Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին» և նվաճել Չեմպիոնների լիգայի 14-րդ չեմպիոնական տիտղոսը:
Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ է դառնում Հին աշխարհամասի լավագույն ակումբը։
Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղի միակ գոլի հեղինակը։