Երևանում կայացել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համատեղ խորհրդաժողովը
Երևանի Ագրարային համալսարանի և իրանահայ գործարար պրն. Արարատ Սինանյանի ԱՐՍԻ ՍՊ Ընկերության նախաձեռնությամբ, մայիսի 27-ին մեկնարկեց հայ-իրանական ագրոտեխնոլոգիական 1-ին խորհրդաժողովը՝ Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի, և հայ ու իրանական ձեռնարկությունների ու մասնագիտական բուհերի ներկայացացիչների մասնակայությամբ:
Խորհրդաժողովին մասնակցում էին իրանական 6 ընկերություններ, մասնավորաբար Արաքի մեքենաշինական խոշոր ընկերությունը, որոնք ներկայացրին գյուղատնտեսության ոլորտին կապված՝ ջերմոցային գյուղատնտեսության, հատկապես ոռոգման, պարարտանյութերի, այգեգործության և այլն բնագավառներում իրենց գործունեությունը, և քննարկեցին Իրան- Հայաստան հնարավոր գործակցության առիթները: