Աբդոլլահյան. Թեհրանն ունի բանակցություններում համաձայնության հասնելու կամք
parstoday.com-Հեռախոսազրոյցում, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Էնրիկե Մորայի Թեհրան կատարած այցին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Այցի ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ»:
Նշելով, որ Իրանը լուրջ է տրամադրված Վիեննայում համաձայնության գալու հարցում, Աբդոլլահյանը հավելել է. «Թեհրանն ունի բանակցություններում համաձայնության հասնելու կամք»:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ դեմ է պատերազմին, այդ թվում նաև Ուկրաինայում»։
Ջոզեպ Բորելը նշել է. «Այժմ մենք երկխոսության նոր ուղու վրա ենք և կենտրոնացել ենք լուծումների վրա: Ես հույս ունեմ, որ կհասնենք լավ արդյունքի»: