Իրանը դիմում է վճռական քայլերի Թուրքիայի ագրեսիայի դեմ
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ այսօր թուրքական հայտնի թերթերից մեկը գրել է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի չեզnքացնի Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ սկսած ռազմական գործողությունները:
Ըստ աղբյուրի՝ Իրանը ուժեղացրել է Իրքում Հաշդի Շեբաբ իրանամետ խմբավորմանը տրվող աջակցությունը, որպեսզի վերջինս խնդիրներ ստեղծի Թուրքիայի բшնшկի համար Իրաքում:
Իրանական մամուլը գրում է, որ սրանով Իրանը փորձում է սահմանափակել Թուրքիայի նախագահի նեոսմանական նկրտումները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխnւժnւմ են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճшմբшրները: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռшզմшգnրծnղnւթյшնն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Աղբյուր՝ slim.am