Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը:
1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն: Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը:
Նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր:
Խոսում է Երևանը…արդեն 96 տարի հնչում են այս բառերը ՝ աշխարհով մեկ տարածելով հայկական պետության ձայնը:
Աղբյուր՝ armradio.am