«Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը շարունակվում է, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Այս մեկամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայ համայնքների 22-35 տարեկան ակտիվ երիտասարդներին ընդլայնել պատկերացումները հայրենիքի և համայնքային աշխատանքի մեթոդաբանության մասին, զարգացնել իրենց մեդիա կարողությունները:
Վերապատրաստում անցնելու համար մասնակիցներն աշնանը երկու շաբաթ կանցկացնեն Հայաստանում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:
Աղբյուր՝ armradio.am