ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայտնի են EMERGE 2022 համաժողովի ստարտափների մրցույթի հաղթողների անունները

EMERGE 2022-ը պաշտոնապես հայտարարել է այս տարվա իրենց մրցույթի հաղթողների անունները:

EMERGE 2022-ը պաշտոնապես հայտարարել է այս տարվա իրենց մրցույթի հաղթողների անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացել են 5000 դոլար, իսկ Anania-ն և OxygenTech-ը Fourth Ventures-ը նրանց պարգևատրեցին 1597 դոլարով։

Այս տարի համաժողովը տեղի ունեցավ հունիսի 1-ից 2-ը Երևանում։ Կար գրեթե 3000 մասնակից՝ ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:

EMERGE Challenge մրցույթն անցկացվում է 2018 թվականից, երբ հիմնադրվեց EMERGE համաժողովը։ Այս տարի EMERGE-ին ներկա էին 250-ից ավել ստարտափներ, իսկ նրանցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար), ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ), տարբեր երկրներում հասանելիություն և նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։ Ի դեպ, մրցող ստարտափները կարող էին գործել ցանկացած վայրում, սակայն նրանց հիմնադիրները պետք է ծագումով լինեին Նոր Արևելքի տարածաշրջանից:

Մրցույթի հաղթողները ընտրվել են 9 անվանակարգերում․

HealthTech․ Way2AR (Հայաստան)․ բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքեթինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։

EdTech․ LiveBoard (ԱՄՆ)՝ ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար:

DeepTech. OxygenTech (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։

B2C և Marketplaces. Brickit (ԱՄՆ)՝ հավելված, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։

B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:

E-commerce․ CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։

FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկական գործառնությունների համար։

HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։

Creative Tech և Marketing Tech․ NeuroDub (Նիդերլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանություն է անում տեսանյութի բովանդակությունը։

Բացի հիմնական մրցանակից՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացան մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին ( Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: