ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ և Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման ծրագրին կուղղվի ավելի քան 123 մլն դրամ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել շուրջ 578 մլն 945 հազար դրամ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել շուրջ 578 մլն 945 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 մլն 619 հազար դրամ, իսկ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրին՝ 204 մլն 325 հազար դրամ:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը կիրականացվի 4 փուլով՝ մինչեւ 400 հոգու մասնակցությամբ: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառման իրականացման համար կտրամադրվի 11 մլն 806 հազար դրամ: ՀՀ եւ Արցախի կառավարություններում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրին կուղղվի 123 մլն 872 հազար դրամ: Հայաստան-Սփյուռք գործակցության իրազեկման ծրագրով կտրամադրվի 60 մլն դրամ:

Կիրականացվի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» ծրագիրը: Սփյուռքի ավելի քան 24 համայնքներ կկազմակերպվեն այցելություններ: Միջոցառման իրականացման համար բյուջեից կտրվի 51 մլն 45 հազար դրամ:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ հայրենադարձության ինտեգրման նպատակով մեկ պատուհանի սկզբունքն է գործելու՝ ինտեգրումը դյուրին դարձնելու համար: Միջոցառումն իրականացվում է «Հրայր Հովնանյան» հիմնադրամի մասնակցությամբ: Նախատեսվում է տրամադրել 34 մլն 245 հազար դրամ:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: