ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը մեզ «անտեր» թողեց, պետք է աշխատենք այլ խաղացողների հետ ևս՝ այդ թվում պաշտպանության ոլորտում

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային  համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝  դրական է այն հանգամանքը, որ գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն են վարում․  «Տրամաբանությունը հուշում է, որ աշխատել պետք է  ամբողջ աշխարհի հետ։ Բոլոր երկրներն են շարժվում են այդ  տրամաբանությամբ՝ տարբեր հնարավորություններ ունենալու, անվտանգությունն ու քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար։ Հայաստանն ամեն ինչ կապեց մեկ երկրի հետ, այդ մեկ երկիրն  այսօր ասում է՝ ես փոխել եմ իմ քաղաքականությունը, ցտեսություն։ Ես ողջունում եմ կառավարության քայլերը և դա անկախ այն բանից՝ Ռուսաստանը փոխե՞ց  իր քաղաքականությունը, թե՞ ոչ։ Բայց քանի որ քաղաքականությունը փոխվեց, էլ ավելի ակտուալ է դառնում աշխարհի հետ աշխատանքը։ Ընդ որում՝ աշխատանք ոչ միայն առևտրի, գիտության, կրթության, ինֆորմացիոն անվտանգության ոլորտում, այլ նաև ուժային անվտանգության ոլորտում՝ պաշտպանություն,անվտանգություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Գրիգորյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգների հետ լրջագույն փաստաթղթեր ստորագրվեցին․ «Շատերը չգիտեն, որ նաև շատ հետաքրքիր փաստաթղթեր ստորագրվեցին Գերմանիայի Պաշտպանության նախարարության հետ՝ նորից զինվորների, սպաների կրթության հետ կապված։ Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ի հետ ևս կոնտակտներ են հաստատվում։ Այս ամենը ես խիստ դրական եմ համարում և որ միայն այն կոնտեքստում, որ Ռուսաստանը մեզ անտեր թողեց։ Եկեք իրար չխաբենք, բաց խոսենք․․․ Այսօր էլ մեր բանակն ավելի մարտունակ է, քան ադրբեջանականը, բայց այդ երկիրը հաղթող դուրս եկավ, քանի որ աշխատել էր բոլորի հետ՝ Իսրայել, Թուրքիա, Պակիստան, ավելի ակտիվ Ռուսաստանի հետ։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը առավելություններ ստացավ 2020 թվականի պատերազմի արդյունքում։ Ուստի մեր կառավարությունը պետք է շարունակի ակտիվ աշխատել այլ խաղացողների հետ ևս՝ այդ թվում նաև պաշտպանության ոլորտում։ Երբ խոսում ենք պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, ապա միանշանակ է, որ պետք է աշխատենք բացի Ռուսաստանից նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

 

Ինչքանո՞վ է ռեալ ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը՝ լինելով ՀԱՊԿ անդամ, հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Պատասխանը շատ հասարակ է։ Ռուսաստանը մեզանից հրաժարվեց, ուրեմն՝ ուզած-չուզած պետք է փնտրես այլընտրանքներ։ Եթե Ռուսաստանը շարունակեր աշխատել մեզ հետ ու այս բավական լարված իրավիճակում մենք սկսեինք ինչ-որ այլընտրանքներ ման գալ, այո՛ դա  Ռուսաստանի կողմից կարող էր դիտվել որպես մարտահրավեր։Բայց երբ Ռուսաստանն ի պաշտոնե ասում է՝ մենք ձեզ չենք պաշտպանի,  ձեր ճարը տեսեք, մենք ի՞նչ պետք է անենք։ Այո՛, մենք 30 տարի իրենց համար քվեարկել ենք, իրենց պատճառով փչացրել ենք հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, բայց հիմա իրենք չեն ուզում մեզ օգնել, ասում են՝ ցտեսություն։ Հիմա այս պարագայում ասել կա ՀԱՊԿ, մենք պետք է մտածենք՝ անիմաստ է։ Իրենք են մեզանից հրաժարվել, ՀՀ կառավարությունը ոչ ոքից չի հրաժարվել»։

Արդյոք Հայաստանը հետաքրքիր է Միացյալ Նահանգների համար, Գրիգորյանն ասաց՝  հետաքրքիր ենք առաջին հերթին մեր ժողովրդավարության աստիճանով․ «Հայաստանի ազատությունների մակարդակն իսկապես շատ բարձր է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այո՛, կան որոշակի նյուանսներ, մեկ-մեկ լսում ենք, որ ոստիկանությունը ուժ է կիրառում, իսկապես կան խնդիրներ։ Բայց իսկապես Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնացող երկիր է, ազատության աստիճանը շատ մեծ է։ Տեսեք՝ ընդդիմությունն ինչ ուզում, անում է, որ փողոցն ուզում է փակում է, նստացույցեր է անում։ Սրանք ժողովրդավարության մակարդակի ցուցիչներ են։ Երկրորդը՝ Ռուսաստանն ուզում է վերանայել միջազգային խաղի կանոնները, բայց ասում է՝ ԱՊՀ երկրների տարածքում ես կորոշեմ որ պետությունները կմնան, որը ոչ, ես կորոշեմ սահմանները՝ դուք այստեղ չմտնեք։Պարզ է, որ ամերիկացիները դրան կտրականապես  դեմ են, ինչն էլ ավտոմատ  բերում է նրան, որ մենք բարեկամ ենք դառնում։ Բացի այդ՝ Սյունիքի հատվածը, Իրանի հետ սահման ունենալը մեր գինը շատ է բարձրացնում։ Իրանի դեմ սանկցիաները կարող են հանվել կամ մեղմանալ, ինչն էլ  Հայաստանը կարևոր կոմունիկացիոն կենտրոն է դարձնում, որի միջոցով կարող է դեպի  Եվրոպա նավթ ու գազ արտահանվել։ Պարզ է, որ Հայաստանի դերն այստեղ մեծանում է և այդ կոնտեքստը ևս չպետք է մոռանալ»,-եզրափակեց քաղաքագետը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: