ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանին առնձնապես հետաքրքրում է Հարավային Կովկասում Հյուսիս-հարավ երթուղային նախագծի իրականացումը

ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, նշեց, որ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը արվել է այն պայմաններում, երբ Բաքվում անցկացվող «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հակաիրանական հայտարարություններ անելով պնդել է Արևելյան Զանգեզուրի և Սյունիքի հայկական մարզի նկատմամբ իր անհիմն պնդումները։ Իսկ մեկ ամիս առաջ էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին հղած նամակում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը աջակցում է չինական ավելի շատ ընկերությունների ներգրավմանը Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանների վերականգնման և վերակառուցման աշխատանքներում։

 

«Ակնհայտ է որ Ադրբեջանի ռևանշիստ նախագահի նման հայտարարությունները պարզապես հերթական մարտահրավերն է իր հարավային հարևան ԻԻՀ շահերի դեմ, որն մտադիր է տարածաշրջանային իր հարևան երկրների և հատկապես Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային նոր նախագծեր իրականացնել Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական շրջափակումները մեղմելու նպատակով; Հետևաբար, Իրանին առնձնապես հետաքրքրում է Հարավային Կովկասում Հյուսիս-հարավ երթուղային նախագծի իրականացումը, որի մի զգալի մասը անցնում է Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Սև ծով։ Բնականաբար, այս նախագծին կարող է խոչընդոտել թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք նախագիծը, որին թաքուն նաև աջակցում է Ռուսաստանը՝ փորձելով շրջանցել Իրանին, քանի որ ներկայիս պայմաններում Իրանը պոտենցյալ մրցակից երկիր է համարվում իր էներգակիրները Հարավային Կովկասի տարանցիկ ճանապարհով հասցնելու Արևմտյան Եվրոպայի սպառողական շուկաները։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական թաքուն պայքարի մյուս անկյունում կանգնած է Չինաստանը, որը մի կողմից քաղաքական և ռազմատեխնիկական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից էներգետիկ և առևտրային ոլորտներում գործակցում է Իրանի հետ։ Հենց այս նկատառումից ելնելով է, որ Ալիևը փորձում է Ադրբեջանին մոտեցնելով Չինաստանին՝ նախ հարմարավետ պայմաններ առաջարկել Պեկինին, թերևս ռուսական և իրանական էներգակիրները փոխարինել ադրբեջանականով, մյուս կողմից ենթահող պատրաստել Կասպիական ծով, Միջին Ասիա տարանցիկ առևտրական ճանապարհը միացնել իրենց ենթադրյալ Զանգեզուրի միջանցքին՝ այսպիսով շրջանցել Իրանի էներգետիկ, տրանզիտ և առևտրային շահերը տարածաշրջանում և նոր քաղաքական դաշտ պատրաստել Հայաստանին մեկուսացնելու և Հարավային Կովկասի միջազգային տնտեսական նախագծերից ի շահ Ադրբեջանի դուրս մղելու համար»,-ասաց Շահմուրադյանը։

Նրա խոսքով, կասկած չկա, որ Իրանի դեսպանի հայտարարությունը տեղավորվում է տարածաշրջանային այս զարգացումների համտեքստում, և պատահական չէ, որ վերջին շրջանում իրանցի պաշտոնյաների հերթական այցելությունները տարածաշրջան և Հայաստան հուշում են, որ Իրանը խիստ շահագրգռված է պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և փորձում է երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության պայմանագրեր կնքելով՝ կողմերին զերծ պահել նոր լարվածություններից այս տարածաշրջանում։

 

«Մյուս կողմից, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի նախագահի հաճախ կրկնվող սպառնալից հայտարարությունները նախ Հայաստանի և ավելի քողարկված Իրանի դեմ, իրանցի պաշտոնյաների մոտ ստեղծում է կասկածանքի և անվստահության միտում Բաքվի իշխանությունների նկատմամբ և ավելին հարուցում այն միտքը, որ Ադրբեջանը արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր դեռ շարունակում է պնդել տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայուն իրավիճակը փոխելու և տարածքային նկրտումները շարունակելու հավակնությունները։ Սա իրոք անհանգստացնում է Իրանի իշխանություններին, որոնք ձգտում են լայն համագործակցություն ծավալել տարածաշրջանի բոլոր երկրների հետ իրենց անմխիթար տնտեսության մի փոքր շարժ հաղորդելու նպատակով, իսկ այդ տնտեսական նախագծերի մի կարևոր մասն է կազմում Հյուսիս-հարավ ճանապարհաշինության և Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության տեդակայումը տարբեր ոլորտներում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Զանգեզուրի ենթադրյալ նախագիծը իրականացնելու դեպքում կամ Ռուսաստանի թույլտվությամբ ադրբեջանական զորքերի Սյունիքի մարզ ներխուժելու պարագային ինչ կարող է անել Իրանը, ապա, Շահմուրադյանի խոսքով, նախ  Հայաստանը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը և պաշտպանի իր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը, փաստորեն, Ռուսաստանի դաշնակիցն է համարվում բոլոր առումներով, ինչի մասին ամեն օր բարձրաձայնում և հավաստում են Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում։ Նա նաև նշեց, որ Իրանը սերտ ռազմավարական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ և ընդհանրապես փորձում է իր տարածությունը պահելով Ռուսաստանի տարածաշրջանային գործողությունների հետ դեմ չգնալ Ռուսաստանի քայլերին. «Չպետք է ակնկալել, որ Իրանը կփորձի Հայաստանի օգտին միջամտել պատերազմում, ինչքան էլ որ դեմ լինի Սյունիքի մարզում թուրք-ադրբեջանական միջանցքի կառուցման նենգ նախագծին, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության առաքելությունը դրված է ՀԱՊԿ-ի նախագահ Ռուսաստանի առաքելությունների ծիրում։ Իսկ եթե այդ ներխուժման ընթացքում խախտվեն Իրանի սահմանները և հարձակվող կողմերից որևէ մեկը համարձակվի կտրել Արաքսի սահմանը կամ փորձի այլ ուժերի աջակցությամբ ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություններ իրականացնել Իրանի սահմաններից ներս, մենք արդեն գիտենք՝ ինչպիսի հուժկու պատասխանի կարժանանա ցանկացած վայրում ու ցանկացած պահին։ Մնում է Հայաստանը միջոցներ ձեռնարկի Իրանի հետ իր տնտեսական, տրանսպորտային և քաղաքական ու անվտանգության հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա կառուցելու ջանքերը կրկնապատկել և վերջ դնել բոլոր հավկիթները մեկ զամբյուղի մեջ դնելու անարդյունավետ քաղաքականությանը»։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: