ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դաշնակները ևս մի անգամ են փրկում, այս անգամ՝ «կանտրոլնի»․ ՉԻ

ՀՅԴ-ն Հայաստանի երրորդ հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում որևէ ընտրության ժամանակ 10 տոկոսից ավելի ձայն չի ստացել, բայց հաջողացրել է այդ ժամկետի կեսն անցկացնել իշխանության մեջ, ի՞նչ նախընտրական պայքար, ի՞նչ բան։

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հանրահավաքում «ծրագրային» ելույթ է ունեցել։ Զավեշտն այն է, որ «ծրագիրը» ներկայացնելուց առաջ երկար-բարակ խոսել է այն մասին, թե ինչ վատ բան է պոպուլիզմը, թե ինչպես պոպուլիզմը քանդեց մեր տունը և այլն, այնուհետև ներկայացրել է իշխանափոխությունից հետո ժամանակավոր կառավարության իրականացնելիք առաջին երեք քայլերը․ ստեղծել մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն, կազմաքանդված բանակի փոխարեն ունենալ մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, և մուրացիկ դիվանագիտության փոխարեն ունենալ ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականություն։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի պոպուլիզմ։ Մարդը հստակ ծրագիր է ներկայացնում։ Ընդ որում՝ խոսքը երկարաժամկետ ծրագրի մասին չէ, սրանք ընդամենը «առաջին քայլերն են» (այնպիսի տպավորություն է, թե դրանք պիտի իրականացվեն իշխանափոխությունից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում)։

Ընկ․ Սաղաթելյանը, իհարկե, չի կոնկրետացնում, թե լիակատար շրջափակման մեջ «ևս 100 տարի զարգացող» ու Երևանի կենտրոնում՝ Մոսկվայի տան վրա ԽՍՀՄ դրոշ ծածանող երկրում կոնկրետ ինչպես պիտի ստեղծենք մրցունակ ու առաջադեմ տնտեսություն, բայց պատասխանն ակնհայտ է։ Ճիշտ այնպես, ինչպես փիղն են երեք գործողությամբ տեղավորում սառնարանում․ դուռը բացում են, փղին մտցնում են սառնարանը, դուռը փակում են։ Իսկ ժամանակակից սպառազինություններով հագեցած զինված ուժեր ունենալը նույնիսկ ավելի հեշտ է և կարելի է իրականացնել ընդամենը երկու քայլով։ Առաջադեմ տնտեսության շնորհիվ լիքը փող ենք աշխատում, այդ փողով լիքը զենք ենք առնում։ Վերջ։ Ինչ պոպուլիզմ, ինչ բան, մարդկությունը երբևէ պետության զարգացման ավելի իրատեսական բիզնես-պլան չի տեսել։

«Մուրացիկ դիվանագիտության» մասին ընդհանրապես չարժե խոսել՝ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել դրան։ Հետո՞ ինչ, որ տասնամյակներ շարունակ տարբեր «յանձնախումբերու» միջոցով աղաչում-պաղատում էին, որ որևէ երկրի խորհրդարան դատապարտի Հայոց ցեղասպանությունը, և եթե որևէ երկրի որևէ սենատոր հայանպաստ ելույթ էր ունենում՝ համարում էին, որ հասել են իրենց գերնպատակին, ու «յաղթութիւնը մոտ է»։ Իսկ հիմա՝ արդեն վերջ, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում ունենանք մրցունակ տնտեսություն ու ժամանակակից մարտունակ բանակ՝ չորրորդ օրվանից սկսած կարող ենք ունենալ ազգային շահերի վրա հիմնված գործընկերային արտաքին քաղաքականություն։ Ավելին՝ դարավոր ոսոխի դրոշները կարող ենք այրել տեղական արտադրության գերժամանակակից կրակայրիչներով։

Իշխան Սաղաթելյանը, ի դեպ, հայտարարել է նաև, թե իրենց 132-ամյա կուսակցության համար դժվար էր մի կողմ դնել կուսակցական հավակնությունները, բայց իրենք արեցին դա, որովհետև սա նախընտրական պայքար չէ։ Այ այս հարցում նա միանգամայն անկեղծ է։ ՀՅԴ-ն Հայաստանի երրորդ հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում որևէ ընտրության ժամանակ 10 տոկոսից ավելի ձայն չի ստացել, բայց հաջողացրել է այդ ժամկետի կեսն անցկացնել իշխանության մեջ, ի՞նչ նախընտրական պայքար, ի՞նչ բան։ Նրանք հո լավ գիտեն, որ իշխանության մաս կազմելու համար ընտրությունների արդյունքները երկրորդական են, պետք է պարզապես ակտիվ մասնակցություն ունենալ հեղաշրջումներին, և վերջ՝ պորտֆելներն ապահովված են։ Այդպես են վարվել և՛ 1998-ին, և՛ 2003-ին, և՛ 2008-ին, և՛ 2018-ին, նույնն էլ հիմա են անում։ 

Նախորդ չորս դեպքերում, ի դեպ, հետևանքներն աղետաբեր են եղել։ 

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: