ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ո՞րն է մեր ինքնության հիմնական բնորոշիչը

Տարիներ շարունակ սեփականը չունենալու հատևանքով հայկական լեռնաշխարհը բնակեցնող մնացյալ հայերի նպատակը դարձավ ազատությունն ու անկախությունն օգտագործել որպես միջոց՝ ձեռքի տակ եղածը բազմապատկելու համար։

Ո՞րն է մեր ինքնության հիմնական բնորոշիչը։ Ո՞վ ենք մենք։ Քանի որ մեր ով լինելուց է կախված, թե ի՞նչ ենք մենք ուզում։ Մեր «ինչ» ուզելուց է կախված, թե ինչպե՞ս ենք հասնելու ցանկալիին և այդ հանգրվանն է բնորոշելու մեր ինքնությունը։ 1988-ի համազգային շարժմամբ հայ ժողովուրդը, որը բնակվում էր ժամանակակից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններում, որոշում կայացրեց անկախանալ, ապա միավորվել ու այդ շրջափուլում մեր բնորոշիչը մեր համընդհանուր ընկալումն էր, համազգային կոնսենսուսը՝ առաջադրված գաղափարի ու նպատակի շուրջ։

Տարածաշրջանի բոլոր հայերը եկել էին համաձայնության, որ պարտավոր են ինքնուրույն կանխորոշել իրենց ապագան, և այդ անել առանց այլոց միջամտության։ Այս գործընթացին, իհարկե, ականջալուր եղան աշխարհասփյուռ հայերը, քանի որ կար համընդհանուր պատկերացում ապագայի նկատմամբ, հայկական պետության, հողահավաքի կոնսենսուս։ Այդ հաղթահարելուց հետո մենք ավարտուն համարեցինք գաղափարի իրագործումն ու լծվեցինք պետականաշինությանը, որից բացարձակապես անտեղյակ էինք, գլուխ չէինք հանում ու գլուխ չէինք բերում։

Տարիներ շարունակ սեփականը չունենալու հատևանքով հայկական լեռնաշխարհը բնակեցնող մնացյալ հայերի նպատակը դարձավ ազատությունն ու անկախությունն օգտագործել որպես միջոց՝ ձեռքի տակ եղածը բազմապատկելու համար։ Ազգային նպատակը հաղթահարված էր, ժամանակն էր հաղթահարելու սեփական նպատակները։ Եղած 400 քառակուսի մետր հողը տենչագին սկսեցինք կրկնապատկել, տիրապետության տակ անցած նախկին պետական, հիմա սեփական գործարանները՝ մաս-մաս անել, վաճառել ու մեքենա գնել, առանձնատները վերանորոգել երրորդ Հանրապետությանը մնացած խորհրդային ժառանգության գործարանների պատերի քարերից ու ֆասադներից։

Մենք ագահաբար սկսեցինք յուրացնել այն, ինչ մերը չէր, քանի որ մերն ունենալու ցանկությունն էր մեծ։ Եվ այսպես, մեր ձեռամբ չսարքվածը, չվաստակածն ու չկանգնեցրածը մենք մերը սկսեցինք համարել, պայքարել այլոց հետ ու մեզանով անել ավելին։ Այս շրջանը կուզեք թալան անվանել, կուզեք՝ սեփականաշնորհում, կուզեք՝ ազատ շուկայական հարաբերություններ, բայց մեր ինքնության նոր արժեք, եթե կուզեք, դարձավ ուրիշինը մերը համարելը։

Տրամաբանական էր, որ աշխարհասփյուռ հայերի համար Հայկական պետականության կայացման փոշու վրա խոյացող այս տենդը անհասկանալի դարձավ։ Ֆրանսիայում՝ ժողովրդավար ու օրենքի երկրում ապրող հայի համար հայաստանաբնակ հայի նման վարքն անընկալելի դիտվեց։ Նույն կերպ բանին վերաբերվեց նաև ամերիկահայը, կանադահայն ու ավստրալահայը։ Հարյուրավոր տարիներ անց հայությունը հնարավորություն էր ստացել ունենալ պետություն, թե չհաշվենք Առաջին հանրապետությունը՝ կարճ կյանքով։ Բայց դրա հանդեպ վերաբերմունքը սպառողական էր։

Մենք չէինք փորձում անապատում այգիներ տնկել, անմշակը՝ մշակել, անջուրը՝ ջրել, անզենը՝ զինել, ինչպես այդ անում էին հրեաները, երբ պետություն բաժին ստացան, այլ պահանջում էին, աշխարհից ու դաշնակիցներից պահանջում արդարություն ու անվտանգություն, կարծես նոր ստեղծված Հայաստանը ոչ թե երիտասարդ մի օրգան էր, այլ տարեց ինչ-որ ծերուկ, որ անելիքն արել է, հիմա պիտի վայելի այլոց օգնությունը։ 1994 թվականից հետո մենք կարծեցինք, թե ազատագրել ենք ոչ թե Արցախը, այլ մի ամբողջ աշխարհ, հետևապես, բոլորը մեզ պարտք են, մինչդեռ պարտքեր էինք կուտակում ինքներս։ Եվ միայն տարիներ անց, երբ հասկացանք, թե որքան խոցելի ենք, սկսեցինք խոսել ցեղասպանվելու, համամարդկային ճանաչման ու պահանջատիրության մասին, որ կարողանանք մեզ ապահովագրել հերթական մահից։ Ու մահից վախը դարձավ գաղափար, ճանաչումը՝ համահայկական պատվեր, պաշտպանությունը՝ պահանջ, դրա գիտակցումը՝ գին, որ վճարեցինք միայն 2020-ին։

Ո՞վ է հայը աշխարհում։ Մեկը, որ վազում է հարմարությանն ու հայրենիքը սիրում է հեռվից, թե նա, որ ապրում է հողի վրա, վերադառնում հայրենիք ու արարում՝ հանուն պահպանության, պաշտպանության ու հարատևության։ Որտեղ ենք մենք, եթե ոչ սեփական օջախում։

medianews


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: