ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Զանգեզուրի» կեղծ միջանցքի բացման պնդումները անհանգստացնում են Իրանին․ ինչ հավակնություն կա խորքում

Իրանը այդ միջանցքի նկատմամբ ունի իր հստակ դիրքորոշումը և բազմիցս հայտարարել է որ դեմ է այլոց կողմից պարտադրանքի կամ վերահսկողության տակ նման միջանցքի ստեղծմանը Հայաստանի տարածքում։

Փորձագիտական տարբեր շրջանակներ  պարբերաբար հրապարակումներ են անում այն մասին, որ Իրանում կան որոշակի անհանգստություններ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Առկա մտահոգություններն էլ ավելի սրվեցին Հայաստանի, Ադրբեջանի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով  արված հայտարարություններից հետո։ Հիշեցնենք, որ թեպետ բրյուսելյան կողմը հերքել էր, որ այդ հանդիպմանը նմանատիպ հարց է քննարկվել, Թուրքիայի և  Արդբեջանի նախագահների հեռախոսազրույցից հետո տարածվեց հայտարարություն առ այն, որ ըստ Ալիևի՝ եռակողմ հանդիպմանը քննարկվեկ է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

 

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Կովկասյան տարածաշրջանում բռնի ուժով կամ արտատարածաշրջանային ոժերի, մասնավորաբար ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի միջամտությամբ հարևան երկրների սահմանների փոփոխությանը և  այդ տարածաշրջանի երկրների միջազգային ընդունված սահմանների և տարածքային ամբողջականության խախտումներին․ « Ինչը կոնկրետ վերաբերվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն սահմաների հավանական փոփոխությանը, որը հակասում է միջազգային ընդունված սահմաների քարտեզներին։ Ինչևե եթե հիշեք Արցախյան երկու պատերզամի ժամանակ երբ ադրբեջանական որոշ տարածքներն անցել էին Հայաստանի և Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ, Իրանը նման մոտեցում էր ընդունել՝ ի նպաստ Ադրբեջանի և պաշտոնական հայտարարություններում անուղղակի անդրադառնում էր այն  հարցին, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը։ Ավելին՝ որոշ շրջանակներ նույնիսկ պնդում էին,  որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության կազմում է և հիմա էլ դեռ որոշակի փոփոխություն չի նկատվում այս մոտեցման մեջ։ Միայն կարելի է ասել որ արցախյան երկրորդ պատերազմից հետո երբ Ադրբեջանը Իսրայելի և Թուրքիայի ամնիջական աջակցությամբ կարողացավ հետ բերել իր կորցրած որոշ տարածքները և այնուհետև ռազմական գործաղությամբ  Հայաստանի սահմանները հատելով մտնել Հայաստանի սուվերեն տարածքները  և փակել Գորիս-Կապան  ճանապարհի մի հատվածը, ինչը որոշակի բարդություններ առաջացրեց իրանական բեռնատար մեքենաների համար,  այն ժամանակ Իրանը հասկացավ, որ ադրբեջանական էքսպանսիանիստական նկրտումները կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ ոչ միայն տարածաշրջանի երկրների կայունության ու խաղաղության դեմ և հրահրել նոր պատերազմներ իրանի սահմանամերձ ծրջաններում, այլև Ադրբեջանի կողմից  Թուրքիային և Իսրայելին հրավիրելը տարածաշրջան ու Ալիևի կողմից Թուրքիայի և Ռուսաստանի պատվերով «Զանգեզուրի» կեղծ միջանցքի  բացման առաջադրանքի արծարծումն այն էլ առանց Իրանին հաշվի առնելու տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարումներում և կումունիկացիայի բացման հարցերում հենց լուրջ սպառնալիք է ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ Շահմուրադյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին և հետկորոնավիրուսային պանդեմիային հաջորդող նոր աշխարհակարգում, երբ միջազգային շուկաները նոր շարժ են ստացել և համաշխարհային տնտեսությունը և արդյունաբերական արևմտյան երկրներում մեծացել է գազի ու նավթի պահանջարկը, Իրանը հասկանում է որ Ռուսաստանի դեմ  սահմանված էներգետիկ և տնտեսական պատժամիջոցների պայմաններում կարող է Արևմուտքի էներգետիկ պահանջները լրացնել իրանական նավթով ու այլ էներգակիրներով․ «Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի միջուկային գործունեության շուրջ ընթացող բանակցությունները ԱՄՆ-ի ու հատկապես Իսրայելի հակասական ու միջամտողական քայլերով արդեն թևակոխել են շատ բարդ ու անելանելի շրջափուլ, իսկ մյուս կողմից Ռուսաստանը փորձում է Իրանին հեռու պահել նավթի ու գազի միջազգային շուկաներ մուտք գորխելու հնարավորությունից և Թուրքիան ևս ձգտում է ադրբեջանական նավթն ու գազը նախ Վրաստանի ու հետո Թուրքիայի տարածքով , իսկ ապագայում հնարավորության դեպքում այսպես կոչված «Զանգեզուրի» կեղծ միջանցքով հասցնել Արևմտյան և Իսրայելի էներգետիկայի սպառողական շուկաները և արևմտյան երկրներին կախվածության մեջ պահել իր տարածքով մատակարարվող էներգակիրներից, արդեն պարզ է դառնում, որ այս տեղաշարժերն ինչ լուրջ մտահոգություններ են առաջացնում Թեհրանում, ԻԻՀ իշխանությունների համար»։

 

Չնայած Ադրբեջանի կողմից Իրանին տրվող հավաստիքներին որ Ադրբեջանը պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել իր համագործակցությունը և տնտեսական ու տրասպորտային կապերն Իրանի հետ, մեր զրուցակցի խոսքերով, Իրանը խիստ կասկածով է դիտում Արդբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ․ «Եվ ինչպես իրանցի անվտանգության պաշտոնատարները բազմիցս հայտարարել են՝ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանի որևե երկրի կողմից Իսրայելի գործակալներին տարածաշրջան հրավիրելու փորձերը և համարժեք պատաասխան կտա նման քայլերին»,- նկատեց մեկնաբանը։

Համենայնդեպս ներկա պայմաններում երբ աշխարհում և տարածաշրջանում ինտենսիվ մրցակցություն է մեկնարկել տրանսպորտային կապուղիների և Հեռավոր Արևելքի արտադրական ապրանքները Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի երկրների՝ մասնավորապես  Իրանի տարածքով կապ հաստատել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի երկրների հետ,Սահակ Շահմուրադյանի գնահատմամբ,  Իրանն այժմ Հայաստանին դիտարկում է որպես   իր անվտանգային և առևտրատնտեսական ու էներգակիրների տարանցման նոր այլընտրանքային տարբերակ, որը կարող է այլ հարևան և բարեկամ երկրների կողքին իր տնտեսական ու երթուղային հնարավորություններով ու զարգացող ենթակառուծվացքներով օգնել Իրանին դուրս գալ դեպի եվրոպական երկրների էներգետիկ սպառողական շուկաները․ «Մյուս կողմից Արևմուտքը նույնպես ցանկանում է վերջ դնել իր կախվածությանը ռուսական նավթից և նոր մատակարարման ռեսուրսներով  փոխարինել ռուսական գազը, որի մի մասը նաև կարող է կազմել  իրանական գազը և նավթը՝ պայմանով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հանգեն դրական և գործնական արդյունքի և ԱՄՆ-ի կողմից չեղարկվեն Իրանի էներգետիկ արտահանումների ոլորտում սահմանված պատժամիջոցները։ Իրանը ևս փորձում է այդ ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել և դուրս գալ ԱՄՆ-ի շրջափակումների օղակից և նորմալ հարաբերություններ մշակել նախ տարածաշրջանի, ապա Արևմտյան երկրների հետ»,-ասաց նա։

Եզրափակելով Սահակ Շահմուրադյանն ասաց․ «Այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից «Զանգեզուրի» կեղծ միջանցքի բացման պնդումները,  միայն անհանգստացնում են Իրանին՝ այն էլ անվտանգային առումով քանի որ բոլորը գիտեն որ այդ կեղծ հավակնության խորքում ընկած է Թուրքական երկու աշխարհների արևմտյան ու արևելյան հատվածների միացումը ի վնաս տարածաշրջանի մյուս տերությունների ու մասնավորաբար Իրանի ու Հայաստանի դեմ։ Իրանը այդ միջանցքի նկատմամբ ունի իր հստակ դիրքորոշումը և բազմիցս հայտարարել է որ դեմ է այլոց կողմից պարտադրանքի կամ վերահսկողության տակ նման միջանցքի ստեղծմանը Հայաստանի տարածքում։ Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի պնդումներին «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ,  Թեհրանը կողմ է արտահայտվել և պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման նախագծին, որը նախ բխում է Իրանի, ապա Հայաստանի և Եվրոպայի շահերից։ Եվ մյուս կողմից  կարող է բավարարել Իրանի անվտանգային նկատառումնեը Կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: