայտորեն արժանացել է գնահատանքի»: ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն անդրադարձել է նաև Հնդկական օվկիանոսի երկրների հրամանատարների կազմակերպությանը ԻԻՀ բանակի ռազմավարական նավատորմի անդամակցությանը և նշել. «Իրանը նախագահում է Անվտանգության և մարդասիրական օգնության հանձնաժողովները»: