ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ հեռանկար կա Հայաստանի տարածքով իրանական էներգակիրների տարանցման համար

Lragir.am-ի զրուցակիցն է զրուցակիցն է իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո հայտարարվեց, որ Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցը։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս ուղղությամբ համագործակցությունն ամրապնդելու համար:

 

Արդեն վաղուց այս հարցը երկու երկրների, հարաբերությունների ընդլայնման և էներգետիկ համագործակցությունների քննարկման օրակարգում էր, և վերջին ամիսներին հաճախ խոսվում էր Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցի շուրջ: Ակնհայտ է, որ միջազգային հարթակում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները և ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ և տնտեսական խիստ պատժամիջոցները, որը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում չի կարող հեշտությամբ չեղարկվել, Իրանին և Հայաստանին դրել է այնպիսի մի իրավիճակի առջև, որ Հայաստանը ստիպված է միջազգային էմբարգոյի ճնշման տակ գտնվող Ռուսաստանից կրճատել իր նավթագազային կախվածությունը։ Մյուս կողմից, հենց Ռուսաստանի համար ստեղծված պայմանները բացառիկ հնարավորություն են ընձեռել Իրանի համար, որպեսզի կարողանա գազի և նավթի շուկայում փոխարինել Ռուսաստանին և իր էներգակիրները մատակարարել հարևան երկրներին։ Ավելին, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ այժմ Վիեննայում ընթացող բանակցություններում համաձայնության գալու դեպքում, կարողանալ իրանական նավթը և գազը տարբեր ուղղություններով մատակարարել, որի մի մասն է կազմում Հայաստանի տարածքով հասցնել Եվրոպայի սպառողական շուկաները: Ուստի ամենայն վստահությամբ կարող ենք նշել, որ Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության շուրջ ձեռք բերված համաձայնությունն ունի հուսալի ապագա՝ թե Իրանի համար՝ որպես կայուն էներգիա մատակարարող կողմ և թե Հայաստանի՝ որպես վստահելի գործընկեր։

 
 
 

Ինչ վերաբերում է տարանցմանը, Իրանի էներգետիկայի նախարարն ասաց՝ հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ պետք է զարգացնել տարանցման հնարավորությունը, «Հյուսիս–Հարավ» մայրուղին շատ լավ տարբերակ է Հայաստանն ապրանքների  տարանցման երկիր դարձնելու համար։ Այսինքն՝ իրանական գազի համար Հայաստանը տարանցիկ երկի՞ր է դիտարկվում, ի՞նչ զարգացումներ կան այս հարցով։

Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն երկար տարիներ է, որ հետաքրքրություն է ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» մայրուղին կառուցելու նախագծի նկատմամբ, և այդ ուղղությամբ բազում հանդիպումներ ու բանակցություններ են տեղի ունեցել թե հայկական կողմի, թե այլ միջազգային գործընկեր երկրների ու նախագծին իրենց մասնակցությունը ցուցաբերող շահագրգիր գործարար շրջանակների հետ: «Հյուսիս-Հարավ» մայրուղի կառուցելու հարցը ավելի շատ կարևորություն ստացավ Իրանի համար, նախ կապված Միջուկային հարցով Արևմուտքի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին, իսկ մյուս կողմից, 2020 թվականին արցախյան 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի Սյունիքի մարզում ադրբեջանական օկուպանտ ուժերի կողմից Գորիս- Կապան ճանապարհատվածում անցակետեր տեղադրելու ապօրինի քայլից հետո, երբ իրանական բեռնատար մեքենաները բախվեցին լուրջ մաքսատուրք վճարելու և ճանապարհի այդ հատվածում ազատ երթևեկ անելու խնդիրների: Այժմ, երբ ՀԳՀԾ-ի համաձայնության վերականգնման և Իրանի դեմ սահմանված տնտեսական ու էներգետիկ պատժամիջոցները չեղարկելու հույսեր կան, Իրանը փորձում է նախ դրական միջնորդի դերում սատարել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ճգնաժամերի խաղաղ լուծման գործընթացին, ապա օգնել Հայաստանին՝ երկկողմ ու բազմակողմ ինժեներական ու ներդրումային ջանքերով իրականացնել «Հյուսիս-Հարավ» մայրուղին կառուցելու նախագծը:

Այս նախագծի իրականացումն անկասկած բխում է թե Իրանի, թե Հայաստանի շահերից և կարող է լուրջ ու հեռանկարային կամուրջ հանդիսանալ Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից ապրանքները Իրանի և Հայաստանի տարածքով տեղափոխելու դեպի Եվրոպայի, Ռուսաստանի և Սև ծովի ավազանում գտնվող ափամերձ երկրներ: Ավելին, Իրանը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը դիտում է որպես իրանական էներգակիրների տարանցման մի նոր հնարավորություն և այլընտրանքային տարբերակ՝ դեպի եվրոպական երկրների շուկաները, որում մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը՝ որպես հարևան և բարեկամ երկիր:

Իսկ Հայաստանի սպառողների համար իրանական գազ վաճառելու ի՞նչ հնարավորություններ կարող են լինել, տարիներ շարունակ խոսվել է այդ մասին:

Անկասկած, շատ մեծ հնարավորություններ կարող է ստեղծվել Հայաստանի սպառողների համար: Նախ, որ իրանական գազը գնի և մատակարարման իմաստով շատ ավելի էժան ու արագ կարող է մատակարարվել Հայաստանի սպառողներին՝ նկատի ունենալով երկու երկրների անմիջական հարևանությունը և տարանցման խողովակաշարի հասանելիությունը Հայաստանի համար, ի տարբերություն ռուսական գազի, որն այժմ միջնորդված ձևով Վրաստանից է տարանցվում դեպի Հայաստան: Մյուս կողմից, Հայաստանը կարող է իրանական ընկերության օգնությամբ ու ներդրումով Սյունիքի մարզում ստեղծել նավթամշակման գործարան և էլեկտրակայան և «Գազ էլեկտրականության դիմաց» իր տնտեսական և էներգետիկ համագործակցությունն ընդլայնել Իրանի հետ։ Իրանը ներկա պայմաններում արդյունաբերության զարգացման համար կարիք ունի էլեկտրաէներգիայի, իսկ արտաքին առևտրի ու իրանական արտադրանքները դեպի Եվրոպայի և Ռուսաստանի շուկաները հասցնելու համար Թեհրանը կարիք ունի հարևան երկրների հետ տրանսպորտային համագործկցության և նոր ճանապարհներ կառուցելու նախագծերի իրացման։

Հետևաբար, Հայաստանը պետք է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում Երևանում ձեռք բերված համաձայնություններն օգտագործի երկու երկրների տնտեսական և էներգետիկ համագործակցություններն առավել խորացնելու և ամրապնդելու համար:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: