Այսօր տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը
Այսօր ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայագիտական հետազոտությունների ծրագրի աջակցությամբ։
Պատկերագրքում ներկայացված է տարբեր դարաշրջաների հայուհիների բնատուր գեղեցկությունը, որը գրավել է Հայաստան այցելած այցելուների և առհասարակ հայկական միջավայրին առնչված օտարազգի մտավորականների, արվեստագետների և այլ մասնագիտության տեր անձանց ուշադրությունը։ Հայուհիներն իրենց առաքինող արտաքինով ու զուսպ կեցվածքով, առաքինությամբ ու նահապետական բարքերով շահեկանորեն տարբերվել են հարևան ժողովուրդների կանանցից։
Գիրքը պատմաբան Հայկ Դեմոյանի երկարատև`շուրջ 20 տարվա հավաքման աշխատանքի արդյունքն է և դրվել է ընթերցողի սեղանին: Պատկերագրքում ներառվել են նաև ֆրանսահայ հայտնի հավաքորդ Սարգիս Պողոսյանի հարուստ հավաքածուից որոշ նմուշներ։
Հայ և օտարալեզու լսարանին մատուցվող հարուստ ու բացառիկ պատկերագրական նյութը հիմնականում ընդգրկում է 16-20-րդ դարերում տպագրված փորագրանկարներ ու միջազգային փոստային բացիկներ` հայուհիների պատկերներով։
Փոստային բացիկները, որոնց լուսանկարչական հիմքերի մեծ մասը վերցված է թիֆլիսաբնակ հայտնի լուսանկարիչ Դմիտրի Երմակովի հարուստ հավաքածուից, հիմնականում միջազգային թողարկումներ են` ազգային տարազներով հայուհիների կերպարների դրվագմամբ։ Ռուս լուսանկարիչը բազմիցս ճանապարհորդել է թե՛ Արևելյան Հայաստանի և թե՛ Արևմտյան Հայաստանի տարածքներում՝ լուսանկարելով բնակավայրեր, հուշարձաններ ու տարբեր ազգերի, այդ թվում՝ նաև հայերի կերպարներ։
Հայկ Դեմոյանն իր խոսքում համակողմանի և խորքային վերլուծությամբ լուսաբանեց և ավելի տեսանելի դարձրեց դարերից եկած հայուհու էությունը, դիմագծերը, նիստուկացը և այլն: Նա հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեց հետաքրքրական և կարևոր մի փաստի վրա. լուսանկարներից մեզ նայող կանանցից ոմանք, ձեռքերը պահած իրենց որովայնի վրա, կարծես ուզում են թաքցնել, որ հղի են, քանի որ ժամանակի պատկերացումների համաձայն, լուսանկարվելը, որը համարվում էր ինչ-որ չար բան, այնքան էլ անվտանգ չէր, և չար ուժերից երեխային պահպանելու մայրական ներքին բնազդն էր իրենց դրդել այդպիսի դիրքով լուսանկարվել։
Անահիտ Վարդանանց
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։