ԱՄՆ-ը դադարեցրել է ադրբեջանական «Bankoff»-ի սպասարկումը . վերջինս խախտել է հակառուսական պատժամիջոցները. Ուշագրավ դեպք
Այն բանից հետո, երբ այնպիսի գլոբալ վճարային համակարգեր, ինչպիսիք են Visa-ն և Mastercard-ը, դադարել են սպասարկել Ռուսաստանի քաղաքացիներին պատժшմիջոցների պատճառով, ռուսները սկսել են ակտիվորեն օգտագործել «Bankoff» վիրտուալ քարտերը:
Սակայն այսօր Ռուսաստանից օգտատերերի մեծ քանակի և գործարքների պատճառով վիրտուալ «Bankoff» քարտերի սպասարկումը դադարեցվել է: Սա նշանակում է, որ այդ քարտերն այլևս չեն աջակցվում վճարային համակարգերի կողմից:
Միևնույն ժամանակ, որոշ օգտատերեր առցանց ֆորումներում նշել են, որ «Bankoff»-ը կարող է յուրացնել օգտատերերի գումարները, քանի որ այն երբեք չի հրապարակել Visa և Stripe-ից ստացված նամակները և մայիսի 3-ից ի վեր որևէ թարմացում չի տրամադրել:
Նշենք , որ Bankoff-ի համահիմնադիրն է Էլմիր Ալիևը:
Աղբյուր՝ slim.am