ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կապիկի ծաղիկը համավարակ առաջացնելու հակում չունի, փոխանցվում է միայն սերտ շփման արդյունքում. մասնագետ

Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում ու, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպ չի նկատվել:

Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում ու, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպ չի նկատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 13 երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:

 
 

«Այս վիրուսը նոր չէ, հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին, 1970-ականներից հետո արդեն մարդկանց շրջանում դեպքեր արձանագրվում են: Ընդ որում, դեպքեր արձանագրվել են նաև եվրոպացիների շրջանում, որոնք ճանապարհորդել են աֆրիկյան  երկրներ: Մինչև սա էլ եվրոպական մի շարք երկրներում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվել են: Վերջին շրջանում եվրոպական երկրներում նկատվող դեպքերի հետ կապված անհանգստությունը մեծ է, քանի որ դրանք կապված չեն ճանապարհորդական պատմության հետ: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ճանապարհորդել էր Նիգերիա: Մյուսների մոտ այդ ճանապարհորդական պատմությունը չկա: Մինչև այս Եվրոպայում մարդուց մարդու փոխանցումը չէր արձանագրվել»,-պարզաբանեց Պարոնյանը՝ հավելելով, որ այս իրավիճակով պայմանավորված՝ մի շարք երկրներում հսկողությունն ուժեղացվել է:

Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, դրանից հետո առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում: «Այդ ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին: Առաջանում են բշտիկներ»,-ասաց մասնագետը:

Հիվանդության տարածման համար անհրաժեշտ է սերտ, դեմ առ դեմ երկարատև շփում: Ըստ մասնագետի՝ ի տարբերություն օրինակ կորոնավիրուսի՝ այն ավելի քիչ վարակիչ է: «Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով պայմանավորված` հիվանդություններն իրենց գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն, գիտնականները գտնում են, որ քանի որ դա ԴՆԹ վիրուս է, այն գաղտնի շրջանում վարակիչ չէ»,-ասաց Պարոնյանը:

Օրինակ կորոնավիրուսը, գրիպը ՌՆԹ վիրուսներ են, որոնք շատ արագ փոփոխվելու հակում ունեն: Մասնագետը վստահեցնում է, որ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում՝ փոփոխվելու համար: Դրա համար, մասնագետի խոսքով, վարկած կա, որ դա այդքան հեշտ չի տարածվի: 

Ըստ մասնագետի՝ մինչև այժմ գրանցված դեպքերն ընթանում են թեթև: Կապիկի ծաղիկ վիրուսն արձանագրվել է երկու տեղ. Կենտրոնական Աֆրիկայի շրջանում արձանագրվող դեպքերն ավելի ծանր են, իսկ մյուսը՝ Արևմտյան Աֆրիկայի շրջախումբն ավելի թեթև է: Վերջին շրջանում արձանագրված դեպքերը պատկանում են այդ թեթև տեսակին: Վիրուսի մահացությունը համարվում է 1-10 տոկոս: Պարոնյանի խոսքով՝ ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք և երեխաները:

Աշխարհում կապիկի ծաղիկի կանխարգելման համար հատուկ պատվաստանյութ առկա չէ: Սակայն, ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թե բնական ծաղիկը և թե կապիկի ծաղիկն ունեն խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Եվ բնական ծաղիկի պատվաստանյութերը մոտ 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում: «Հետազոտությունները փաստում են, որ բավականին արդյունավետ են: Այս պատվաստանյութերը նախատեսված են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, հաստատվել են և ԱՄՆ դեղերի և պարենի գործակալության և Եվրոպական դեղերի գործակալության կողմից»,-ասաց Գրիգորյանը:

Բնական ծաղիկի դեմ մասսայական պատվաստումներ իրականացվել են մինչև 1980 թվականը: Այնուհետև դրանք հանվել են, քանի որ համարվել է, որ վիրուսը վերացել է: Այսինքն՝ այն անձինք, որոնք նախկինում պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանություն ունեն կապիկի ծաղիկի առումով, քանի որ կա խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն դա նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, օրինակ` այն անձանց համար, որոնք աշխատում են լաբորատորիաներում՝ այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են:

Մասնագետի խոսքով՝ դեռևս գրանցվել են կապիկի ծաղիկի եզակի դեպքեր, տարածման տեմպերը դեռևս այդքան էլ բարձր չեն, այս պարագայում լայնածավալ պատվաստումների իրականացումը դեռ նպատակահարմար չի համարվում:  

Հայաստանում ԲԿ-ներին շրջաբերական է իջեցվել, որ, ատիպիկ ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն: Որևէ կասկածելի դեպք առայժմ չի նկատվել: Այսպիսով` մասնագետի վստահեցմամբ՝ Հայաստանում ԲԿ-ների հետ են աշխատում, որ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերվեն: Աշխատանք է տարվում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ և կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար:

Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր: ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են ՝ եթե կասկածելի դեպքեր լինեն, կկազմակերպեն ախտորոշումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: