ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմության շարքերն օր օրի նոսրանում են, փոխարենը, դրան զուգընթաց աճում է վերջիններիս ագրեսիվությունը

Որքան էլ Իշխան Սաղաթելյանը բղավի, թե երկրում հասել են երկիշխանության եւ արդեն զգում են հաղթանակի համը, միեւնույն է, իրականությունն այլ է. ընդդիմության շարքերն օր օրի նոսրանում են, փոխարենը, դրան զուգընթաց աճում է վերջիններիս ագրեսիվությունը. ապացույցն՝ ամեն օր հնչող բռնության կոչերն ու շինծու ծեծկռտուքներն են:

Ընդդիմության պայքարի ձախողման, դրա պատճառների, մինչ օրս լիդեր չառաջադրելու եւ «մեղավորների» մասին Araratnews.am-ը խոսել է  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի  հետ:


Թե ինչու ընդդիմության «պայքարի» համար ընտրվեց հենց մայիս ամիսը, եւ ինչու չհաջողեցին։

Ճիշտ է, մեկնարկը տրվեց մայիսի 1-ին, բայց ներքին գործընթացները սկսել էին դեռ ապրիլի 24-ից: Նրանք կարծում էին, որ Ցեղասպանության խնդրի եւ մայիսյան եռատոնի ոչ այնքան ցանկալի իրականությունը գեներացնելով ու հասարակության այդ օրերի զգացմունքներն օգտագործելով` կարողանալու են ժողովրդին հանել փողոց ու հրամցնել իրենց համար ցանկալի իրականությունը, ըստ որի՝ Ն. Փաշինյանը միջազգային մակարդակով հանդիպումներին ինչ-որ փաստաթղթեր է ստորագրում: Այսպիսով, վստահ են, որ իրականության նման պատրանք ստեղծելով հասնելու են «վարչապետափոխության»: Ուստի չհաջողելու պատճառը հետեւյալն էր. փաստ է, իշխանությունը ներքին լեգիտիմությունից զատ ունի նաեւ արտաքին շատ բարձր լեգիտիմություն, բացի սա, զարգացումներն էլ այնպես չեն ընթանում, որ նրանց թույլ տան իշխանություններին փաստարկված մեղադրել դավաճանության կամ Արցախը տալու մեջ: Արդյունքում քաղաքական որեւէ պրոցես ունենալու փոխարեն այժմ ունենք ամենօրյա զվարճալի իրադարձություններ, որոնք մարդիկ ավելի շատ նայում ու հրճվում են, ուստի որքան էլ որ ծիծաղելի է, մարդիկ հենց դրանք են քննարկում:

Լիդերի բացակայության մասին

Իրավիճակն ընդդիմության համար բարդացավ այն ժամանակ, երբ հրապարակում տեսանելիորեն առաջացավ լիդերության խնդիր.  Սերժ Սարգսյանը պնդում էր, որ նախկին նախագահները չեն հավակնելու որեւէ պաշտոնի, բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը հրապարակում կարծեք թե անհամաձայնության նշան է իր իսկ «գաղափարակցի» պնդմանը: Ավելին, Քոչարյանն այս ֆոնին ավելի շատ իր որդու քաղաքական կարիերայի խնդիրն է փորձում լուծել: Սրան զուգահեռ ՀՀ երրորդ նախագահն էլ Արթուր Վանեցյանի շուրթերով  հայտարարում է` լիդերը նոր պետք է ծնվի, միչդեռ որոշներն էլ որպես մերձանցումային վարչապետ ակնարկում են Իշխան Սաղաթելյանին, այսկերպ փորձում թաքցնել իրական վարչապետի թեկնածուին կամ նրա որդուն, մի խոսքով, այսպիսի խառը, դաժան եւ տխուր վիճակ: Իրենք իրար մեջ անգամ չեն կարողանում հասկանալ, թե ում են ուզում առաջադրել առաջնորդի կարգավիճակում, այդկերպ հայտնվելով շատ տգեղ ու ծիծաղելի իրավիճակում:

Համակիրների շարքերի օր օրի նոսրացման պատճառը

Իրենց համակիրների մի մասն այլեւս համոզվել է, որ փողոցում գտնվող ուժը իշխանափոխություն իրականացնող չէ, մարդիկ հիմար չեն, չէ՞, հասկանում են, որ Երեւանի կենտրոնում Արցախ չեն փրկում: Վստահ եմ, հանրությունը քաջ գիտակցում է, որ այս իրավիճակում հայտնվելը միայն Ն.Փաշինյանի մեղքը կամ պատասխանատվությունը չէ, դա գործոնների ու եղելությունների մի ամբողջություն է: Եթե անգամ, ինչպես իրենք են ձեւակերպում, ընդունվի կապիտուլյացիա, թեպետ ես այդ բառը երբեւիցե չեմ օգտագործել ու չեմ օգտագործի, այնուամենայնիվ, դրա ընդունումը երկրի բանակցային դիրքերի խնդիրն է, ոչ թե անձի բանակցային դիրքերի խնդիրը, փաստ է, այդ գործոնները մեր օգտին չեն եղել ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո: Փողոցում գտնվող ուժը պետք է հասկանա, որ առաջնորդությունը միայն գալ ու խեղճացած կամ ահաբեկված հասարակության առջեւ կանգնելն ու «Արցախը տալիս են» գոռալը չէ: Ասենք, լավ, Փաշինյանը չէ, իրենք են, կամ մեկ այլ ուժ, այդ դեպքում միջազգային ներկայացուցիչների շահերը փոխվելու են, ախր ամենը էդքան հեշտ չէ, մենք գործ ունենք 20 եւ ավելի տարիների կարծր խնդրի հետ:

Մեղավորների մասին

Այսօր ընդդիմության լայն շրջանակների կողմից կիրառվում է մեկ մեղավորի տեսությունը, ըստ որի՝ պատերազմի այս վերջաբանի համար մեկ մարդ  է մեղավոր եւ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է: Բայց, չէ՞ որ բոլորս գիտենք, թե քանի  նախագահություն ու վարչախումբ է մեղավոր, թե ինչպիսին է երկար տարիներ եղել մեր երկրի քաղաքականությունը, գիտենք, չէ՞, որ խնդիրները լուծողը միայն Նիկոլ Փաշինյանը չէ: Իրենք մեղադրում են դիմացինին, բայց չեն նկատում իրենց պրիմիտիվ դատողությունները, չեն հասկանում, որ ժողովուրդը դա տեսնելով չի միանալու իրենց, ինչքան էլ աջ ու ձախ գոռան կամ մեղավորի անուն հնչեցնեն: Աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի իրականություն, որում հասարակությունը կարողանա էլիտայից լայն ու հիմնավոր վերլուծել իրավիճակը, ներեցեք, բայց դա արդեն ոչ էլիտա է, ոչ էլ առավել եւս առաջնորդություն: 

Կարգախոսների ընտրությունը

Կարգախոսները եւս շատ ծիծաղաշարժ են` «թալանը հետ ենք բերելու», «չկատարված խոստումները կատարելու ենք», կամ «փրկելու ենք Արցախը«»: Ախր սովորական մարդը հարց է տալիս, ասում է՝ 20 տարի ունեիք Արցախը փրկելու համար, բա խի՞ չեք փրկել, կրկնում եմ՝ ընկեր, 20,  20 եւ ավելի տարի եք ունեցել, բա խի՞ չեք փրկել Արցախը:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: