Համաշխարհային բանկ. Իրանի տնտեսական աճը կհասնի 3,7 տոկոսի
Ավելի վաղ, Համաշխարհային բանկն Իրանի տնտեսության համար կանխատեսել էր 2.4 տոկոս աճ, սակայն վերջին զեկույցում հայտարարել է, որ այն կհասնի 3,7 տոկոսի, 1,3 տոկոսով գերազանցելով հունվարի զեկույցում կանխատեսված ցուցանիշը:
Զեկույցում ասված է. «Կանխատեսվում է, որ 2022 թվականին Իրանի տնտեսությունը կգրանցի 3,7 տոկոս աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի ավարտի և նավթի բարձր գներով»։
Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում կրճատել է այս տարվա համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը մինչև 2,9 տոկոս, նշելով, որ կորոնավիրուսի համավարակինզ ուգահեռ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, դանդաղեցրել է համաշխարհային տնտեսական աճը և աշխարհը թեւակոխում է տնետսության թույլ աճի և բարձր գնաճի շրջան։