ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անփառունակ ավարտ անկատար երազների

Որպես հանդիսատես՝ իմ բախտը երբեք չի բերում, մասնավորաբար այն դեպ-քում, երբ աթոռները համարակալված չեն լինում: Համարակալված լինելու պարագա-յին էլ, շատ հազվադեպ է ինձ հաջողվում տեղ ապահովել սրահի առջևի շարքերում կամ կենտրոնում:

Դեռ ավելին, ասես նախապես կայացած պայմանավորվածությամբ, միշտ էլ, իմ առջևի աթոռին բարձրահասակ մեկն է նստում՝ լրիվ փակելով տեսողու-թյունս: Աթոռս էլ հաճախ անհաջող կամ մի կողմի վրա թեքվածն է դուրս գալիս: Մի անգամ, ակամայից, հանդգնություն ունեցա զբաղեցնել երկրորդ շարքի տեղերից մեկը: Բայց հազիվ էի տեղավորվել, երբ խուճապահար ինձ մոտեցավ կարգապահ օրիորդը և նշեց, որ առաջին երեք շարքերը վերապահված են հյուրերի (կամ անվճար հրավիրյալների) համար: Վեր կացա, հուսահատ ու քրտնած նայեցի բազմությամբ լցված սրահին, և ինձ ուղղված արհամարհական հայեացքների տարափի տակ, քայլեցի ետ: Ճանապարհին դատարկ աթոռներ պատահում էին, սակայն ամեն անգամ մոտենալիս, լսում էի նույն բառը՝ «Վերապահված է»: Վերջապես տեղավորվեցի տասնո՞ւթ, թե՞ տասնիններորդ շարքի ծայրային մասում: Էստեղն՝ ուր, էնտեղն՝ ուր: Ափսոսանքով ու կարոտով էի նայում քիչ առաջ նստածս աթոռին, որին, մինչև միջո-ցառման կեսը թափուր մնալուց հետո, մի չարաճճի աղջնակ բազմեց առոք-փառոք, անդադար ելավ-նստեց, վեր-վեր թռավ ու երևի հոգնած՝ քնեց:

Իսկ վերջին անգամ, իրոք, շատ վատ ստացվեց: Պարի միասնական մի ելույթ էր կազմակերպված մարզասրահում: Պարզ է, նման վայրում ժամանակավոր շարված ծալովի աթոռները համարակալված չեն լինում: Ասենք հնարավոր էլ չի համարակա-լել: Տանը կնոջս ասացի, որ նախընտրում եմ չգնալ: Սակայն նա կարողացավ համոզել ինձ ասելով, որ նախապես տեսել է կատարումներն ու մնացել հիացած: Իսկ կատա-րումներն, որոնք կարողացանք տեսնել դեռ միայն երեսունից-քառասուն տոկոսով, ինչ խոսք, սքանչելի էին, մեր համայնքի պատմության մեջ՝ աննախադեպ, խնամքով պատրաստված, պարային այլազան գեղեցիկ տարազներով, շքեղ լուսավորությամբ ու ընտիր երաժշտությամբ: Մասնակցում էին մեր համայնքի համարյա բոլոր պարային անսամբլները: Վիթխարի աշխատանք էր կատարվել, ամեն բան տեղը-տեղին, միայն չէր տեղադրվել բեմին փոխարինող, հատակից գոնե կես մետր բարձրությամբ պա-րային հարթակ, ինչը, առհասարակ, նախատեսվում է նման միջոցառումների ժամա-նակ. մեկը մյուսին հաջորդող, մեկը մյուսից հաջող կատարումները տեղի էին ունենում ուղղակի մարզասրահի հատակի վրա:

Բարեբախտաբար, տեղ գտանք հինգերորդ շարքում, բայց շուտով զղջացինք. երանի մարզասրահի աստիճանների վրա նստեինք, որովհետև հյուրերի համար նախատեսված առաջին երկու շարքի որակյալ աթոռները մեկ թզաչափ բարձր էին սովորական աթոռներից: Այսպիսով մեր և պարողների միջև սրահի երկարությամբ ձգվել էր աթոռներից կազմված պատվար, որն ավելի բարձրացավ, երբ, ըստ սովորա-կանի, ուշացումով ժամանեցին հրավիրյալներն ու զբաղեցրին իրենց տեղերը: Գրեթե ոչինչ չէր երևում: Տեսնում էինք միայն պարողների գլուխների ծայրերն ու ձեռքերի շարժումները: Իսկ նստած շարժումներ կատարելիս կամ կռանալիս՝ պարողները չքանում էին և հանկարծ՝ նորից հայտնվում: Գլուխս անդադար թեքում էի աջ ու ձախ, վեր ու վար՝ մի անցք գտնելու հույսով. սակայն առջևս նստած, ինչպես միշտ, բարձ-րահասակ ու թիկնեղ տղամարդը նույնպես պարանոցը վեր ձգած՝ գլուխը թեքում էր աջ ու ձախ, վեր ու վար, ընդ որում, մերթ իմ գլխի ուղղությանը զուգահեռ, մերթ՝ հակադիր, խանգարելով տեսնել առջևս: Հրաշալի ելույթը թողած, ավելի շատ նայում էի հյուրերի ծոծրակներին ու մտածում այն մասին, թե որքան լավ է, օրինակ, դեսպան լինել: Չէ՞ որ, ոչ միայն մեզ մոտ, այլև բոլոր երկրներում դեսպանները հարգված դաս են: Ինձ մի պահ պատկերացրի դեսպանի դերում, ու նույնիսկ հուզվեցի: Բայց մտքովս անցավ, որ դեսպանի գլխացավանքները շատ են, միշտ հեռու է իր հարազատ օջախից, ենթակա քաղաքական վայրիվերումների, և այլն, և այլն: Նույնն է՝ խորհրդարանի պատգամավոր լինելու դեպքում: Իսկ ինչո՞ւ այդքան հեռու գնալ, ի՞նչն է պակաս լինել՝ ազգային որևէ կառույցի նախագահ կամ պարզապես անդամ: Կոչումով մարդիկ են, գալիս են անվճար,- ասենք՝ դա ի՞նչ կարևոր է,- հանգիստ, առանց տեղ գտնելու մտա-հոգությամբ՝ ակնածանոք առաջնորդվում են կարգապահ օրիորդների կողմից ու բազմում առաջին շարքում, ուր դիմացը բաց տարածությունն է, չկա որևէ արգելք մանրազնին դիտելու պարողներին: Ետ էլ չեն նայում, որ բարևես... Մի պահ, ստաց-վում է այն տպավորությունը, որ՝ Աստծո ընտրյալներ են: Կարգին էլ չեն ծափա-հարում. թվում է, թե ինձ նման եռանդով ծափահարելը կամ «բռավո» բղավելը վայել չէ նրանց կոչմանն ու հեղինակությանը: Երևանում երբևէ չեմ նկատել, որ առջևի շար-քում անպայման ցեղի մեծամեծները նստեն, մանավանդ տվյալ կազմակերպության վարչական կազմի անդամները մենակ կամ իրենց պարագաներով: Առաջին շարքերն ավելի շատ զբաղեցնում են ճանաչված արվեստագետներ, գրողներ ու մշակութային գործիչներ: Իսկ մեզ մոտ... Չէ, դեսպան կամ պատգամավոր լինելն իմ գործը չէ, բայց երանի ես էլ մեր համայնքի վարչական կառույցներից մեկի անդամը լինեի, որ գոնե մեկ անգամ գտնվեի առաջին շարքում, դեսպանի հարևանությամբ, և առանց պարա-նոցս երկարացնելու հանգիստ դիտեի կատարումները...

Այս երանելի մտքերի մեջ էի, երբ մեկը ետևի շարքից մեղմորեն ձեռքը դրեց ուսիս: Արագ շրջվեցի: Անծանոթ, բարեհամբույր դեմքով մի տիկին ժպտալով ու քա-ղաքավարությամբ ասաց.

- Կներեք, պարո'ն, կարելի ա՝ էդքան գլուխներդ էս կողմ, էն կողմ չշարժեք, խանգարում եք, բան չենք տեսնում...

Թերևս մխիթարական էր միայն այն հանգամանքը, որ ելույթի ավարտին առանց ավելորդ ջանքի կամ գլուխը «էս կողմ, էն կողմ շարժելու»՝ հնարավոր եղավ տեսնել մեր պատգամավորին ողջ հասակով և ունկնդրել նախընտրական ճառ հիշեցնող նրա պաթոսով ու ազգային երանգներով հագեցած՝ փակման կուռ խոսքը:

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Թեհրան

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: