Իրանցիները մեծ հարգանքով են վերաբերվում Հայաստանին
1֊ Մեզ խանդում եմ, հավատացեք մեզ խանդում են, խանդում են մեր ժողովրդավարության համար, խանդում են մեր տնտեսական աճի համար, Հայաստանում չեք կարող գտնել գոնե մեկ անգործ մարդ. դրսից աշխատուժ ենք ընդունում։ ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ երկրներն են մեզ խանդում, հարևան երկրներն են Հայաստանին երանի տալիս։
2֊ Աշխատանքի բերումով շփվում եմ մեծ թվով իրանցիների հետ և տեսնում եմ թե բարի նախանձով են վերաբերվում մեր երկրին, Ադրբեջանի ընդդիմությունն է մեզ խանդում, հետխորհրդային շրջանի մեր գործընկերներն են մեզ երանի տալիս։
3֊ Թող իրացնենք մեր սահմանադրական իրավունքները, բայց ուշադիր լինենք, որ չվտանգենք մեր նորանկախ պետականության հիմքերը։ Աչքի լույսի պես պահենք մեր սերունդների զոհաբերության գնով վերականգնված մեր պետականությունը։
4֊ Մոտենում են նաև մեր առաջին հանրապետության՝ փառահեղ Մայիսի 28֊ի, տոները. ականջալուր լինենք մեր առաջին հանրապետության դասերին և լինենք ողջախոհ։
5֊ Երեւանաբնակ մեր բարեկամներին ևս խնդրում եմ հանդուրժող լինենք երկրի այլ մարզերից, Արցախից կամ արտերկրից Երևան եկած և ցույց֊հավաքներին մասնակցող մեր քույր֊եղբայրների հանդեպ։ Մեր ժողովրդավար երկրի օրենքները դա թույլ են տալիս։ Դա ևս կարևոր ձեռքբերում է, որը պետք է պահպանենք և միաժամանակ խստապահանջ լինենք այն քաղաքացիների հանդեպ, որոնք կփորձեն մեր օրենքները շրջանցել։
Տիգրան Դավթյան
Երևան