ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստ

Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան երկրների միջեւ միջկառավարական հանձնաժողովների թիվն անցում է երեք տասնյակը: Սակայն այդ ցանկում, թերեւս ամենակարեւոր տեղերից մեկն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Այս հանձնաժողովն, ըստ էության, տարբեր կազմերով գործել է նորանկախ ՀՀ շուրջ 30 տարիների ընթացքում, երբ հաստատվեցին եւ զարգացման ուղին բռնեցին հայ-իրանական տնտեսական կապերը:

Վերջերս Երեւան էր այցելել Իրանի տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները: Երկկողմ փոխադարձ որոշակի հետաքրքրվածության մասին է վկայում այն, որ հանդիպումներին ներկա են գտնվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ինչպես նաեւ ԻԻՀ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը:

Ըստ հայկական կողմի հրապարակած տեղեկատվության, չնայած այն կարեւոր փաստին, որ 2021 թվականին ՀՀ առեւտրաշրջանառությունն Իրանի հետ աճել է 25%-ով, այդուհանդերձ առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու եւ այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար:

Ուշագրավ է, որ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ Երեւան այցելած ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարարը նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարեւան պետությունների, հատկապես հարեւան եւ բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Փաստորեն, իրանական իշխանությունների համար տնտեսական գործունեությունը խորացնելու հարցում հայկական գործոնը զբաղեցնում է հատուկ տեղ հարեւան պետությունների շարքում, որի վերաբերյալ հատուկ բարձրաձայնել է իրանցի պաշտոնյան: Ավելին, այդ գործակցությունը խորացնելուն միտված քայլերի համատեքստում Խանդուզին խիստ կարեւորել է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլեւ դեպի Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար Հայաստանը՝ որպես «դարպասներ» դիտարկելը: Այս վերջին հարցում իրանցի գործընկերները առավել կարեւորում են ՀՀ նշանակությունը, որն, ըստ էության, կարող է նպաստել ռուսական եւ իրանական շուկաների կապերի խորացմանը, եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ռուսական բիզնեսի մի որոշակի մասն էլ պատժամիջոցներից խուսափելու նպատակով «ապաստան է գտել» իրանական շուկային հարեւան հայկական բիզնես միջավայրում:

Ինչ վերաբերում է երկկողմ հետաքրքրություններին, ապա դրա տիրույթում են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցումը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցումն ու կանոնակարգումը, երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացումը, ինչպես նաեւ տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայումը: Հիրավի, ինչ-որ տեղ հավակնոտ, իսկ ինչ-որ տեղ էլ տեւական ժամանակ քննարկվող այս ծրագրերը կարելի է դիտարկել համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում: Սակայն հարկ է նկատել, որ կարեւոր կլինի, եթե այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականանան, որն էլ հենց կհամապատասխանի համատեղ հանձնաժողովի անցկացման գաղափարին: Հակառակ դեպքում, կստացվի որոշ հարցեր քննարկումների տեսքով էլ կսահմանափակվեն, մինչդեռ կողմերից ակնկալվում է հետեւողական աշխատանք դրանք կյանքի կոչելու համար:     

Հիրավի, նաեւ տնտեսական կապերի խորացման համատեքստում կարելի է բացատրել այն, որ իրանական կողմն աշխատում է Կապանում հյուպատոսություն բացելու ուղղությամբ: Ապրիլի 29-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզպետը: Դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի այն հատվածով, որը տարածաշրջանային անվտանգության ապագա համակարգի բաղադրիչներից է:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

azg.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: