ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 28-ը (Տեսահոլովակ)

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Հովհաննես Քաջազնունի ՀՀ առաջին վարչապետ
Շնորհավո՛ր բոլորիս ամենակարևոր ու նշանակալի տոներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տոնը։
Մայիսի 28-ին համայն հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
1918 թ –ի մայիսի 28-ը սկիզբը դարձավ այն հերոսական ուղու, որով պիտի սլանար ու մայիսյան նոր հերոսամարտերով իր ազատ ու անկախ կենսագրությունը կնքեր հայ ժողովուրդը։
Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց 1918 թվականի մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը Հայոց պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց ստեղծվում էր անկախ Հայաստան: Չլիներ Առաջին Հանրապետությունը, հավանաբար չէին լինի խորհրդային և մեր օրերի Հայաստանները:
900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…
Թեև իր երկամյա, կարճ գոյությանը, Առաջին հանրապետությունըծնեց պետական մտածողություն, դարձավ հայապահպանության
և ազգի շարունակականության կենսական գործոնը
1918-ի մայիսի 28-ի շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք անկախ հայրենիք` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:
Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991-ին բերեցին նոր անկախության ու նոր հաղթանակների:
Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության 104-ամյակը:
Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը Կեցցե՛ համայան հայ ժողովուրդը ի Հայաստան, ի Սփյուռս աշխարհի և աննկուն ու հպարտ՝ Արցախահայության:
<<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>
<<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>
<<Հայազդ>> լրատվական կայքի Խմբագրություն
Նմանատիպ Լուրեր





