ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կառաջարկի՞ գազի տարանցումը Հայաստանի տարածքով

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է, որ իր երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան տեղափոխել սվոփ համակարգի շրջանակներում։ Այս մասին նախարարն ասել է՝ ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման արդյունքները։

lragir.am-«Շուտով մենք լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ։ Այսօրվա բանակցությունների ընթացքում լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի արտահանման ավելացման, նավթաքիմիայի և երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման վերաբերյալ»,- ասել է Ջավադ Օջին։ Նա հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության պատրաստակամությունը՝ ավելացնելու գազի արտահանումը Հայաստան։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի նոր համաձայնագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել համաձայնագրի վերակնքման հետ կապված։ Իրանական կողմը կպատասխանի ներկայացված առաջարկներին, և համաձայնագիրը կկնքվի։ Քննարկվել են նաև նավթավերամշակման և բիտումի արժեքի հետ կապված հարցեր։

Գնել Սանոսյանը հանդիպել է նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև բեռնափոխադրումների հետ կապված հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնել առևտրաշրջանառության ավելացման խոչընդոտները։

«Այս համատեքստում մենք շատ ենք կարևորում Սյունիքում կառուցվող ճանապարհները, որոնք շուտով ավելի հարմար կդառնան իրանական բեռնատարների համար։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի շահավետ կլինի այս ճանապարհներով երթեւեկելը»,- ասել է Գնել Սանոսյանը։

Օրերս Երեւան ժամանած Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարեց գազի մատակարարումների ավելացման եւ էներգետիկ միջանցքների ստեղծման մասին։ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության հավանականությունը մեծանում է, և այս ֆոնին Իրանի և Հայաստանի միջև բանակցությունները մեծ ներուժ ունեն։ Եթե ​​Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն, այս երկիրը կարող է փոխարինել ռուսական նավթը եւ գազը Եվրոպայի համար։ Իրանը կառաջարկի՞ գազի տարանցումը Հայաստանի տարածքով։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: