ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նաիրիհունանյաններ, Գավրոշի սնդրոմ. քաղաքագետն ու հոգեբանը հանրահավաքներին երեխաների մասնակցության մասին

«Նման անառողջ մթնոլորտ ունեցող ակցիաներին երեխաներին ներգրավելը պարզապես անբարոյականություն է, իսկ նպատակն է` նրանց միտքը թունավորելը ու հետագայում արդեն իրենց չար նպատակներին ծառայեցնելը: Եկեք չմոռանանք, որ Նաիրի Հունանյանին էլ են այդպես մեծացրել, կամ պայմանական նաիրիհունանյաններին»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ընդդիմության հավաքներին անչափահասների ուղղակի մասնակցության մասին:

Քաղաքագետը նկատում է` անթույլատրելի է անչափահասներին նման գործընթացներում ներգրավելն ու որպես PR-ի գործիք օգտագործելը, բայցեւ պնդում է` եթե անգամ այդ տարիքի երեխային այնուամենայնիվ հետաքրքրում է քաղաքականությունը, միեւնույն է` նման ակցիաների հենց կիզակետում հայտնվելը, մեղմ ասած, նորմալ չէ. «Իրավիճակը հետեւյալն է. փողոցում գտնվողների համար անթույլատրելի ոչինչ չկա, քանի որ իրենց նմաններն ուղղակի ցանկանում են այն, ինչ ընկնում է ձեռքների տակ վերցնել ու ծառայեցնել հանուն իրենց քաղաքական շահի։ Մարդկանց օգտագործում են որպես հումք»:

Հոգեբան Վիլեն Վարդանյանն էլ նմանատիպ ակցիաներին երեխաների մասնակցությունը հոգեբանական տեսանկյունից փորձեց վերլուծել։ Ըստ հոգեբանի` ընդդիմության նման գործելաոճը անպատասխանատու ապաքաղաքական պայքարի ձեւ է, որտեղ բովանդակություն, որպես այդպիսին, չկա, իսկ միակ գաղափարը ատելությունն ու պաթոսն է, որն ուղղակիորեն ազդում է առաջինը կիզակետում  գտնվող երեխաների վրա. «Այժմյան ցույցի առաջնորդները հիմնականում օգտագործում են հետեւյալ արտահայտությունները` ով իրենց հետ չէ՝ «դավաճան» է, «թուրք» է, «թշնամի» է, նպատակ ունենալով ձեւավորել վախի մթնոլորտ, ուստի, եթե երեխայի պատկերացումները մի փոքր էլ ուժեղ լինեն, վստահաբար, նա ունենալու է ենթագիտակցական վախեր, որոնք, բնականաբար, հետագայում դրսեւորվելու են մինչեւ անգամ մղձավանջներով»:

Հոգեբանը Ազատության հրապարակով քայլող տղային նմանեցրեց Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հերոս 12-ամյա Գավրոշին. «Տեսեք, ոնց Ֆրանսիական հեղափոխության միջի Գավրոշն է ծառայում որպես առաջնորդող մոդել, այս չակերտավոր «հեղափոխության» մեջ էլ այդ տղան է նույն դերում, սա հենց Գավրոշի սինդրոմն է: Պետք է, չէ՞, ինչ-որ սիմվոլ ստեղծեին իրենց հեղափոխության համար, պետք է, չէ՞, հանրությանը ցույց տային, թե իբր այդ փոքր երեխայի մոտ է ինքնասիրությունն արթնացել, իսկ դու հասուն մարդ՝ դեռեւս տանը նստած ես, չես միանում մեզ»:

Վարդանյանը վստահ է, ընդդիմությունն այս «պայքարում» չի հաջողի հենց միայն այն պատճառով, որ ազդեցության համար օգտագործում է միայն վիզուալը` լացող մայրեր, հայրենասեր երեխաներ, եռագույններ, չմտածելով անգամ այն մասին, որ հանրությանը հետաքրքիր է բովանդակությունը, ուստի, եթե այն բացակայում է՝  գրքային ինչ տեխնիկա էլ կիրառի, շոշափելի արդյունք չի ապահովելու: 

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: