ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պույլտ

Համազգային նշմարներ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

 «Պույլտ»

 

Ազգային բեղուն գործունեութեամբ զբաղվող ընկերոջս կինը պատմում էր.

«Մի օր ամուսնուս հետ միասին նստած թեյ էինք խմում ու դիտում Հանրային Հեռուստատեսության՝ մեր հայեցակետով հակադաստիարակչական բնույթ կրող հաղորդումներից մեկը: Թեման դարձյալ կանանց նկատմամբ հայաստանցի տղամարդկանց բռնության, գերակայության և ընտանեկան հարկից ներս՝ կնոջ երկրորդական դերի մասին էր: Գոնե տղամարդը մի բանի նմաներ՝ կարճահասակ, վանող արտաքինով, հարբեցող, որին նայելիս մարդու սիրտը խառնում էր... Իսկ կինը, իրոք, բարեհամբույր, կարեկցանքի արժանի, դեմքի վրա՝ ծեծի հետևանքով՝ կապտուկներ: Արծարծված ինտիմ նյութին միանգամայն անհարիր՝ պատանի հանդիսատեսն էլ տղամարդու կողմն էր պահում. «Հարս է գնացել, պիտի տանի, պրծավ-գնաց, չգնար», սա էր ընդհանուր մոտեցումը:

Զգում էի, որ ամուսինս ինքն իրեն «ուտում է»: Մի կողմից ուրախանում էի, որ տղամարդ լինելով հանդերձ՝ազդված խեղճ կնոջ նվաստացումից, տրամադրված է հօգուտ կանանց, մի կողմից էլ անհանգստանում էի նրա կարմրած դեմքն ու զսպված բարկությունը տեսնելով: Մի երկու անգամ, ատամների արանքից ինչ-որ ռեպլիկներ ուղարկեց անկանխակալ ձևացող հաղորդավարի հասցեին: Ապա բարկացած բարձրացավ տեղից և ընկալուչը վերցնելով՝ հավաքեց Հ1-ի համարը: Կապը հաստատվեց շատ արագ:

Ամուսինս, ինչպես ասում են, աչքերը փակեց՝ բերանը բացեց: Խոսում է գրական հայերենով,  ո՜նց է խոսում, առանց դադարի, քննադատում է անխնա, չի թողնում, որ դիմացինը մի բան ասի: Բարեբախտաբար, գնալով սիրտը թեթևացավ, խաղաղվեց, անցավ խրատական տոնի: Հիմա էլ շեշտում է այն հանգամանքը, որ Հ1-ը դիտում են Սփյուռքում, ամբողջ աշխարհում, նույնիսկ օտարները: Մարդիկ ի՞նչ կմտածեն, նման բարոյազուրկ նախագծերը չե՞ն խաթարի արդյոք գալիք սերունդների նկարագիրը, մինչև ե՞րբ պիտի խթանել հնուց մնացած ժամանակավրեպ ավանդույթները և այլն, և այլն: Հետո, հանկարծ, միանգամից լռեց, շփոթված մի բան ասաց ու ընկալուչը վայր դրեց.

-Հը, ի՞նչ եղավ,- հարցրեցի սրտատրոփ:

Ամուսինս շվարած դեմքով, քրտնած ինձ էր նայում.

-Ոչինչ,-քրթմնջաց նա,- բան չասաց, լուռ լսեց մինչև վերջ ու հետո հարցրեց.  «մի՞թե պույլտ չունես»:

-Պույլտ  ի՞նչ է:

-Դե, երևի էդ թելեվիզիոնի հեռակառավարման զահրումարը:

-Դու ի՞նչ ասացիր:

-Ասացի՝ իհարկե, կա:

-Հետո՞:

-Ասաց. «Դե ինչ, վերցնում ես պույլտը, սեղմում ես կոճակը, փոխում՝ ալիքը»:

 

 

 

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: