ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ (3)

Կուսակցական-քաղաքականացված համայնք

Համայնքի կյանքը տնօրինող մարմինների կողմից մասնագիտությունն ու մասնագիտական մոտեցումը զանց առնվելու հիմնական պատճառը հիմնականում եղել է  քաղաքականացված, ավելի ճիշտ կուսակցականացված մթնոլորտը, և դրանից ելած նեղմիտ ու աչառու մոտեցումները: Այսպիսով դարեր շարունակ, զանազան փորձությունների դիմակայած համայնքի ստեղծած ազգային հարստությունը փաստորեն վերածվել է որոշակի կուսակցության սեփականության, և կուսակցական՝ ոչ թե ազգային, կենտրոնների ու կառույցների: Միակուսակցականությունը, մի կուսակցության և ողջ ազգի շահերի միջև հավասարություն դնելը՝ ինքնին մի ավերիչ ախտ է՝ դիկտատուրա, որը որքան էլ իրենց հզոր ու հավերժական թվա, ուշ թե շուտ դատապարտված է ոչնչացման: Այնպես որ մեր՝ երբեմնի զարգացած, հարուստ հոգևոր ու նյութական արժանիքներով, կազմակերպված ու կենսունակ գաղթօջախի ներկա պատկերը բարեկարգելու մեկ այլ անհրաժեշտ պայմանը այս ախտից մաքրվելն է: Մի քանի հազարի հասած մեր համայնքը պետք է առավել քան երբևէ միավորվի ու միաբանվի՝ զերծ մնալով այս կամ այն հողի վրա սերմանվող մանր թշնամանքներից: Այս կապակցությամբ առանձին ուշադրության է արժանի մեր նվաղած ու նվազած հասարակությանը՝  «հայրենասիրության» կամ «Հայ դատի» անվան տակ մատուցվող, որոշակի կուսակցական գաղափարներին ու շահերին ծառայող քարոզչությունը: Սա այսօր հատկապես խիստ կարևոր թեմա է, քանի որ տվյալ կուսակցությունը իր ակտիվ գործունեությունը շարունակելով Հայաստանում, աշխատում է իր ընդունած դիրքը փոխանցել մեր համայնքին. Երևույթ, որը խիստ վտանգավոր է առաջին հերթին մեր, ապա և Հայաստանի համար: Չէ՞ որ մենք լավ գիտենք, որ ցանկացած սփյուռքահայ համայնք կարող է միջնորդի-կամրջի դեր ստանձնել մի կողմից՝ իր բնակավայր կամ ծննդավայր երկրի, և մյուս կողմից՝ հայրենի երկրի միջև, որը կարող է շահեկան լինել երեք կողմերի համար ևս: Այն ինչ, եթե սփյուռքահայ համայնքը  դիրքորոշվի և իր դրվածքն ու ուղղվածությունը ժամանակ առ ժամանակ փոխի ըստ որևէ կուսակցության կամ քաղաքական թիմի, և փորձի ազդել հայրենիքում մղվող քաղաքական պայքարին, արդյունքում տուժելու է թե համայնքը և թե հայրենի պետականությունը:

Պարզ ասած, եթե սփյուռքյան համայնքում համեմատաբար տիրող է որևիցե կուսակցություն, ինչպես օրինակ ՀՅԴ-ն, որը Հայաստանում անցյալում իշխանամետ  և ներկայիս ընդդիմադիր քաղաքական ուժ է, և դա տարածի ինչպես համայնքում, նույնպես և տեղիս պետության շրջանակներում, աններելի սխալ քաղաքականություն է, որին պարտավոր է դիմակայել յուրաքանչյուր սփյուռքահայ, ամենայն խստությամբ: Չպետք է թույլ տալ «հայրենասիրության» քողի տակ համայնքի հոգևոր ու նյութական հարստությունն ու հնարավորությունները ծառայեցնել հայրենի երկրի քաղաքական պայքարում՝ ի շահ այս կամ այն թևի, իսկ համայնքում նույնպես՝ համապատասխան ուղղվածությամբ ու նպատակներով: Հետևաբար, երբ ՀՀ որևէ պաշտոնակատար կամ բարձրաստիճան պատվիրակություն Իրան է ժամանում պաշտոնական այցով,  մեր համայնքի ազգային իշխանության ու ժողովրդի կողմից անտեսվում, հարկ եղած պատվին ու աջակցությանը չի արժանանում, քանի որ ազգային համարվող մեր կառույցները, իրենց կուսակցական շահերն հետապնդելով, ընդդիմանում են Հայաստանում իշխող քաղաքական թևին, և դեռ ավելին՝ ողջ ուժով տեղական շրջանակներում ՀՀ իշխանության, այսինքն՝ պետության դեմ քարոզչություն են տանում և գործնական քայլեր ձեռնարկում:

Եվ այս բոլորը կատարվում է՝ ազնվությամբ ու հայրենասիրությամբ երբեմնի հայտնի, իրանահայության ողջ համայնքի անունով ու միջոցներով: 

Քարմեն Ազարյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: