ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը պետք է համագործակցի Իրանի հետ, որ իրանցիները Սյունիքում ներդրումներ անեն, տարբեր ծրագրեր իրականացնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Տիկին Բեգիջանյան, Իրանի էներգետիկայի նախարարը ժամանում  է Հայաստան՝ տնտեսական համագործակցության հայ-իրանական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս այցը և ինչ ակնկալել դրանից:

Շատ լավ կլինի, մենք իրենց հետ կարող ենք շատ լավ համագործակցել, բայց մինչև օրս խոսքից այն կողմ քայլ չի արվել: Դա է ամբողջ խնդիրը: Տեսեք, հիմա Իրանը շահագրգիռ է մեզ հետ համագործակցությամբ: Իրանն իր շահերից ելնելով, միջանցքի հարցը ասպարեզից հանելու համար պատրաստ է ինչ-որ բաներ անել մեզ հետ, մեզ համար: Իսկ մենք որքանով դա կանենք, որքանո՞վ ենք ակտիվ, սա է ամբողջ հարցը: Խոսում են, խոսում են ու ոչինչ: Իրենց խոսքը լսելիս ոգևորվում ես, հետո ոչինչ տեղի չի ունենում: Մենք Իրանի հետ բազմաթիվ համաձայնություններ, փոխըմբռնման հուշագրեր, պայմանագրեր ունենք, մի ամբողջ տրցակ, բայց դրանցից ոչ մեկից մենք չենք օգտվել: Ես ուզում եմ հավատալ, որ այս անգամ այդպես չի լինի, որովհետև դա նաև մեր ազգային շահերից է բխում: Հիմա մեր շահերը համընկնում են և ցանկացած հայ-իրանական համագործակցության քայլ ողջունում ու ուրախանում եմ, բայց եթե խոսքից անցնեն գործի:

Այսինքն հնարավոր է, որ սա հերթական համագործակցության քայլը լինի, որը կհամալրի թղթի վրա գրված նախորդ համաձայնությունները, բայց որոնք չէր իրագործվել:

Այո, ինչպես միշտ, այցելում ենք իրար, ասում ենք, որ մենք ոչ մի խնդիր չունենք, բարեկամ երկրներ ենք, չնայած կրոնը տարբեր է, բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք, և ի՞նչ: Տեսնում ենք, Իրանի տնտեսական իրական համագործակցություն իրենց այլ հարևանների հետ, իսկ մերը մնում է թղթի վրա: Ես հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ես միշտ ասում էի, որ Իրանի հետ հարաբերությունները կարևոր են, պետք չի դրանք սահմանափակել Արևմուտքի գործոնի պատճառով: Այն ժամանակ Ռուսաստանը չկար, որ մի որևէ կերպ խոչընդոտ լիներ: Հետո արդեն ասում էի, որ ավելի լայն խողովակաշար կառուցեն իրանական գազի համար: Իրանն էլ միշտ փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին չվիրավորեն, իսկ այօր արդեն Թուրքիան բացահայտ գնում է դեպի համաիրնկան կոալիցիա: Թուրքիան հակաիրանականությունը դարձրել է իր համար խաղաքարտ, գնում է Սաուդյան Արաբիա և ասում՝ Իրանը պակայունացնող տարր է այս տարածաշրջանում: Իսրայելի նախագահն է այցելում Թուրքիա ու դրա նախօրեին իրանական լրտեսական խումբ է ձերբակալում: Հետո հայտարարում է, որ տարածաշրջանը հենց Իրանն է ապակայունացնողը: Իրանի կողմից ես դեռ լուրջ պատասխան չեմ տեսել: Ու բնական է, որ եթե Թուրքիան այդպիսի կեցվածք է որդեգրել, ապա Ադրբեջանն իր հետ է, որովհետև Ադրբեջանն անկախ չէ, Ադրբեջանը Թուրքիայի մի մաս է ընդամենը:

 

Հայ-իրանական հմագործակցության ավելի շատ գործնական հուն մտնելու հարցում ավելի շատ իրանական կողմն է դանդաղո՞ւմ, թե՞ հայկկան:

Սկզբում մենք դանդաղում էինք և դա Իրանին ձեռնտու էր, որովհետև Ադրբեջանն անընդհատ Իրանին ասում էր՝ դուք Հայաստանի հետ եք համագործակցում, որը մեր թշնամին է: Որպեսզի Ադրբեջանին բերանը փակեն, Իրանը մեզ ասում  էր՝ եթե դուք քայլ չեք անում, մենք էլ չենք անի: Բայց կլինեն դեպքեր, երբ մենք քայլ անում ենք և ստիպում ենք, որ դուք էլ քայլ անեք: Ոնց որ Ադրբեջանն է Իրանի հետ անում: Եվ միշտ նույն պատճառաբանությամբ Հայաստանը հապաղել է, Իրանն էլ ասել է՝ չեք ուզում, չենք անի: Բայց հիմա Իրանն իսկապես շահագրգիռ է, որ մենք փոխհարաբերություններն ամրապնդենք: Անգամ եթե ինչ-որ տեղ պետք է փոխզիջումների գնալ ապա պետք է գնալ: Մենք պետք է համագործակցենք՝ անկախ ամեն ինչից: Հիմա մեզ մոտ այս տարածաշրջանում Ռուսաստանն իր գործերով է զբաղված, և մենք միայն Իրանի հետ համագործակցությամբ կարող ենք մեր շահերից բխող քայլեր անել: Մենք պետք է համագործակցենք, որ իրանցիները Սյունիքում ներդրումներ անեն, տարբեր ծրագրեր իրականացնեն, մենք ճանապարհների կառուցումն արագացնենք, որը կարող է լրջորեն փակել միջանցքի օրակարգը: Ցանկության դեպքում այդպիսի հնարավորություն կա: Տեսեք, մենք Իրանից Հայաստն գազատարի համաձայնագիրը ստորագրել ենք 1992-ին, և միայն 2012-ին դա ունեցանք: Թուրքիան 1996 թվականին կնքեց նմանատիպ համաձայնագիր ավելի մեծ մասշտաբի, և 2000-ին արդեն հանձնեցին շահագործման: Դա նշանակում է, որ և Հայաստանի, և Իրանի կողմից այդ ուղղությամբ քայլեր չեն արել; Հիմա մենք պիտի քայլ անենք, մենք պիտի ցույց տանք, որ Իրանը մեզ հետ է: Ադրբեջանը աշխատում է ցույց տալ, որ Իրանը Հայաստանի հետ չի, իսկ մենք պետք է ցույց տանք, որ Իրանը մեզ հետ է:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: