ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մայիսի 24-ն իրանական Խոռամշահր քաղաքի ազատագրման օրն է

Խոռամշարհ քաղաքի ազատագրումն Իրանի հեղափոխության և սրբազան պաշտպանության ամենափայլուն էջերից է: Իրաքի բաասական վարչակարգը, համաշխարհային գերտերությունների աջակցությամբ, 1980թ սեպտեմբերի 21-ին պատերազմ սկսեց Իրանի դեմ, որի առաջին նպատակներից էր գրավել Խուզեսթան նահանգը, այդ թվում Խոռամշահրի ռազմավարական նավահանգիստը:

Խոռամշահր քաղաքն իրանցի մարտիկների 34 օր տևած դիմադրությունից հետո 1980 թ աշնանը գրավվեց իրաքյան ուժերի կողմից: Դրանից հետո Խոռամշահրում հաստատվեցին Իրաքի բանակային ուժերը: Շատերին թվում էր, քաղաքը հետ գրավել հնարավոր չէ: Սակայն բոլոր դավաճանություններով հանդերձ, Խոռամշահրի ազատագրման գործողությունը, երկրի առաջնորդ իմամ Խոմեյնու ջանքերով, սկսվեց: Բոլոր զինված և աշխարհազորային ուժերը միավորվեցին՝ Խոռամշահրից զավթիչիներին դուրս վռնդելու համար: Մի շարք ռազմական գործողությունների ընթացքում Իրանի մի շարք տարածքներ ազատագրվեցին, ինչը հույս տվեց Խոռոմշահրի ազատագրման համար: Սադդամի բանակն իր ողջ ջանքն ի գործ դրեց, որպեսզի պահի Խոռամշահրը: Ինչպես ասում էր Սադդամը. “Եթե Խոռոմշահրը հետ գրավվի, ես Բասրեյի բանալին կնվիրեմ իրանցիներին”:

Խոռամշահրի ազատագրումը տևեց մոտ քսան ամիս: 1983թ մայիսի 24-ին իրականացված Բեյթոլմողադդաս գործողության արդյունքում քաղաքն ազատագրվեց: Դա այնքան պանծալի հաղթանակ էր, որ արևմտյան քարոզչամեքենային նույնպես ստիպեց ընդունել այն և դա բնութագրել որպես Իրաքի բանակին հասցված ռազմավարական անփոխարինելի հարված:

Թշնամին քաղաքը գրավված  պահեց մեկուկես տարի, այդ ընթացքում քաղաքը դարձնելով իր ամենակարևոր ռազմակայաններից մեկը: Սրբազան պաշտպանության հրամանատարներից Մուհամմադ Էբրահիմ Հեմմաթն այս կապակցությամբ ասում է. “Երբ Իրաքը գրավեց Խոռամշահրը, ռուս և ամերիկացի գործակալների օգնությամբ ու Սադդամի առաջարկով, նախագծվեց ու իրականացվեց Խոռամշահրի պաշտպանության քսանամյա նախագիծ, որի շրջանակներում քաղաքում ստեղծվեցին ականապատ տարածքներ: Քաղաքի շրջակայքում փորվեցին թունելներ ու խրամատներ: Եվ այս ամենի նպատակն էր պահպանել քաղաքի գրավումը”:

Խոռամշահրի ազատագրումն Իրանի ժողովրդի համար պարզապես մի իրադարձություն չէ, այլ դիմադրության ու նվիրվածության պատմություն: Այսօր Իրանի ժողովուրդը նշում է Խոռամշահրի ազատագրումը, այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ փորձում են հարյուրավոր միլիարդ դոլարի սպառազինություն գնել, որպեսզի աշխարհին ցույց տան, թե ունեն ուժ ու բանակ:

Ամեն դեպքում, Իրանի ժողովրդի քաջարի զավակների դիմադրությունն իրենց հայրենիքն ու իսլամական հեղափոխությունը պաշտպանելու համար, շատ կարևոր է տարածաշրջանում Իրանի հզորացման համար: Այսօր, այս տագնապահար տարածաշրջանում, Իրանում առկա է անվտանգություն: Եվ դա Իրանի հպարտությունն է:

Իրանի ժողովուրդն անշուշտ շարունակելու  է հավատարիմ մնալ իր արժեքներին ու մշակույթին:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: