ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չի բացառվում, որ ընդդիմության ցուցարարների շարքերում լինեն նաև «Մարտի 1»-ի և դրան նախորդող օրերին սադրանքներ իրականացրած անձինք

«Ոստիկանները շատ անելիք ունեն և հատկապես պետք է հաշվի առնեն ընդդիմության` ցույցեր անող խմբի առանձնահատկությունները, քանի որ, ինձ հասած տվյալներով, նրանց թվում են նաև «Մարտի 1»-ի և դրան նախորդող օրերին սադրանքներ իրականացրած անձինք՝ սադրիչները։

«Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից կիրառվող ուժի իրավաչափության և համարժեքության վերաբերյալ հնչում են տարբեր գնահատականներ։ Ոմանք, հատկապես ընդդիմադիրներն ու նրանց սատարող փաստաբանները, պնդում են, որ  ոստիկանությունն անհամարժեք ուժ է կիրառում։  Ոմանք էլ բողոքում են ոստիկանության գործողությունների անլիարժեքությունից,  ընդհուպ՝ անգործությունից,  ցույցերի ժամանակ տեղի ունեցող բռնության դեպքերը չկանխելուց և այսպիսով  նման հակաօրինական վարքագծի անպատժելիության մասին մեսիջ հղելով  պոտենցիալ բռնարարներին։  Փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ոստիկանների ներկայիս վարքագիծը, ի տարբերություն նախկին իշխանության օրոք տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցաբերված վարքագծի, անհամեմատ իրավաչափ է, ոստիկաններն ավելի հանդուրժող են և ծայրահեղ դեպքերում են  ֆիզիկական ուժ գործադրում:  «Ոստիկանները շատ անելիք ունեն և հատկապես պետք է հաշվի առնեն ընդդիմության` ցույցեր անող խմբի առանձնահատկությունները, քանի որ, ինձ հասած տվյալներով, նրանց թվում են նաև  «Մարտի 1»-ի և դրան նախորդող օրերին սադրանքներ իրականացրած  անձինք՝ սադրիչները։ Ես կուզենամ, որ այդ հանգամանքը հաշվի առնվի, և գուցե բռնարարքներ թույլ տվածներին բաժին տանեն ու նոր բացահայտումներ կարողանան անել, այսինքն՝ 2008 թվականի դեպքերի հետ համադրելի բաներ տեսնեն»,- նշեց Սաֆարյանը՝ չբացառելով, որ ոստիկանության շարքերում նույնպես լինեն նախկին համակարգից մնացած կադրեր, որոնք կարող են ծառայություն մատուցել իրենց նախկին ղեկավարներին և արհեստականորեն սադրանքներ հրահրել.  «Այո, դեռևս կան մարդիկ, որոնք կարոտել են նախկին ամենաթողության վիճակին, նախկին իշխանության կողմից իրենց հովանավորելու  «իրավական ռեժիմին», և այսօր նրանք կարող են նույն նպատակով օգտագործվել, ինչպես որ օգտագործվել են 2008-ին։  2008-ին սադրիչ խմբերն ամեն ինչ արեցին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդն ագրեսիվ է, զենք ունի, այրում-ջարդում է ամեն ինչ, և հիմքեր ստեղծեցին, որպեսզի  ոստիկանությունը նախահարձակ լինի։ Հիմա էլ,  վախենամ,  էդ  նույն մարդիկ  իրացնեն իրենց նախկին փորձը, էլ ավելի գրագետ գործեն և սադրեն ոստիկաններին»։   Մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկանների կողմից  ցուցարարների նկատմամբ անհամաչափ, ոչ իրավաչափ ուժի կիրառման դեպքերը, ցավոք, միայն 2008-ի մարտի 1-ի դեպքերով չեն սահմանափակվում։  «Մասնավորապես, 2004 թվականին հետընտրական զարգացումների ժամանակ ևս ականատես եղանք ոստիկանության վայրագություններին։ Ապրիլի 12-ին իմ եղբայրն ու նրա ընկերները ոստիկանության կիրառած «Չերյոմուխա»-ի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել նախագահական նստավայրի տարածքում։ Նույն «Չերյոմուխան» կիրառվեց նաև 2008-ի «Մարտի 1»-ին, ինչի հետևանքով ունեցանք զոհեր։ Ես մտածում եմ, որ դեռևս պահված «Չերյոմուխաներ» և այլ զինատեսակներ  կլինեն, և կլինեն մարդիկ, որոնք կկիրառեն դա։  Բայց ոչ իշխանության կողմից։ Չեմ հավատում, որ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ զենք կամ այնպիսի միջոց կիրառի, որը կսպառնա քաղաքացիների կյանքին և առողջությանը։ Ընդդիմությունն ու նրանց աջակիցները, որոնց  քաղաքական հայացքները շատերը չեն կիսում, մեր ժողովրդի մի մասն են, և նրանց նկատմամբ  բռնության որևէ տեսակ, բնականաբար, արդարացված լինել չի կարող»։  Փաստաբանը   չբացառեց, որ  ծայրահեղ անհրաժեշտւթյան դեպքում  իշխանությունը ստիպված լինի  կիրառել ջրցան մեքենաներ։  «Բայց այլ միջոցներ, որոնք նախկինում համարձակորեն կիրառվել են՝ բանակը  ՀՀ քաղաքացիների դեմ  հանելուց մինչև դիպուկահարներ, բացառվում է, որ կիրառվեն նաև այսօր։ Զարմանալին և միաժամանակ զավեշտալին այն է, որ այսօր ցուցարարի վերածված  նախկին իշխանության ներկայացուցիչներն անմեղի դեմքով որակումներ են տալիս ոստիկանության գործողություններին իրենց՝ ցուցարար սպանողի կերպարը փորձելով  տեսնել նաև ուրիշների մեջ,  բռնակալի իրենց վարքը փորձելով վերագրել ուրիշներին»։  Նկատեցինք, որ  2018-ի հեղափոխության օրերին ընդդիմության լիդերները  պարբերաբար հայտարարում էին, որ տեղի է ունենում «ոչ բռնի»,  «բաց ձեռքերի» հեղափոխություն՝ կոչ անելով  իրենց միացած ցուցարարներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից։  Մինչդեռ  այս օրերին տեղի ունեցող ակցիաների ժամանակ դրանց կազմակերպիչները նման՝ բռնությունը բացառող կամ դատապարտող  կոչեր չեն հնչեցնում,  ցուցարարներն էլ, առանց կաշկանդվելու,  բռնարարքներ են թույլ տալիս  իրենց չմիացողների նկատմամբ։ Ի պատասխան՝ Սաֆարյանն ասաց. «Հասարակությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելու արատավոր պրակտիկան գալիս է նախկին իշխանության տարիներից, թեև այդ վտանգավոր և մերժելի բաժանումը ամեն կերպ փորձ է արվում սոսնձել գործող իշխանությանը։ Նախկին իշխանությունը հասարակությանը տասնյակ տարիներ հենց այդպես էլ դիտարկել է՝ իրենք՝ փոքրամասնությունը, եղել են «սպիտակները», իսկ հասարակ ժողովուրդը՝ «սևերը»։ Այսօր էլ այդ վարքագիծը շարունակում են ցուցաբերել արդեն ընդդիմության կարգավիճակում՝ իրենց շարժումը կոչելով  «Դիմադրության»։ Թե ում են դիմադրում, ինչին են դիմադրում՝ այդպես էլ հայտնի չէ, նաև հասկանալի չէ, թե ինչու են «դիմադրություն» սկսել երկրի ներսում, այն դեպքում, երբ միակ սուբյեկտը, որին պետք է դիմադրել, արտաքին թշնամին է։ Մենք՝ մեր ժողովրդի մի մասը, մեր երկրի ներսում, փաստորեն, պետք է դիմադրի մյուս մասին։ Սա շատ վտանգավոր ուղերձ է։ Եվ այն հանգամանքը, որ ընդդիմության առաջին  դեմքերի կողմից բարձր ամբիոնից չի դատապարտվում բռնությունը՝ այսպիսով ի ցույց դնելով դա հանդուրժելու, խրախուսելու մոտեցումը, վտանգավոր նախադեպ է ստեղծում հետագա բռնությունների համար։ Ես իմ մտահոգությունները օրերս հայտնել եմ նաև Հ1-ով՝ նշելով, որ եթե ոստիկանությունը կտրուկ գործողություններ չձեռնարկի առաջին բռնությունը թույլ տված  կամ ատելության խոսք ասած անձանց նկատմամբ, ապա դրանց հաջորդելու են  նորերը, և այս ամենը լավ վերջի չի հանգեցնելու, ընդհուպ կարող է մարդկանց կյանքին ուղղված սպառնալիքի վերածվել»։  Փաստաբանը հավելեց նաև, որ այն մարդիկ, որոնց նկատմամբ տեղի են ունեցել բռնության դեպքեր, պետք է իրենց հետ տեղի ունեցածը չթաքցնեն և ճիշտ վերարտադրեն։   «Մի կարևոր հանգամանք ևս. երբ բռնություն թույլ տված անձը տարվում է ոստիկանություն, հետո դուրս է գալիս և հայտարարում, թե իրեն ոչ մի բան էլ չարեցին, ազատ արձակեցին, այստեղ վտանգավոր  վիճակում է հայտնվում մյուս կողմը՝ ցույցին չմիացած զանգվածը։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիրները էն աստիճան են հզորացել, որ, իշխանության ներսում առանցքային որոշակի պաշտոններում ունենալով իրենց ենթադրյալ հովանավորողները, կարող են հաջողություն ունենալ և հասնել իրենց ուզածին»։  Հեղինե Մանուկյան   


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: