ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հարուստ դասակարգը, որը մեր ժողովրդին կեղեքել է ու մերժվել, այսօր ըմբոստացել է ժողովրդի ընտրության դեմ, սակայն արդեն ակնհայտ է, որ տապալվել է

Civic.am-ը ներքաղաքական հարցերի վերաբերյալ զրուցել է քաղաքագետներ Հայկ Սուքիասյանի ու Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե որքա՞ն կարող են շարունակվել ընդդիմության ակցիաները և ի՞նչ հաջողություն նրանք կարող են այս ակցիաներով արձանագրել, քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ասաց, որ նախ՝ դա ընդդիմություն չէ, ռևանշիզմ է, իսկ ընդդիմությունը հասարակության այն հատվածն է, որը հետաքրքրված է Հայաստանի կյանքով ու ապագայով, իսկ դա այն հատվածն է, որը իր անցյալի վերականգնման մոլուցք ունի և տառապում է ռևանշով։

«Այստեղ մի բան կա՝ ակնհայտ է, որ դա հատված է, որը ենթադրում եմ՝ հավանաբար կառավարելի է և դրսից ուղղորդում ունի, և իրենք, ըստ էության, չեն էլ թաքցնում, որ իրենք ռուսական ուժ են և իրենց մեջ մարդիկ կան, որոնք միութենական պետություն են պահանջում։
Իսկ իշխանությունն ամեն դեպքում անկախությունը ատամներով պահելու քաղաքականություն է վարում»,-ասաց Հայկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ ակնհայտ է, որ այս հատվածը լայն մոբիլիզացիա չի կարողանում ապահովել․ նախ՝ նրանց պահանջներն արդար չեն, երկրորդ՝ այդ տեսակին մեր ժողովուրդը մի անգամ զգետնել է, և այդ տեսակը մեր ժողովրդին հայտնի է, իշխանություններն էլ հավանաբար մտածում են, որ սա կմաշվի, կգնա։ 

Քաղաքագետի խոսքով՝ նրանք չկարողացան անել այն, ինչի համար նախատեսված էին, հիմա իբրև թե ուժերի մոբիլիզացիա են անում, հավաքագրում են, վերլուծում են և այլն, բայց դա ակնհայտ ցուցիչ է  այն բանի, որ իրենք տապալվել են և տապալվել են մեր ժողովրդի իմաստության արդյունքում։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից այս կամ այն շենքը շրջափակելուն, քաղաքագետը կարծում է, որ դրանք նյարդային ջղաձգումներ են, և վերջին ջիգերն են հավաքել՝ ինչ-որ բան անելու։ 

«Եթե այսպիսի ցույցեր Գերմանիայում լինեին, գերմանացիները երկու օր հետո հավաքել, պրծել էին։ Եթե նայեք, իրենց հետ, ըստ էության, համակիրներ չկան, սա գերդաստանների ցույց է, ամեն մեկը գերդաստանով է։ Հարուստ դասակարգը, որը մեր ժողովրդին կեղեքել է, այսօր ըմբոստացել է ժողովրդի դեմ։ Այսպիսի բան աշխարհում չկա, սովորաբար ըմբոստանում է աղքատ հատվածը, չունևորը, բայց այսօր հարուստ դասակարգը հարձակվել է պետության և ժողովրդի դեմ, նպատակն այն է, որ բախումներ հրահրեն, հավանական երազ ունեն, որ արտաքին միջամտություն լինի, բայց եթե տենդենցը նայենք՝ սա մարելու է գնա»,-ասա քաղաքագետը։

Օրերս ընդդիմադիր երիտասարդների կողմից Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու հետ կապված քաղաքագետն ասաց, որ դա տեսակ է, որը ոչ միայն այս գործողություններով, այլև իրենց գործողությունների պատմությամբ որևէ աղերս չունի մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ և չի էլ ունեցել մեր պետության ու ժողովրդի խնդիրների և ապագայի հետ։

«Դա մեր ժողովրդի ընտրությանը թշնամաբար տրամադրված հատված է։ Դուք տեսնում եք, որ եղել է ընտրություն մեկ տարի առաջ, մեր ժողովուրդն ընտրություն է արել և ընտրության արդյունքներն ընդունել են նաև իրենք, մենք էլ ենք ընդունել, միջազգային հանրությունն էլ է ընդունել, բայց այդ հատվածը թշնամաբար է վերաբերվում ժողովրդի ընտրությանը, որովհետև իրենց գիտակցության մեջ ժողովուրդ, երբեք չի եղել, որովհետև եթե ժողովուրդ լիներ, իրենք 40 անգամ ընտրություն չէին կեղծի, իրենց հակաքաղաքական գործունեության մեջ ժողովուրդ երբեք չի եղել։ Սա ռևանշիզմ է, որն ունի թշնամանք, որն ունի ոխ, և՛ գործող իշխանության, և՛ հայ ժողովրդի նկատմամբ, բայց  խորքը, կարծում եմ՝ պետականության փլուզումն է»,- նշեց Հայկ Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե իրենց նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում, քաղաքագետն ասաց, որ իր արտաքին դիտարկումով, իհարկե առանձին դեպքերը մանրամասն չի դիտարկում, բայց դեռ այսպիսի ոստիկանություն չի տեսել, որ մերկ ձեռքերով կանգնի մի հատվածի դիմաց, որն ինքն է գրոհում ոստիկանի վրա։ 

Նրա խոսքով՝ աշխարհի դեմոկրատական երկրները դիտարկելու դեպքում, օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան, այնտեղ ոստիկաններն ունեն ժամանակակից հագուստ, համապատասխան պարագաներ, ջրցան մեքենաներ, հազար ու մի բան, բայց մենք այստեղ դա չենք տեսնում, հակառակը, լեգիտիմ հարց է, թե ինչո՞ւ են ոստիկանները մերկ ձեռքերով դուրս եկել այդ հատվածի դիմաց, որտե՞ղ են ջրցան մեքենաները։ 

«Մեզ մոտ տեսնում ենք հակառակը, տպավորություն է, որ ոստիկաններն են նրանցից պաշտպանվում։ Ես ասում եմ, որ ոստիկանները պետք է համապատասխան պարագաներով, օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթներն իրականանցնեն․ իրենք խաղաղ ցուցարարներ չեն, անընդհատ սադրանքերն են հրահրում»,-եզրափակեց քաղաքագետը։
     
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ նշեց, որ ընդդիմության գործընթացն արդեն մարման փուլում է և ամեն մի հաջորդ  հայտարարված «համազգային» հանրահավաք հավաքում է ավելի ու ավելի քիչ հետևորդներ․ սա նշանակում է, որ կարճ ժամանակ անց կվերջանա այս գործընթացը, առավել ևս, որ նրանց պաշտպանող փորձագետներից մեկը հայտարարեց, թե գուցե ժամանակն է «թայմ աութ» վերցնելու, իսկ դա նշանակում է այդ գործընթացի ավարտ։

«Ագրեսիան, որն ունի այս քաղաքական կոնտինգենտը, ուղիղ կապված է նրա հետ, որ քաղաքական գործընթաց որպես այդպիսին իրականացնել չի ստացվում, իհարկե նրանք հենց սկզբից ռազմավարություն մշակեցին և հաշվի էին առել, որ անհրաժեշտ են որոշակի խուլիգանական դրսևորումներ, որոնք կկապվեն ընդհանուր քաղաքական գործընթացի հետ, բայց հավանաբար ագրեսիայի այսպիսի մեծ չափաբաժին հաշվի չէր առնվել և դա հանգեցրեց այդ անհաջողության արդյունքին։ Մենք տեսնում ենք, որ ագրեսիան էլ, ինչպես ընդհանուր քաղաքական գործընթացը, գնալով մարում է, թեև մի պահ ավելի աճեց, բայց հիմա արդեն գնալով մարում է։ Հաշվի առնելով նաև իրավապահ մարմինների վերջին օրերի կոշտ արձագանքը, մեծ հավանականությամբ այս քաղաքական գործընթացի մարմանը զուգահեռ մարման կգնա նաև այդ ագրեսիան»,- ասաց քաղաքագետը։   
  
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ այս քաղաքագետը ևս չի կիսում կարծիքը, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել այն մարդկանց, ովքեր անկարգություններ են իրականացրել, խուլիգանական արարքներ են թույլ տվել, ոստիկանությունն օգտվել է իր օրինական իրավունքից, որևէ խախտում, եթե եղել է հավանաբար իրավապահ մարմինները ներքին հետաքննություն կանցկացնեն և գնահատական կտան։

«Մենք հիշում եք 2018-ից առաջ ջրցանները, փշալարերը, թե ինչպես էին ոստիկանները հարձակվում ցուցարարների վրա, տեսել եմ, թե ինչպես է ոստիկանությունն ակնհայտորեն անհամաչափ ուժ կիրառում, անհամեմատելի է ներկա գործողությունների հետ»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: