ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ (1)

Իրանահայ համայնքը ներկա պահին հայտնվել է աննախադեպ, ճակատագրական ու բախտորոշ պայմաններում, ուստի առավել քան երբևէ կարիք ունի արժանիքներով օժտված ղեկավարության և՝ ժամանակին կիրառվող համապատասխան քաղաքականության:

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ (1)

Յուրաքանչյուր կառույց, հասարակություն, համայնք, կամ նույնիսկ փոքրիկ մի ընտանիք, կանգուն, մնայուն ու կուռ մնալու համար, առաջին հերթին անհրաժեշտ է խելամիտ, բանիմաց, և հատկապես շրջահայաց ու հեռատես ղեկավարություն, և գործունեության մշակված ու հեռանկարային քաղաքականության համակարգ:

Իրանահայ համայնքը ներկա պահին հայտնվել է աննախադեպ, ճակատագրական ու բախտորոշ պայմաններում, ուստի առավել քան երբևէ կարիք ունի վերոհիշյալ արժանիքներով օժտված ղեկավարության և՝ ժամանակին կիրառվող համապատասխան քաղաքականության: Ի վերջո հասել է պահը, որ մեր համայնքը դուրս գա հնաոճ դարձած գործեղանակով ընդառաջվող ղեկավարության ենթակայությունից: Փաստը մնում է փաստ, որ երկար տարիներ առաջ՝ բոլորովին տարբեր պայմաններում ու պատմական մի այլ միջավայրում ձևավորված մեր համայնքի ղեկավար մարմնի կառուցվածքի մոդելը և նրա գործունեության կանոնագրությունը այլևս ի զորու չէ տնօրինել համայնքիս ժամանակակից կյանքը և օրավուր ահագնացող խնդիրները:

Չպետք է անտեսել այն հասարակ, սակայն և միաժամանակ հույժ կարևոր իրականությունը, որ ժամանակները փոխվում և իրենց հետ փոփոխման են ենթարկում ամեն ինչ: Բնականաբար, մենք ևս բացառված չենք կարող մնալ այդ պարտադիր օրինաչափությունից. չենք կարող խուսափել անխուսափելի դարձող փոփոխություն-բարեփոխումներից, այլապես՝ պիտի ընդունենք, որ դարավոր պատմություն ունեցող իրանահայ համայնքը, շարունակելով վերջին տասնամյակներում որդեգրած իր սրընթաց նահանջի ուղին, ոչ այնքան հեռու ապագայում կանգնելու է  իսպառ վերացման փաստի առջև: Եվ ցավոք սրտի, դրա պատասխանատուն կհամարվենք մենք և մեր որդիները, որ չենք կարողացել ժամանակի զարգացմանը զուգընթաց քայլել, և գիտակցաբար ընդունելով նոր մարտահրավերները՝ ժամանակակից միջոցներով ու եղանականերով պայքարի դուրս գալ ու լուծել խնդիրները:

Օպտիմալացում

Վերջին տարիներին հաճախ լսվող այս օտար բառը, նույնչափ օտարոտի ու անհաղորդ, փաստացի անընդունելի է մեզ՝ իրանահայերիս համար: Սակայն բոլորս էլ գիտենք, որ անհրաժեշտ է ճշգրիտ պատկերացում կազմել և ճիշտ գնահատական տալ առկա  իրականությանը, և որպես փաստ ընդունել այն, որքան էլ որ դա ցավալի լինի: Օրինակի համար, ասենք, եթե արտագաղթի կամ տեղափոխության հետևանքով նվազում է մեր ինչ որ դպրոցի աշակերտության թիվը, նման պայմաններում չի կարելի, հուզիչ ճառերին ու անցյալի գեղեցիկ հուշերին տրվելով, բաց պահել դատարկված դպրոցների դռները, մեծ թվով ուսուցիչ ու անձնակազմ վարձակալության մեջ պահել:

Նման պայմաններում հարկավոր է ուսումնասիրություն կատարել, և տևական, վիճակագրական ու մասնագիտական տվյալների հիման վրա որոշում կայացնել մեր ազգային համարվող գույքի ճակատագրի մասին, և ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկել: Օրինակի համար, եթե անցյալում հիմնվել են միություններ և ինչ որ ժամանակ հասարակական-ազգային, մշակութային, կամ մարզական, թեկուզև փայլուն գործունեություն են ծավալել, իսկ ներկա դրությամբ ամայացել են և փաստորեն գոյություն չունեն, այլևս պետք չէ նրանց անվանական գոյությամբ խաբել ինքներս մեզ և ուրիշներին, և մեր առանց այն էլ ջլատված ուժերը մասնատել նմանատիպ մարած օջախների լույսերը առերևույթ վառ պահելու կամ այդպես ցուցադրելու համար: Մյուս կողմից՝ ով՝ ով, բայց գոնե մենք լավ գիտենք մեր համայնքի մանրամասն հանգամանքները, հետևաբար նման երևույթները, անիմաստ ու անտեղի են, և առատ ինֆորմացիայի ձեռնահասության այս օրերում, անգամ ծաղրի առարկա են դառնում՝ հատկապես անցյալին անհաղորդ, մատաղ սերնդի համար: Այսինքն՝ եթե որևէ ակումբ ու միություն, այլևս անդամներ չունի, պարտավոր չենք պահպանել նրան որպես գույք ու կահույք և պետք է այդ հարստությունը ինչքան շուտ օգտագործել տեղին՝ ի շահ առաջին հերթին հենց համայնքի անդամների հոգեմտավոր կամ ֆիզիկական զարգացման: 

Այս բոլորի նպատակը բնավ այն չէ, որ պիտի հիմնահատակ ավերել մեր անցյալի ստեղծածն ու հիմնածը, այլ՝ այն, որ պիտի վերանայել ու վերակառուցել բոլոր այդ կառույցներն ու մարմինները՝ վերից վար: Անհրաժեշտ է ինչքան շուտ վերակազմակերպվել այնպես, որ ամենայն մանրուք իզուր չկորչի և նպաստի նախ՝ մեր համայնքի անհատների բարեկեցությանն ու բարօրությանը, ապա և՝ ընդհանուր ազգի՝ ոչ թե այս կամ այն քաղաքական հոսանքի կամ խավի, շահերին: Սա է խելամիտ օպտիմալացում կոչեցյալը: Իսկ թե՝ որքան պիտի «օպտիմալանանք», դա էլ հաջորդ հարցն է, որին պատասխանելու համար պիտի նախ՝ ստույգ տեղեկություն ունենանք մեր ունեցվածքի մասին, թե ուր և որքան արժող ինչ ունենք, ապա՝ որոշում կայացնենք թե ո'րը և ե'րբ պիտի վաճառվի, և կարևորը՝ հասույթը ինչ նպատակով ծախսվի: Այս բոլորը պատմականորեն, ըստ թեմի կանոնագրության՝ վստահված է Ազգային իշխանությանը և հասու չէ հասարակ «մահկանացու» քաղաքացիներիս: Այս կապակցությամբ տիրող կամայականությունը և անպատասխանատվության մթնոլորտը, առավել քան որևէ այլ ոլորտում զգալի է: Թերևս հատուկենտ մարդիկ ձեռնահասություն ունեն այս «հույժ գաղտնի» տեղեկատվությանը, թե նախ՝ ուր և ինչ ունենք, ապա թե՝ երբ և ինչպես է իրականացվել կամ իրականցվելու այդ «օպտիմալացումը», ուր և ինչ է վաճառվել, և հատկապես՝ ուր կամ ում է փոխանցվել: Սա ակնհայտ է հատկապես հայաթափ եղած կամ լինող համայնքներում, ուր չկան այդ հարստությունն ստեղծած մարդիկ, իսկական տերերը:

Քարմեն Ազարյան

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: