ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը պետք է թալանի փոխարեն այս տարիների ընթացքում պետություն ամրապնդեր և չապավիներ ՌԴ-ի օգնությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի պատճառները որո՞նք են, ինչի՞ է ձգտում հակառակորդը։

-Շատ հստակ թուրքական ձեռագիր է։ Էրդողանը հասկացել է, որ տարածաշրջանում ու աշխարհում կարող է իր դիրքն ունենալ։ Ռուսաստանի նախագահը 5-6 տարի առաջ վերակենդանացրեց Էրդողանին և հիմա տեսնում ենք դրա հետևանքները։ Ճիշտ այնպես, ինչպես Լենինն օգնեց Աթաթուրքին, այնպես էլ Պուտինն Էրդողանին։

Հայաստանում էլ վերջին 30 տարվա թալանը, պետական ապարատի ոչնչացումը հանգեցրեց այսպիսի ծանր հետևանքների։ Էրդողանը դարձավ այն մարդը, որը թուրքալեզու պետություններին հավաքեց ու ցույց տվեց, որ այսքան երկիր  կարող է իրեն ենթարկվեն։

-Իսկ ի՞նչ կարող ենք սպասել մեր ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ից։ Ինչքանո՞վ էին հնչած հայտարարություններն ադեկվատ ստեղծված իրավիճակին։

-Ես տարիներ շարունակ խոսել եմ ընդդեմ ՀԱՊԿ-ի, բայց հիմա կարող եմ ասել՝ ուզենան էլ չեն կարողանա պաշտպանել Հայաստանին։ Եվ հետո նայեք, թե ովքեր են ՀԱՊԿ անդամները, ինքներդ գիտեք, թե ինչ նշանակություն ունի Բելառուսը ՀԱՊԿ-ի համար, իսկ մնացածը թուրքական հոսքի անդամներ են։ Հիմա ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից։ Այո՛, ճիշտ մոտեցում է, որ եթե մտել են Հայաստանի սահման, Ռուսաստանը պետք է պաշտպանի մեզ, բայց չէ՞ որ իրենք էլ իրենց շահերն ունեն։ Հայաստանը պետք է իր մասին մտածեր, թալանի փոխարեն այս տարիների ընթացքում պետություն ամրապնդեր և չապավիներ Ռուսաստանի օգնությանը։ Շատ շուտով հայ ժողովուրդը կհասկանա, թե ինչն է վերջիվերջո իրեն հարազատ և որ միայն ինքը կարող է իր ընտանիքը պահել։

-Մենք հիմա տեսնում ենք անհասցե հայտարարություններ ու կոչեր անգամ մեր բարեկամ երկրներից՝ ընդհուպ նաև ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից։ Սխալ կամ թերի դիվանագիտական  աշխատա՞նք է եղել ըստ Ձեզ։

-Ամբողջ դիվանագիտությունը անատամ խոսակցություն է եղել։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա մի պարզ հարց տամ՝ թե՛ Ալիևի ընտանիքը և թե՛ այստեղի ղեկավարությունն այդքան միլիարդներ են տարել, որևէ մեկը սանկցիայի տակ դրե՞լ է այդ փողերը։ Ես այսօր ռուսների, վրացիների հետ խոսելիս ասում են՝ ինչու՞ թալանչիներին «պերսոնա նոն գրատա» չեք ճանաչում։ Որևէ մեկը անձնական հարված ստացե՞լ է, իրենց ընտանիքները պատժամիջոցների ենթարկվե՞լ են։Միլիարդների մեծամասնությունը ԱՄՆ բանկերում է, ո՞նց են այդ մարդիկ ԱՄՆ-ում տասնյակ միլիոն դոլարներով տներ առել։ Ֆրանսիայից եք խոսում, ի՞նչ են ասում իրենք՝ մենք ձեզ ասում ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծեք։ Բայց ի՞նչ խաղաղ ճանապարհ, ինչքա՞ն կարան հայերն ու ադրբեջանցիներն իրար կոտորեն, որ հասկանան՝ մի օր պետք է կանգնի։ Չէ՞ որ վաղն էլ մենք իրենցից ուժեղ կլինենք։

-Ձեր նշածը խաղաղության հասնելն է, բայց այս փուլում դա անհնար է թվում։

-Իհարկե անհնար է։ Միայն ուժից կարող են վախենալ, իսկ ուժը զենքը չէ, գաղափարն է և ոչ խորամանկությունները։ Մենք առաջին պատերազմը  հաղթել ենք  միայն  նրա համար, քանի որ մենք հզոր էինք մեր գաղափարներով, ինտելեկտուալներով, գիտնականներով ու տաղանդներով։ Հետո եկան տականքներ ու մեզ  տարան առևտրի դաշտ և կապ չունի կանաչի ես ծախում, թե շենք։ Եթե մենք կարողացանք ուղեղային կենտրոն ստեղծել, այդ դեպքում՝ կհաղթենք։ Եթե երկիրը վտանգի տակ է, կապ չունի՝ ում ես օգնության կանչում՝ Էնշտեյնին, Նյուտոնին, թե Գազպրոմի ղեկավարին։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: