ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հայաստան» դաշինքը արմատականորեն և հետևողականորեն փորում է իր գերեզմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ–ում, Արցախում, Սփյուռքում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և արդյոք Սփյուռքին պե՞տք է ներքաշել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

-Ընդդիմությունը գտնվում է հատակում և անկում է ապրում։ Դա կարելի է տեսնել խորհրդարանում և փողոցներում։ Խորհրդարանական ընդդիմության ընտրած մեթոդներն ու գործողություններն դժվար թե որևէ մեկը պաշտպանի։ «Հայաստան» դաշինքը ավելորդ գործողություններ է անում և չի ցանկանում ընդունել իր պատասխանատվությունը պետության երեսուն տարվա անփույթ քաղաքականության մեջ։  Հակափաշինյանական ճակատի ընդլայնումը կամ կոչը Սփյուռքին միանալ և պայքարել նույնպես արդյունք չի տա, քանի որ սփյուռքի ճնշող մեծամասնությունը դեմ է կայունությունն ու ժողովրդավարությունը խաթարող այս վտանգավոր գործելաոճին։ Եվ բացի այդ, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, անկախ նրանից՝ մենք սատարում ենք նրան թե ոչ, եղել է ժողովրդավարական, եթե անգամ յուրաքանչյուր երկու ընտրողից մեկը չի գնացել քվեարկության, քիչ մասնակցայնություն է ունեցել, բայց արդարացիորեն ընտրել է։ Սա նշանակում է, որ եթե չեն ընտրել Ռոբերտ Քոչարյանին, չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է, որ տարածք կա պատասխանատու, պրագմատիկ, ազգային և ներառական երրորդ ուղու համար։

Ինչպիսի՞ն է Սփյուռում Քոչարյանի նկատմամբ մոտեցումը։ Հատկապես որ ամենամեծ արտագաղթը նրա նախագահության տարիներին է եղել։ Արդյոք նա կարո՞ղ է ակնկալել Սփյուռքի աջակցությունը։

-Ինչպես հենց նոր ասացի, և դա իմ համոզմունքն է, ես լեգիտիմ իրավունք չունեմ խոսել սփյուռքի անունից, բայց չեմ կարծում, որ այս մեկը մոբիլիզացվում է տեղում գործող ռեժիմի դեմ։ Որովհետև այսօր հայկական պետությունն է խոցելի վիճակում ռազմական պարտությունից հետո։ Այնպես որ, դաժանորեն հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, նշանակում է մեծացնել պետության խոցելիությունը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը ընդդիմանալու այլ եղանակներ կան, սակայն ընդդիմությունը գրոտեսկային, խելագար, պաթետիկ և վտանգավոր մեթոդներն անիմաստ են։ Դա ինձ ավելի շատ հիշեցնում է Ընկեր Փանջունուն, քան կառուցողական և արդյունավետ մտածողություն է:

Քոչարյանը հայտարարում  է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի  քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ։ Մինչդեռ վերջերս Քավանոն իր հարցազրույցում արել էր հայտարարություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան հարցում տարածքների փոխանակման տարբերակի միտքը եկել է ոչ թե համանախագահներից, այլ ծագել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների արդյունքում, իսկ համանախագահներն ընդամենը ձևակերպել են այդ գաղափարը քիվեսթյան բանակցության փաթեթում: Ինչպիսի՞ դիտարկում ունեք Դուք։

-Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը 1999թ.-ին որոշեցին միասին բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ, քանի որ այն ժամանակ Երևանն ու Բաքուն վախենում էին Կոսովոյի սցենարի հնարավոր կրկնությունից: Ուստի երկու պետությունների ղեկավարները շահագրգռված էին ուղղակիորեն բանակցել՝ միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային (Մինսկի խումբ) ցույց տալու, որ հայերն ու ադրբեջանցիները բանակցում են և դրսևորում են իրենց բարի կամքը: Նրանք ցանկանում էին խնայել ժամանակը և խուսափում էին տերությունների խաչմերուկում հայտնվելուց։ Ոչ մի ուրիշ բան։

-Քոչարյանը հանրահավաքին նաև հայտարարել է, որ կամ բարիկադներով, կամ ընտրություններով սրանց վռնդելու  են․«Սա երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու»,-հավելել է Քոչարյանը։ Հանրահավաքին, սակայն, 3700 հոգի է ներկա եղել։ Արդյոք իրատեսակա՞ն է, որ նրա շուրջ կարող է մոբիլիզացիա լինել։

-Ձեր հարցում ամեն ինչ ասված է։ «Հայաստան» դաշինքի շուրջ հայ հասարակության թույլ մոբիլիզացիան՝ 3700 կամ 4000 մարդ,  ողջ աշխարհի անտարբերությունը։ Քանի դեռ ընդդիմությունը չի գիտակցում, որ պետք է դադարեցնի այդ ավելորդությունը, կտրված է մնալու իրականությունից ու հասարակությունից։ «Հայաստան» դաշինքը արմատականորեն և հետևողականորեն փորում է իր գերեզմանը։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: