ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաղաղություն բառից հեռու մնացեք․ ՉԻ

Ընդդիմության այս բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, թե իրենց օրոք, այսինքն՝ 1998-ից հետո, 20 տարի Հայաստանում խաղաղություն է տիրել, Հայաստանն ու Արցախը անվտանգ էին, կայուն զարգանում էինք և այլն:

Նույն միտքը կրկնեց նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ Հանրայինում քննարկման ժամանակ:

Հնարավոր է, սա կամաց-կամաց ծամոն սարքեն, հրամցնեն՝ որպես մի հարյուր տոկոսանոց իրողություն, այդ իսկ պատճառով այս թեզին անդրադառնալու հարկ կա:

Ուրեմն, երբ սրանք ասում են, թե Հայաստանում 20 տարի խաղաղություն են ապահովել, լրիվ մանիպուլյատիվ թեզ է: 

Այսինքն՝ կարող է պատահել, որ չեն էլ գիտակցում, որ սուտ են ասում, որովհետև իրենց օրոք պատերազմը չի ավարտվել: Շատ պարզ պատճառով՝ իրենց օրոք շարունակվել է 1994թ. մայիսին ձեռք բերված զինադադարը գործել: Իսկ զինադադարն ու խաղաղությունը տարբեր բաներ են: Իսկ եթե պատերազմը չէր ավարտվել, ուրեմն՝ չէր կարող խաղաղություն լինել:

Զինադադարը ենթադրում է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, իսկ խաղաղությունը ենթադրում է պատերազմի ավարտ: Սա է, որ չեն հասկանում, կամ իրենց չհասկացողի տեղ են դրել: Խաղաղություն լիներ, չէր լինի 2020-ի պատերազմը:

Ձեր օրոք դուք ընդամենը պատերազմի վերսկսման օրն եք հետաձգել: Այնպես, ինչպես Ադրբեջանը: Բայց եթե Ադրբեջանը զինադադարի այդ տարիներն օգտագործում էր իր ռազմատնտեսական ռեսուրսներն ավելացնելու, ռազմատեխնիկական բալանսն իր օգտին թեքելու համար, ահա այս նույն դաշնակները՝ Քոչարյանով հանդերձ, զինադադարի տարիներն օգտագործել են բացառապես իրենց իշխանությունն ամրապնդելու ու իրենց սեփական գրպանի պարունակությունը մեծացնելու համար: Մատներդ դրեք այս ընդդիմության ղեկավարներից որևէ մեկի վրա. բոլորը պասպորտով միլիոնատերեր են: Կամ՝ միլիարդատեր: Ու այդ ունեցվածքը ձեռք են բերել խաղաղությունից հրաժարվելու դիմաց: 

Ու հիմա եկել, քարոզում են, թե մեր օրոք խաղաղություն էր: Չեն ասում, օր իրենց օրոք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բալանսը տասնապատիկ ավելացել է՝ հօգուտ Ադրբեջանի: Խաղաղություն լինելու դեպքում նման բան հնարավոր չէր լինի: 

Չորրորդ Իշխանություն


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: