Վենեսուելայի նախագահը երկօրյա այցով ժամանել է Թեհրան
Մադուրոն՝ քաղաքական եւ տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Իրան է ժամանել նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով։ Վենեսուելայի նախագահը կհանդիպի իր իրանցի գործընկերոջ հետ եւ կմասնակցի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։ Իրանն ու Վենեսուելան սերտորեն համագործակցում են պատժամիջոցների հետեւանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ այն պատժամիջոցների, որոնք ուղղված են էներգետիկ ոլորտին, նշում է գործակալությունը։ Իրանը Վենեսուելային վառելիք և սարքավորումներ է մատակարարում, որոնք անհրաժեշտ են նավթավերամշակման գործարանների համար՝ չնայած ԱՄՆ ճնշմանը երկրի տրանսպորտային եւ առեւտրային ծառայությունների վրա:
Աղբյուր՝ news.am