ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ու Իրանը քննարկում են նոր «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիր կնքել

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանն ու առկա հնարավորություններին։

Sputnik Արմենիա-

Հայաստանն Իրանից անհամեմատ ավելի շատ ներմուծում է անում, քան արտահանում։ Եթե միտում կա առևտրի ծավալն ավելացնելու, ապա պետք է առաջնահերթ շեշտադրում արվի Հայաստանից արտահանման վրա։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ ՀՀ-Իրան առևտրի ծավալները մինչև 1 միլիարդ դոլարի հասցնելու մասին։

«Իրանական շուկան մեծ պոտենցիալ ունի, որը մեր կողմից իրացված չէ։ Այն բավականին ընդգրկուն է, հետաքրքիր լուծումներ կարող են լինել մեր արտահանողների համար, սակայն վերջիններս իրենց կոմֆորտ չեն զգում հարաբերությունների հաստատման տեսանկյունից»,-ասաց Քթոյանը։

Նշենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել էր, որ Իրանը չի կարողացել Հայաստանի հետ առևտրի ծավալը գերազանցել կես միլիարդ դոլարի սահմանը, ուստի պետք է ջանքեր գործադրել՝ այս ծավալը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։

Առաջին հայացքից կասկածելի է թվում այդ թիվը կարճ ժամկետում կրկնապատկելը, սակայն տնտեսագետը նշում է, որ ժամկետներն այստեղ էական չեն, շատ այլ գործոններ կան, որոնք կարող են կրկնապատկումը հնարավոր դարձնել։

«Հնարավոր է 1-2 խոշոր նախագիծ իրականացվի, ու միանգամից այդ ծավալը բազմապատկվի։ Ամեն ինչ կախված է աշխատանքի ինտենսիվությունից, նրանից, թե խնդիրներն ինչ օպերատիվությամբ կլուծվեն, կառավարություններն ինչ կառաջարկեն, պետություն-մասնավոր գործակցությունն ինչպես կլինի և այլն»,- ասաց Քթոյանը։

Այնուամենայնիվ, այստեղ հարց է առաջանում, թե Հայաստանն ինչ ունի Իրանին առաջարկելու։ Քթոյանի դիտարկմամբ՝ մեր խնդիրն այն է, որ մենք շուկա չունենք, տարբեր ոլորտներում բավականին ցածր արդյունավետություն ու շուկայի փոքր մասշտաբներ կան։ Նրա խոսքով՝ կարող ենք Իրանին սարքաշինության, մեքենաշինության ոլորտում, քիմիական արդյունաբերության ոլորտներում առաջարկներ անել։

«Երբ ի հայտ է գա շուկան, բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ կան, որոնք կարող են հետաքրքրել Իրանին, վստահ եմ, որ կա պոտենցիալ, դեռ չեմ ասում ավանդական ճյուղերը, որոնք ևս կարող են հետաքրքիր լինել»,- բացատրեց Քթոյանը։

Իրանի հետ, ինչպես ցանկացած երկրի, առևտրաշրջանառության համար կարևոր են նաև նորմալ ենթակառուցվածքները, սակայն Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո ավելի դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհով է կապն իրականացվում։ Քթոյանը շեշտեց՝ ենթակառուցվածքի հարցն այն կարևոր խնդիրներից մեկն է, որը պետք է լուծվի։

«Դրա հետևանքով բարձրանում է նաև արտահանման ու ներմուծման գինը։ Հյուսիս-Հարավի այն հատվածը, որն անցնում է Սյունիքով, ճիշտ է, երկարաժամկետ ծրագիր է, բայց այն կյանքի կոչելու պարագայում հնարավորություն կտրվի ծախսերի տեսանկյունից գոնե որոշ թեթևացում ունենալ»,- նշեց Քթոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են նոր «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիր։ Ցանկություն կա ավելացնել Իրանից Հայաստան գազի արտահանումները, նույնիսկ՝ Հայաստանը դարձնել տարանցիկ գոտի։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: