ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զարեհ Սինանյանը Միչիգանի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերություններին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց ամենամյա ընթրիքին, հանդիպել համայնքի 70 կին ակտիվ ներկայացուցիչներին և ծանոթացել նրանց աշխատանքին: Հանձնակատարը կարևորել է համայնքում կանանց ոգեշնչող գործունեությունն ու ունեցած նպաստը հայապահպանության գործում:

 
 

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Թագվոր և Թագուհի Մանուկյան հանգստյան տուն (Manoogian Manor), որն աջակցություն է տրամադրում հայ և օտարազգի ծերերին: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին 13 հայ կանանց, ամբողջ համայնքի և Ալեք Մանուկյանի և իր տիկնոջ մեծ աջակցության շնորհիվ: Հանձնակատարը ծանոթացել է տան ամենատարեց բնակչի՝ հարյուրամյա Մարգարետի հետ, և լսեց նրա հայաստանյան այցերի պատմությունները:  

 

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայ առաքելական եկեղեցի և կից համալիր։ Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը և Արմաշ քահանա Բաղդասարյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ Եկեղեցին հայտնի է իր մեծ ոսկե գմբեթով, ընդարձակ եկեղեցական համալիրում են գտնվում ծխական խորհուրդը, կանանց գիլդիան, Կոմիտասի երգչախումբը, եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը (ACYOA), Դեթրոյթի կրտսեր և ավագ մասնաճյուղերը, տղամարդկանց միությունը և հայկական ժառանգության և մշակույթի ճեմարանը:

Ամերիկահայ վետերանների շենքը նվիրված է Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների վետերաններին: Եկեղեցական տարածքում են գտնվում նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը, Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանը և Փերիշ գրախանութը։

Զարեհ Սինանյանն այցելել է նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարան, որը Հյուսիսային Ամերիկայի հայկական արվեստի և մշակույթի ամենամեծ թանգարանն է: Ութ պատկերասրահները ներկայացնում են Հայաստանի անցյալի և ներկայի եզակի պատկերները, նկարներ, սրբազան անոթներ և զգեստներ, գորգեր, կենցաղային և անձնական իրեր, վաղ տպագիր գրքեր, ձեռագրեր, գործվածքներ և հնագույն իրեր։

Հանձնակատարի հաջորդ այցը ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց էր: Այն գտնվում է Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքում և առաջարկում է անվճար, բազմամշակութային կրթություն: Դպրոցում ուսանում են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտներ՝ բոլոր դասարանների համար հայոց լեզվի ուժեղացված ծրագրով: ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի միջին և ավագ դպրոցի ծրագրերը «U.S. World & News Report»-ի կողմից դասվել են ԳՏՃՄ+արվեստ (STEAM) կրթական մոտեցմամբ  կենտրոնացած և քոլեջի նախապատրաստող դպրոցներ: Շրջայցի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն դոկտոր Հովսեփ Թորոսյանը ցույց է տվել STEAM ծրագրի համար դպրոցի վերջին ընդլայնումը, որը շուտով կունենա լիարժեք գործող ռոբոտաշինության արհեստանոց: Զարեհ Սինանյանը հնարավորություն է նաև ունեցել  զրուցել հայերենի 12-րդ դասարանի աշակերտների հետ և նրանց ծանոթացրել մեր գրասենյակի աշխատանքին և Հայաստանում երիտասարդների հնարավորություններին։

Միչիգան այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Մեծ Դեթրոյթի շրջանի տարբեր հայկական կազմակերպությունների, եկեղեցական և եկեղեցու տարածքում գործող կառույցների, կրթական, մշակութային միությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը՝ ընդգծելով մասնագիտական հայրենադարձության կարևորությունը և պետական համակարգում բարձր որակավորում ունեցող աշխատակիցների անհրաժեշտությունը։

Զարեհ Սինանյանն ընդգրկուն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս մարտահրավերներին և գրասենյակի կողմից սփյուռքի հետ առողջ հարաբերությունների ստեղծման և խորացման աշխատանքներին:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին այցի և հանդիպումների համար՝ կարևորելով համայնքի հետ տեղում աշխատանքը:

Զարեհ Սինանյանն Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանում հարցազրույց է տվել նաև «Armenian Mirror-Spectator» լրատվամիջոցի ներկայացուցիչներ Էդմոն Ազատյանին և Հարրի Կեզելյանին: Խորքային անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք հարաբերություններին և գրասենյակի գործունեությանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: