ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Թեհրանը հստակ ուղերձներ է ստանում, որ «3+3» ձևաչափի անդամ երկրներն այնքան էլ չեն ցանկանում Իրանին տեսնել այդ տարածաշրջանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

-Պարոն Շահմուրադյան, Թուրքիայի նախագահ Էրդողանն ամենատարբեր հարթակներում պնդում է 3+3 ձևաչափի անհրաժեշտության մասին։ Հայտնի է, որ սրան կտրուկ դեմ է արտահայտվել Վրաստանը, Հայաստանն առայժմ հստակ դիքորոշում չի հայտնել։ Ձեր կարծիքով  Իրանը կմիանա՞ սրան, ի՞նչ սպասել Թեհրանից։

-Հայաստանի սահմանների անվտանգության շուրջ ստեղծված բարդ իրավիճակը և արցախյան 44-օրյա պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, որոնք հանգեցրել  են Թուրքիայի և արտատարածաշրջանային որոշ ուժերի դերակատարության մեծացմանը Արցախում և Ադրբեջանում, լուրջ մտահոգության տեղիք է տվել Կովասի հարավային հարևան և կարևոր երկիր Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում։

Ի հարկե անցյալ տարի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից որոշ ժամանակ անց Իրանի իշխանությունները փորձեցին իրենց քաղաքական  մոտեցումը և աշխարհաքաղաքական սխալ հաշվարկները արագ ստուգել և Իրանի փոխարտգործնախարարը և այնուհետև նախկին արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը այցելելով տարածաշրջանի երեք հանրապետություններ և ի հարկե Ռուսաստան, մասնակցելով հետպատերազմյան կայունության հաստատման բանակցություններին իրենց համաձայնությունը հայտնեցին  Արցախի հարցի լուծման այսպես կոչված 3+3 ձևաչափին։ Այս ձևաչափի հիմնական կողմնակիցներ Թուրքիան և Ռուսաստանը  մինչ այժմ միակողմանիորեն բազում քայլեր են ձեռնարկել Հայաստանին ևս համոզելու ընդունել հոգուտ իրենց և Ադրբեջանի՝ տարածաշրջանի երթուղիների ապաշրջափակման և կոմունիկացիայի բացման  նախագծին, սակայն այնուհետև Հայաստանի իշխանությունների թույլ ու զիջողական մոտեցումների հետևանքով թուրք-ռուս-ադրբեջանական եռանկյունու կոալիցիայի արդյունքում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնություններին ավելացավ նաև թուրք-ադրբեջանական այսպես կոչված <<Զանգեզուրի միջանցք>>-ի բացման պահանջը հայկական պարտված կողմին, ինչը փաստորեն նշանակում է Հայաստանի տարածքի տարանջատում և կտրել Հայաստան-Իրան տրանսպորտային և աշխարհաքաղաքական կապը, միաժամանակ միտում ունենալով մեկուսացնել Իրանին տարածաշրջանում։

-Ձեր կարծիքով այդ ձևաչափն աշխատող կլինի՞, իսկապես կնպաստի տարածաշրջանային կայունությանը։

-Ինչ վերաբերվում է 3+3 ձևաչափին, մինչ այժմ այս ձևաչափը  2 կողմի ազդեցությամբ (Ռուսաստան-Թուրքիա) երկկողմանիորեն  աշխատել է միայն 6 կողմից 3-ի օգտին (Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան), այսինքն մյուս երեք կողմերը բացառությամբ Վրաստանի որ այնքան էլ ցանկություն չունի մասնակցել այս ձևաչափին, Հայաստանը լիովին անտեսվել ու ճնշումների ներքո դարձել է Ռուսաստանի պարտադրանքների ենթակատարը , իսկ Իրանը փաստորեն դուրս է դրվել այդ ձևաչափից։ Թերևս որքան էլ Իրանը ցանկանա մասնակցել 3+3 ձևաչափին, մյուս մրցակից կողմերը, որին նաև  թաքուն կերպով ավելացել է Իսրայելը և արտատարածաշրջանային այլ ուժեր կփորձեն խոչընդոտ հանդիսանալ Իրանի նախաձեռնություններին տարածաշրջանում։

Հայտարարվել է, որ նոյեմբերին վերսկսվում են միջուկային ծրագրի շուրջ Արևմուտք-Իրան բանակցությունները։ Իրանը նախընտրում է Արևմուտքի հե՞տ հարաբերությունները բարելավել, թե՞ կնախընտրի ռուս-թուրքական այդ ձևաչափը։ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական և համատեղ զորավարժությունները թույլ չտվեցին, անվտանգության մթնոլորտը վերջ կգտնի կովկասյան  տարածաշրջանում։ Անցյալ տարի Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի չարակամ քայլերը, այդ թվում՝ Արաքս գետի հետ կապված «Արազ-Արազ» պանթուրանիստական բանաստեղծության արտասանումը, հեգնական էին Իրանի համար: Թուրքիայի ռազմական  մշտական ​​ներկայությունը և այնպիսի երկրների, ինչպիսիք են Պակիստանը, Քաթարը և այլնին հրավիրել մասնակցելու Նախիջևանում և  Ադրբեջանում կայացած զորավարժություններին, Իսկ Իսրայելի ռազմական խորհրդատուների ներկայությունը Բաքվում և իհարկե Իրանին չհրավիրելով այս զորավարժություններին,  Իրանի համար հստակ ուղերձներ էին պարունակում, որ 3+3 ձևաչափի անդամ երկրներն այնքան էլ չեն ցանկանում Իրանին տեսնել այդ տարածաշրջանում։

 դեպ պետք է հիշեցնելոր նոյեմբերին վերսկսվում են միջուկային ծրագրի շուրջ ԱրևմուտքԻրան բանակցությունները։ Իրանը  կարծես նախընտրում է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել;

-Իրանում որոշ պաշտոնյաներ և հատկապես արտասահմանում, արևմտյան քաղաքական գործիչներ թերահավատորեն են վերաբերվում արտաքին քաղաքականության և ՀԳՀԾ-ի հարցով Իրանի կառավարության դիրքորոշումներին և հստակ չգիտեն, թե որն է Իրանի նոր կառավարության նպատակը Վիեննայի բանակցություններում: Այս ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին հստակ ցույց տվեց, որ երկրի խնդիրները չի կապելու ՀԳՀԾ-ի և Վիեննայի բանակցությունների հետ։ Վիեննայի բանակցությունների շարունակման վերաբերյալ Իրանի 13-րդ կառավարության մոտեցումը հիմնված է նախկին նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի ութամյա բանակցային գործընթացի արդյունքների ուսումնասիրության վրա՝ փորձելով օգտվել նախորդ բանակցությունների փորձից՝ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի ու Իսրայելի ջանքերի դեմ Իրանի համակարգի միջուկային նպատակներն առաջ մղելու համար: Իհարկե Իրանը անուղղակիորեն հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի բանակցություններին սակայն այն պայմանով որ ԱՄՆ-ը ընդունի վերադառնալ միջուկային գործարքին և լիովին երաշխավորի որ կչեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Իհարկե Ռուսաստանը ևս հայտարարել է, որ աջակցում է Իրանի պայմաններին և կողմ է Իրանի ու Արևմուտքի բանակցությունների վերսկսմանը Վիեննայում։ Այժմ ավելի փակ մակարդակում շարունակվում են Իրանի ու Արևմուտքի բանակցությունները միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, որին նաև դեմ չե ԱՄՆ-ի նախագահ Բայդենը։ Իրանը իր կողմնորոշումներում մինչ այժմ ցույց է տվել որ հետևում է Ռուսաստանի միջնորդական դերակատարությանը և չի վստահում Արևմուտքին ու նրա դաշնակիցներին հատկապես, որ նկատի ունենանք Թուրքիայի քաղաքականությունը, Սիրիայում Իրանի դաշնակից խմբերի նկատմամբ ու Թուրքիայի ու Ադրբեջանի գաղտնի կապերը Իսրայելի հետ, կարող ենք եզրակացնել որ Իրանը թե՛ միջուկային բանակցություններում և թե՛ կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումներում չի հետևում Թուրքիայի ու նրա այլ դաշնակիցների առաջադրանքներին ու դրանց  լուծումներին։

– 3+3 ձևաչափի հետ կապված կա մեկ այլ խնդիր․ մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները և Ֆրանսիանորպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ դեմ են այդ ձևաչափին և բազմիցս հայտարարել են Արցախի հարցի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի դերակատարության և ԵԱՀԿի միջնորդությամբ բանակցությունների վերսկասման  անհրաժեշտությունըինչին դեմ են կամ Ռուսաստանը և Թուրքիան։ Իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի իր գործընկեր Ամիրաբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին ընդգծեց Հայաստանի մոտեցումը։ Այս կոնտեքստում ի՞նչ սպասել Թեհրանից։

-Ինչ վերաբերվում է Իրանի մասնակցությանը 3+3 ձևաչափին Իրանը արդեն հասկացել է , որ այդ ձևաչափին միանալը չի բխում իր շահերից և Իրանի նոր կառավարությունը և ԱԳ նախարարությունը այլ ուղղությամբ են մշակում իրենց հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Նշելի է, որ հենց հոկտեմբերի 4-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրանի և Հայաստանի  հարաբերությունները բնութագրել է որպես կայուն, կառուցողական և աճող, Հատկանշական  է, որ Իրանը այն երկիրը չէ,  որ օտարերկրյա ուժերի ճնշման տակ փորձի փոփոխության ենթարկել իր ռազմավարական որոշումներն ու քաղաքականությունը քանի որ Իրանի դիվանագիտությունը շատ ճկուն ու բազմակողմանի է և Իրանը մինչ այժմ ավելի քան 20 տարի կարողացել է դիմակայել ԱՄՆ-ի բազմակողմանի տնտեսական ու քաղաքական ճնշումներին և խիստ պատժամիջոցներին։ Հետևաբար ո՛չ Ռուսաստանը և ՛ոչ էլ Թուրքիան չեն կարող Իրանին ստիպես քայլել նրանց համահունչ քաղաքականությունների ուղղությամբ հատկապես երբ նկատի առնենք ռուս-թուրքական տանդեմը կովկասյան տարածաշրջանում հակասում է Իրանի աշխարհաքաղաքական ու տրանսպորտային ու տարածաշրջանային կոմունիկացիայի բացման շահերին։

Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատկապես 13 կառավարության ձևավորումից ի վեր բազմիցս հայտարարել են որ այլ երկրների, հատկապես հարևան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը։

Վերջին դեպքերը և զարգացումները հայ-իրանական և Իրան-Ադրբեջան սահմաններում ցույց են տալիս, որ Իրանը այլևս չի վստահում ադրբեջանա-թուրքական տանդեմին ու դրան նաև վերջերս ավելացած Իսրայելի գործոնին Կովկասյան տարածաշրջանում և հստակ հայտարարել է, որ կփորձի իր ձևաչափով ու ինքնուրույն քաղաքականությամբ դերակատարություն ունենալ Մերձավոր Արևելքի ու Իրանի մերձակա տարածաշրջաններում և ավելի գլոբալ քաղաքականության հավասարումներում։

Ակնհայտ է, որ Իրանի ​​բացակայությունը Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին, որին հաջորդեց Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական  զորավարժությունների անցկացումը Ադրբեջանում և Նախիջևանում, բնականաբար Իրանի քայլերն ուղղում է դեպի այս տարածաշրջանում ազդեցիկ դերակատարություն ունենալու և իր դիրքերն Հայաստանում ամրացնելու գործողությունների: Ուստի Իրանը նույնպես  որոշեց զորավարժություններ անցկացնել իր հյուսիսարևմտյան սահմաններում, հստակ ուղերձ հեղելով մրցակից ուժերին որ այլևս Թեհրանը պատրաստ չե թույլ տալ այլ ուժերին օգտագործել Իրանի ներկայության վակուումը տարածաշրջանում հոգուտ այլոց ձևավորել տարածաշրջանային աշխարհաքաղաքական, սահմանային և տրանսպորտային դասավորումները: Իրանի այս տրամաբանական քայլը արժանացավ Ալիևի և Թուրքիայի սուր արձագանքին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ որ Ադրբեջանը և Թուրքիան ու ավելին՝ Իսրայելը  Իրանի հետ կապված ծրագիր են իրականացնում։ Թերևս այս ծրագրի մի մասն իրանական սահմանի այս հատվածի անվտանգությունն է:

 
 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: