ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ (4)

Արտագաղթ և մշակութային ներխուժումներ

Արտագաղթ. Այն գլխավոր պատճառը, այն կործանիչ գործոնը, որը թափ ստանալով հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում  թևաթափ արեց իրանահայ համայնքին. Համայնքը զրկվեց իր կիրթ, մեծ մասամբ երիտասարդ մասնագետներից, ազգանվեր ու բանիմաց մտավորականությունից, փորձառու արհեստավորներից, ձեռներեց, հարուստ գործարարներից, և ... մի խոսքով այն մարդուժից, որն անհրաժեշտ է համայնքի ազգային-հասարակական կյանքը տնօրինելու համար: Այս ընթացքում օպտիմալացման անվան տակ փակվող դպրոցներն ու ազգային համարվող գույքը վաճառելուց և օրվա ծախսերը հոգալուց բացի, ոչ մի հեռանկարային ծրագրում, կամ գոնե համայնքի կոտրված մեջքը շտկելու փորձ չի արվել: Այսինքն՝ կորուստը սկզբում քանակային, հաջորդիվ՝ որակային է եղել, և այսպես շարունակ՝ որակի անկումը ևս հանգեցրել է քանակի կորստի: Օրինակի համար կորցնելով դպրոցների աշակերտությունը, նվազեց դասատու-մանկավարժների պահանջը, որոնցից զրկվելով, հայոց դպրոցը դարձյալ անկում ապրեց որակապես, որի հետևանքով տեղում մնացած հայ աշակերտները իրենց դպրոցը թողին՝ պարսկական դպրոցում գտնելով իրենց ցանկալի կրթական  որակը:

Այս հանգրվանում, թերևս, մեր բացթողումներից գլխավորը՝ դեպի արևմուտք արտագաղթի ուղին բռնած հային ետ պահելու կամ գոնե դեպի հայրենիք ուղորդելու մեջ կարելի է համարել: Ինչպիսի մեծ աջակցություն կլիներ հայրենի երկրին՝ հայրենասեր ու հարուստ իրանահայի ներգաղթը, որոնք որպես հայ աճելով ու զարգանալով, միաժամանակ կարող էին կամուրջ ու հենասյուն լինել մեզ համար՝ ցանկացած ժամանակ օգնության ձեռք մեկնելով Իրանում մնացած իրենց հայրենակիցներին: Այս կապակցությամբ գլխավոր մեղավորն հենց մեր համայնքի ազգային իշխանությունը, ինչպես և Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնք կարող էին կազմակերպել այդ հայրենադարձությունը՝ օրինական ճանապարհով և համապատասխան միջոցներն ապահովելով (նյութական ու բարոյական):

Այս պահին Իրանի տարբեր քաղաքների երկար անցյալ ունեցող համայնքները իսպառ վերացել են՝ անորոշության մեջ թողնելով ազգային հարստությունը՝ եկեղեցիներ ու կալվածք, տներ ու գույք և այլն: Իսկ մեծ քաղաքներում նույնպես համայնքը փոքրանալով նույնպիսի անտերության է մատնվել նրա ստեղծած հոգևոր ու նյութական հարստության մեծ մասը: Իսկ համայնքի ազգային մարմինները, որոնք իբր ընտրովի են, տնօրինում են իրենց վստահված նյութական հարստությունը՝ ըստ իրենց հայեցողության, հօգուտ համայնքի անդամների բարեկեցության:

Տրամաբանական է, որ իրանահայը պիտի իր համայնքային հնարավորությունների հաշվին օգնություն ստանար հենց այստեղ մնալու (մեծ մասի գաղթի պատճառը տնտեսական դժվարին պայմաններն են), աշխատելու, ուսում ստանալու ... Ինչ խոսք՝ նախ պիտի ապահովված լինել տվյալ վայրում՝ մարդկային տարրական կարիքներն հոգալու առումով, որից զրկված մարդը հազիվ թե կարողանա մտածել իր ազգային պատկանելության ու նկարագրի, մշակույթի ու հոգեմտավոր հարստության մասին: Իսկ անկախ պատճառից տեղաշարժվելու դեպքում, նրան որպես նոր բնակավայր պիտի առաջարկվեր հայրենի երկիրը՝ այնտեղ տալով համեմատական ապահովություն, թեկուզ միայն բնակարանով կամ լավագույն դեպքում աշխատանքով: Չէ՞ որ անկախությունից հետո ընկած տարիների ընթացքում ականատեսը եղանք իրանահայ «ընտրյալների» ապահով հայրենադարձությանը, Երևանի կենտրոններում բնակարան ու աշխատանք ստանալուն: Ուրեմն ինչո՞ւ դա չի արվել և չի արվում ավելի մեծ թվով մարդկանց, հատկապես երիտասարդների համար, որոնք իրենց բախտը առայսօր որոնում են հեռավոր ու անվերադարձ ուղիներով: Թող համայնքը նրանց տար այն շանսը, որ իրենք ու իրենց ժառանգները վերադառնային հայրենիք, հայ մնային ու հայ ծնեին... Ափսոս որ մենք կորցրինք այդ հնարավորությունը... Ժամանակին քանի հարյուր հազարի հասնող իրանահայությունը մի քանի տասնամյակի ընթացքում ոչ միայն չաճեց բնականոն աճով, այլ ընդհակառակը՝ փոքրացավ ու փոքրացավ, և հասավ ներկա մի երկու տասնյակ հազարին ...

Արտագաղթի և մշակութային ներխուժումների հետևանքով մեր բազմահազարանոց երբեմնի հզոր համայնքը նվազեց թե՛ քանակով և թե՛ որակով,  և այսօր զարմանլի չէ, որ անկարող ենք անգամ մարզական մրցաշարեր անցկացնել, կամ երկու տող անսխալ հայերենով գրել կարողացող քարտուղար գտնել: Սա ինքնին ապացույցն է այն բանի, որ մենք չենք կարողացել ժամանակի քննությունից հաջող դուրս գալ, այն ինչ մենք պարտավոր էինք չընկրկել ու տեղի չտալ, և անդադար պաշտպանվել ու առաջ ընթանալ՝ առաջին հերթին հնարավորինս համայնքիս և այնուհետ միայն ազգային մասշտաբով: Սա լոկ լոզունգ չհամարենք և ընդունենք, որ եթե այսքան դար դիմացել ենք տեսակ-տեսակ դժվարությունների ու հասել ենք մինչև այսօր, ուրեմն պիտի շարունակենք մեր գոյությունը նաև այսուհետ, միայն թե կարևորը՝ պետք է համախմբվել, կենտրոնանալ, ընդունել ճիշտ կողմնորոշում և ընթացք, հրաժարվել անցյալում՝ այս և այն հիմքի վրա ծնված նեղմիտ ու սահմանափակ մտածելակերպից ու գործելաոճից, և իվերջո ընդունել այն նորը, որ ճիշտ է և այս պահին՝ մեզ համար փրկարար:    

Քարմեն Ազարյան

Իրան-Թեհրան

18 նոյեմբեր 2021 թ․  

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: