ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը և Թուրքիան ամեն գնով փորձում են Իրանին ևս համոզել քայլել իրենց համահունչ պլաններով

Մեր զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, Գորիս-Կապան ճանապարհին երեկ գիշերվանից նոր իրավիճակ է։ Վարչապետն ու ԱԽ քարտուղարն ասում են, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Իրավիճակը որքանո՞վ կարող է ընդունելի լինել Իրանի համար։

 
 
 

Ինչպես ենթադրվում էր, արցախյան 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և նոյեմբերի 9-ին ակնկալվող եռակողմ հանդիպման շեմին, Ադրբեջանի իշխանութունները, իրենց վաղեմի սովորության համաձայն, սկսել են իրենց հերթական սադրանքներն ուղղել Հայաստանի անվտանգության դեմ, որպեսզի կարողանան առաջիկա բանակցություններում հնարավորինս մեծ շահեր պոկել Հայաստանից: Մյուս կողմից, օրերս տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ջերմ ու խոստումնալից հեռախոսազրույցը, ըստ որի՝ կողմերը խոստացել են վերջ դնել սահմանների և կովկասյան տարածաշրջանում ճանապարհների շուրջ ստեղծված երկկողմ լարվածություններին և երկողմ ջանքերով հարթել թյուրիմացությունները:

 
 
 

Իրանի այսպիսի ժամանակավոր նպատակահարմար նահանջը իր նախկին, ավելի կոշտ դիրքերից և դրան գումարած այն հանգամանքը, որ մոտ ապագայում տեղի են ունենալու Իրանի միջուկային հարցով Վիեննայում կայանալիք 4+1 խմբի բանակցությունները, որոնք բավականին էներգիա և ժամանակ են խլելու Իրանից դիվանագիտական ողջ համակարգով մտնելու միջուկային բանակցությունների նոր փուլի մեջ, բացառիկ առիթ և հանդգնություն է հաղորդել ադրբեջանական կողմին՝ հերթական անգամ շարունակելու իր գրոհը Հայաստանի վրա՝ կրկին Գորիս-Կապան ճանապարահատվածում պրոբլեմներ առաջացնելով հայկական կողմի համար, կրկնելով «Զանգեզուրի միջանցք»-ի անհիմն պնդումը դեպի Նախիջևան:

Իհարկե, պետք է նշել, որ Բաքվի իշխանությունները, ի տարբերություն Երևանի, չափազանց հարմար ժամանակներ են ընտրում իրենց պահանջները ներկայացնելու Հայաստանին՝ հաշվի առնելով տարածաշրջանային հարևանների զբաղվածությունը տարբեր ուղղություններով, և դրանց մեջ վստահաբար անմասն չեն Ռուսաստանի և Թուրքիայի կողմից դեպի Բաքու ուղղված կանաչ լույսի ազդանշանները, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն խթանում են «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացմանը՝ ի վնաս Հայաստանի և Իրանի և ի շահ ռուս-թուրք-ադրբեջան եռյակի։ Այս երեքը նպատակ ունեն տապալել կովկասյան տարածաշրջանի  ճանապարհների ապաշրջափակման ու կոմունիկացիաների բացման պլանները, այն էլ միայն Ադրբեջանի օգտին, եւ չեն կարող արժանանալ Իրանի դրական մոտեցմանը կամ համաձայնությանը, եթե դրանում ինչ-որ շոշափելի շահ կամ հնարավորություն վերապահված չլինի իրանական կողմի համար:

Եթե Գորիս-Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցքն է պահանջել, արդյոք սա կարո՞ղ էր մեղմացուցիչ հանգամանք լինել։  

Սա ոչ միայն մեղմացուցիչ հանգամանք չէ Հայաստանի և Իրանի համար, այլ լարվածության առաջացման նոր առիթ ու թերևս ռազմական բախումների նոր օջախ բոլոր կողմերի համար, որին ձգտում են հասնել Թուրքիան և Ադրբեջանը։ Դրա վառ ու թարմ ապացույցը հենց օրերս Շուշիի մոտ ադրբեջանական օկուպանտ զինվորականների կողմից հայ խաղաղ քաղաքացիների վրա կրակահերթ բացելն էր, որի արդյունքում զոհվեց մի հայ, և դա տեղի ունեցավ, այսպես կոչված, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աչքի առջև՝ առանց արժանանալու նրանց հակադարձությանը։ Եվ նշելի է, որ սա ամեն օր կրկնվող իրականություն է ճգնաժամի գոտում, որը կանխելու համար չեն կարողանում համարժեք արձագանքել կոնֆլիկտում ներգրավված և ոչ մեկ կողմը, դա լինի Հայաստանը, և նրա անվստահելի դաշնակից Ռուսաստանը, կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ տարածաշրջանում չեզոք մոտեցում ընդունած Իրանը կամ Վրաստանը:

Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Գորիս-Կապան ճանապարհատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքները, այս տեղաշարժերը շարունակվելու են տարբեր ձևերով և ուղղություններով, և դրանում չկա Ադրբեջանին զսպող լուրջ ուժ կամ արգելող պայմաններ ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ այլ դերակատար ուժերի կողմից, էլ չենք խոսում Եվրոպայի ու ԱՄՆ պասիվ ու հարմարվող մոտեցումների մասին, որոնք շատ հեռու են թե իրականությունից և թե տարածաշրջանային զարգացումների դաշտից:

Ներկայում դաշտը բաց է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, Ռուսաստանի վարած ու ցանած գետնում: Մյուս կողմից, օգտագործելով Հայաստանի ներքին ու արտաքին չափազանց թույլ դիրքը և դիվանագիտական ու ռազմական անկարողությունը, որը Ադրբեջանի տարածաշրջանային ասպատակություններն ու գրոհները պատասխանում է միայն Մոսկվայից եկած զիջողական ու տարածքներ հանձնելու թույլ քաղաքականությամբ, Բաքուն կփորձի շարունակել Հայաստանից հնարավորինս ամեն ինչ կորզելու քայլերը, քանի որ ոչ մի արգելք չի գտնում իր առջև։ Եվ սա ավելի է հանդգնացնում Ալիևին՝ կատարել Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի կողմից իրեն հանձնարարված Իրանի մեկուսացման առաջադրանքը՝ իհարկե նկատի առնելով Իրանի ներկայիս պայմանները, որը փորձում է համեմատական ոչ լարված պայմաններում վերսկսել իր միջուկային բանակցությունները Արևմուտքի հետ, ինչը նաև կարող է հետագայում հանգել Ադրբեջանի օգտին՝ Իրանին խորամանկորեն առաջարկելով «Զանգեզուրի միջանցքի» դիմաց Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ճանապարհ տրամադրել Թեհրանին, դեպի Ռուսաստան և ծովային երթուղիներ դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ: Այժմ զարգացող դեպքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան ամեն գնով փորձում են թուլացնել Հայաստանի դիրքը տարածաշրջանում և Իրանին ևս համոզել քայլել իրենց համահունչ պլաններով, որին ինչպե՞ս կարձագանքի Իրանը, պետք է սպասել ու տեսնել առաջիկա օրերին: Վստահաբար, Թեհրանի պատասխանը չի ուշանա, միայն պետք է տեսնել դրա ուժգնությունը կամ թուլությունը ինչ աստիճանի վրա է կարգավորվելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

lragir.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: