Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների ակտիվացմանը
yerevanlur.am-Բայդենը նշել է, որ հիմա կա կարևոր հնարավորություն՝ տևական խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու ինտենսիվացնելու դիվանագիտական շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև ու օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Բայդենը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նպատակաուղղված քայլեր ժողովրդավարական կառավարման ու բարեփոխումների ոլորտում՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը: